Добавить в избранное

Проект не принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ նոր օրենքը, որի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կազմակերպությունը պարտավոր է հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով, եթե Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված` նախորդ տարվա համախառն եկամտի չափը գերազանցել է 500 միլիոն ՀՀ դրամը: Ընդ որում, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը սահմանում է Կառավարությունը:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 19-ի թիվ 366-Ա որոշման պահանջը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի թիվ 820-Ն որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ նոր օրենքի պահանջ-ներին։

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կազմակերպությունը պարտավոր է հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով, եթե Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված` նախորդ տարվա համախառն եկամտի չափը գերազանցել է 500 միլիոն ՀՀ դրամը: Ընդ որում, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը սահմանում է Կառավարությունը:

 

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Հաշվի առնելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ նոր օրենքի պահանջները՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել նախկինում ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ հաշվապահական հաշվառումը վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգում։

 

  1. Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան է Հայաստանի Հանրապետությունում հաշվապա-հական հաշվառման ոլորտը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում հաշվապահական հաշվառումը վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը կհամապատասխանի «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ նոր օրենքի պահանջներին:

 

 

 

Տեղեկանք

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 820-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 820-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­ման առն­չությամբ այլ իրա­վական ակտեր ընդունելու կամ փոփոխություններ կատարելու անհրա­ժեշ­տություն չի առաջանում:

 

 

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 820-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկա­մուտ­ների և ծախսերի ավելացման կամ նվա­զեցման վերաբերյալ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 820-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաս­տանի Հանրապետության պե­տական կամ տեղական ինքնակառա­վարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Обсуждалось

    01.06.2020 - 16.06.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6278

Принт