Добавить в избранное

В стадии разработки

«Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթ

Կամավորական գործունեությունն ու կամավոր աշխատանքը կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց գործունեություն կամ աշխատանք է, որը մշտապես եղել և մնում է քաղաքացիական հասարակության ուշադրության ներքո: Երկրում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեն սուղ, դրվագային կարգավորումներ:

Նախագծերի փաթեթը մշակվել է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի ամբողջական օրենսդրական կարգավորման (միասնական իրավական կարգավորումների սահմանման և առկա  իրավական հիմքերի ներդաշնակեցման), ինչպես նաև կամավորի ինստիտուտի կայացման և կամավորության մշակույթի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ու մեխանիզմների ամրագրման նպատակով:

  • Обсуждалось

    27.05.2020 - 11.06.2020

  • Тип

    Закон

  • Область

    Работа и занятость

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 19088

Принт

Предложения

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

11.06.2020

Նախագծով սահմանվել է հաշվառման մատյանի վարումը։ Թեպետ նշվել է, որ այն պետք է կրի հայեցողական բնույթ և ամեն դեպքում պետք է ելնել կամավորի համաձայնությունից՝ դրույթը ձևակերպվել է այնպես, որ մատյանը վարվում է ոչ թե կամավորի համաձայնության դեպքում, այլ քանի դեռ կամավորը չի հրաժարվել։ Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կամավորը կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձը կարող է գրավոր հրաժարվել և չհաշվառվել սույն հոդվածով սահմանված հաշվառման մատյանում: Գտնում ենք, որ Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասը պետք է ձևակերպվի հետևյալ կերպ՝ Հաշվառման մատյանը վարվում է կամավորի կամ կամավորական գործողության (ակցիայի) շրջանակներում կամավոր աշխատանք կատարող այլ անձի գրավոր համաձայնության դեպքում։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

11.06.2020

Նախագծի 18-րդ հոդվածով ամրագրվել են պայմանագրի լուծման հիմքերը, որպես հիմք առկա է նաև 7-րդ կետում սահմանված կամավորի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ կամավոր աշխատանքի վայրում գտնվելու դեպքը։ Նախագծով առաջարկվող կարգավորումներով բացակայում են կամավոր աշխատանքի վայրը սահմանող դրույթներ, ուստի եթե օրենսդիրը ելնում է պայմանագրի բովանդակությունը և էական պայմանները օրենքով սահմանելու տրամաբանությունից, պետք է հաշվի առնել նաև այս հանգամանքը, հակառակ դեպքում լուծման հիմքերից վկայակոչածը չի գործի։ Առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի 7-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ 7. Կամավորության գործունեություն և կամավորական աշխատանք կատարելու ժամանակ կամավորի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի օգտագործման դեպքում։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

11.06.2020

Նախագծի 6-րդ հոդվածը սահմանում է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սահմանափակումներն ու առանձնահատկությունները։ Մասնավորապես 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հատուկ (նեղ մասնագիտական) գործունեություն կամ աշխատանք պահանջող բնագավառներում և աշխատանքներում կամավորական գործունեություն կարող է իրականացվել կամ կամավոր աշխատանք կարող է կատարվել՝ մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան իրավասությունն ունենալու դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները: Իրավասությունը նշանակում է նորմատիվ իրավական ակտով սահմանված պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձանց, հասարակական հարաբերությունների այլ մասնակիցների իրավունքներն ու պարտականություններ (Տե՛ս Авакьян С. А. Конституционный лексикон: Государственно-правовой терминологический словарь / С. А. Авакьян — М.: Юстицинформ, 2015, с. 514 ): Աշխատանքի իրավասությունը հաստատվում է անձի աշխատանքային համապատասխան ոլորտում իրավունքներն ու պարտականությունները սահմանող պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ակտով։ Անձը համապատասխան մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու գիտակցության ձևավորմանը և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելու նպատակով աշխատանքի համապատասխան իրավասություն չունենալու դեպքում հնարավորություն չի ունենելու կատարելու կամավոր աշխատանք։ Կազմակերպությունը, հիմնվելով իր գործունեության առանձնահատկությունների և ուղղությունների վրա, հաշվի առնելով կամավորի աշխատանքի հնարավոր ազդեցությունը այլ անձանց կյանքի և առողոջության վրա, պետք է գնահատի կամավորի մասնագիտական գիտելիքները և հնարավորությունները կամավոր աշխատանքը իրականացնելու համար։ Ներկայացված խնդրի հաշվառմամբ անտրամաբանական է նախատեսել օրինակ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, այդ թվում՝ տարերային աղետներին, տեխնոլոգիական վթարներին, համաճարակների վերացման աշխատանքներին, փրկարարական գործողություններին, տուժածներին օգնության ցուցաբերման, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման միջոցառումներին կամավորի մասնակցելու հնարավորությունը, իսկ սահմանափակումը պայմանավորել մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան իրավասություն ունենալու հանգամանքով։ Նշված սահմանափակումը հակասում է Նախագծի 5-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված՝ անձի՝ իր կրթությամբ, որակավորմամբ, գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինելու գիտակցության ձևավորմանը և նոր հմտություններ ու փորձառություն ձեռք բերելուն նպաստելու նպատակի իրականացմանը: Եթե կամավորական աշխատանքը կատարվում է կոնկրետ ոլորտում հմտություն կամ փորձառություն ձեռք բերելու նպատակներից ելնելով, և անձը դեռ չունի մասնագիտական գործունեության իրավասություն, նախագծով սահմանված կամավորության նպատակները դառնում են հռչակագրային։ Առաջարկում ենք 6-րդ հոդվածի 1-ին մասը խմաբգրել հետևյալ բովանադակությամբ՝ «1. Հատուկ (նեղ մասնագիտական) գործունեություն կամ աշխատանք պահանջող բնագավառներում և աշխատանքներում կամավորական գործունեություն կարող է իրականացվել կամ կամավոր աշխատանք կարող է կատարվել՝ մասնագիտական գործունեության կամ աշխատանքի համապատասխան գիտելիքների առկայության դեպքում՝ պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումներն ու առանձնահատկությունները:

Узнать больше