Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիիծը

Նախագծի ընդունման նպատակը «Հարկային հարցերով փոխա­դարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի (2010 թվականի արձանա­գրու­թյամբ փոփոխված) (այսուհետ՝ Կոնվենցիա) պահանջներին համապատասխան՝ հարկային հսկողություն իրականացնելու ընթացքում ինքնաբերական եղանակով փոխանակման ենթակա տեղեկություններն արձանագրելու հնարավորության սահմանումն է:

Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Կոնվե­ցիայի կողմ հանդիսացող անդամ պետությունները  ձեռնարկում են այնպիսի միջոցներ և իրականացնում են այնպիսի ընթա­ցա­կարգեր, որոնք անհրաժեշտ են Կոնվեն­ցիայի անդամ պետությունների միջև տեղե­կությունների ինքնա­բերա­կան եղանակով փոխանակման համար։ Վերը նշված տեղեկությունները վերա­բերում են օտարերկր­յա պետությունների հարկ վճարողների կողմից հարկումից խուսա­փելու ռիսկեր պարու­նա­կող գործարքներին, առընչվում են բացառապես օտարեր­կրյա պետությունների հարկային շահերին, ընդ որում գործում է փոխադարձության սկզբունքը, հետևաբար ՀՀ հարկ վճարող­ների վերաբերյալ նույնաբովանդակ տեղե­կություն­ները կտրամադրվեն ՀՀ հար­կային մարմնին։ Գործող օրենսդրական կարգա­վորում­ները չեն ենթադրում հարկային ստու­գումների ընթացքում նմանօրինակ տեղե­կություն­ների արձանագրումը, քանի որ դրանք դուրս են հարկային հսկողություն իրակա­նացն­ելու նպատակների շրջանակներից։

  • Обсуждалось

    23.05.2020 - 07.06.2020

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5477

Принт