Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը, ստանդարտացման 2017 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին հրամանի նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀՐԱՄԱՆ
N - Ն
Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը, ստանդարտացման 2017 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 1313-Ն որոշման 13-րդ կետի 2-րդ ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
- Հաստատել`
1) Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը` համաձայն N 1 Հավելվածի:
2) Ստանդարտացման 2017 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն N 2 Հավելվածի:
3) Ծախսերի նախահաշիվը` համաձայն N 3 Հավելվածի:
2.Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանին:
ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ
Հավելված № 1
ՀՀ տնտեսական զարգացման և
ներդրումների նախարարի
____ ___________ 2017թ.
№ -Ն հրաման
2017 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՆԱԽԱԲԱՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու ԵՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը և այլն:
Հայաստանի ազգային ստանդարտների «Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) նախատեսում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:
Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:
1.ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`
1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքը.
2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքը.
3) «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքը.
4) Առևտրի համաշխարհային կազմակերպության 2002 թվականի դեկտեմբերի 10-ի «Առևտրի տեխնիկական խոչընդոտների համաձայնագրի» պահանջները՝ միջազգային և եվրոպական ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ.
5) Հայաստանի Հանրապետության նախագահի 2009 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգը հաստատելու մասին» N ՆԿ-97-Ն կարգադրությունը
6) «Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-130-Ն օրենքը.
7) ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 22-ի նիստի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը» N50 արձանագրային որոշումը.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 836-Ն որոշումը.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի նիստի N 51 արձանագրության 17-րդ կետով հավանության արժանացած՝ Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի` եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը.
10) «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագիրը.
11) ՀՀ նախագահի 26 հունիսի 2009 թ. ՆԿ-97-Ն կարգադրությամբ հաստատված «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը».
12) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից, ստանդարտացման 26 տեխնիկական հանձնաժողովների կողմից ներկայացված առաջարկությունները.
13) Միջազգային (ԻՍՕ) և տարածաշրջանային (ՍԵՆ, ՄՏԽ) կազմակերպությունների ստանդարտացման աշխատանքների արդյունքները:
2.ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2. Ծրագրի նպատակներն են`
1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.
2) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.
3) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.
4) խթանել հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը.
5) ապահովել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.
6) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.
7) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ենթակա ոլորտներում.
8) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովում.
9) Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմիններն ու կազմակերպություններն ապահովել լավագույն փորձի ու գիտելիքի վրա հիմնված նորմատիվատեխնիկական բազայով` որոշումների ընդունման գործընթացին աջակցելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման համար կիրառելու նպատակով:
3.Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում`
ա. ռազմաարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորում և բարելավում.
բ. շենքերի էներգաարդյունավետության բարելավում և էներգախնայողության ապահովում.
գ. տեղեկատվական անվտանգության ապահովում.
դ. շինարարական նյութերի և արտադրանքի որակի և անվտանգության ապահովում.
ե. սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրության ոլորտում գործարարների համար բարենպաստ պայմանների ստեղծում՝ արտահանման ծավալներն ավելացնելու համար, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովում.
զ. նավթամթերքի պատշաճ պահպանման ապահովում.
է. տրանսպորտային միջոցներում օգտագործվող գազի բալոնների անվտանգության գնահատում և ապահովում.
ը. Հայաստանի Հանրապետության հանքային ջրերի տեսակների ճշգրտում և աջակցություն ԵՏՄ տարածք դրանց իրացման գործընթացին.
թ. բուսական և կենդանական ճարպերի ու յուղերի փորձարկման մեթոդների արդիականացում, արդյունքների հավաստիության ապահովում.
ժ. ՀՀ կազմակերպություններում որակի կառավարման համակարգերի ներդրման բարելավում.
2) միջազգային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացումը կխթանի՝
ա. նորարարական տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում.
բ. հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը.
գ. չհիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուր.
3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցություն՝
ա. Ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն են տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և ԱՊՀ ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և Ստանդարտների ազգային ինստիտուտի առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տարածաշրջանային (Եվրամիության, ԵՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից, հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ, Ստանդարտների ազգային ինստիտուտը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպություններին աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.
4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ՝
ա. Ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքներն ըստ ծրագրի հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ․
բ. 2017 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որի արդյունքում ազգային ֆոնդը համալրվելու է շուրջ 1500 միջազգային (ԻՍՕ), 1100 եվրոպական (ԵՆ), 750 ՌԴ (ԳՕՍՏ Ռ) և 2050 միջպետական (ԳՕՍՏ) նոր ստանդարտներով: Այդ նոր ստանդարտները որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:
III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
4.Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են հետևյալ սկզբունքների համաձայն`
1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.
2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.
3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.
4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.
5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը.
7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.
8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.
9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով:
4.ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
5. Ստանդարտների մշակման ծառայությունների ծրագիրը ձևավորվել է ստանդարտացման ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` ՀՀ պետական կառավարման մարմինների և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա: Այն նաև մեծապես հիմնված է ՀՀ տնտեսական գերակայությունների, ՀՀ տնտեսական քաղաքականությամբ սահմանված ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից բխող պահանջների վրա.
6. Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտների նախագծեր՝ տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար.
1) Ռազմաարդյունաբերություն․ Ռազմաարդյունաբերության ոլորտի իրավական դաշտի կատարելագործման նպատակով ծրագրով նախատեսված է մշակել ռազմաարդյունաբերության ոլորտի ստանդարտներ: Նախատեսվում է մշակել ռազմական տեխնիկայի արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգի ստանդարտներ, որոնց ներդրման և կիրառման արդյունքում կկարգավորվի համապատասխան արտադրություններում որակի կառավարման համակարգերի ներդրումը և կհամալրվի ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի բազան:
2) Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. Նշված ոլորտում նախատեսվում է մշակել շենքերում ջեռուցման համակարգերի արդյունավետության հաշվարկման և գնահատման մեթոդներ` միջազգային պահանջներին ներդաշնակ:
3) Շինարարություն և շինանյութերի արտադրություն. Քաղաքաշինության ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնք կապահովեն ավտոճանապարհային շինարարական աշխատանքներում օգտագործվող բետոնի համար արդիականացված փորձարկման մեթոդի կիրառումը և բետոնի տեխնիկական պահանջների սահմանումը՝ եվրոպական ստանդարտներին ներդաշնակ: Նշված ոլորտում նախատեսվում են նաև մշակել ստանդարտներ, որոնք սահմանում են շենքերում ջերմամեկուսացման բնութագրերը՝ միջազգային պահանջներին ներդաշնակ:
4) Տեղեկատվական տեխնոլոգիաներ. տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ոլորտում նախատեսվում է արդի միջազգային ստանդարտներին համապատասխան սահմանել տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի վերլուծության և տերմինների ու սահմանումների, ինչպես նաև ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող տեղային և միջազգային փոխանակման նույնականացման քարտերի կառուցվածքի ու բովանդակության և դրանց կիրառման ընթացակարգերի կարգավորման վերաբերյալ պահանջներ:
5) Տրանսպորտ. տրանսպորտի ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնցով սահմանվում են ավտոմեքենաների արտաքին աղմուկի թոււյլատրելի մակարդակները և չափման մեթոդները և տրանսպորտային միջոցներում օգտագործվող գազի բալոնների անվտանգության գնահատման և ապահովման մեխանիզմները:
6) Նավթամթերք. նավթամթերքի (դիզելային վառելիքի և բենզինի) ոլորտում մշակվող ստանդարտների միջոցով սահմանվելու են դրանց պահպանման պայմանները և ապահովելու են անվտանգության արդի պահանջները, ինչպես նաև ավտոմոբիլային վառելիքին ներկայացվող պահանջները և արդիականացվելու են փորձարկման մեթոդները՝ եվրոպական ստանդարտներին ներդաշնակ:
7) Սննդամթերքի արտադրություն. ծրագրով նախատեսված է ազգային ստանդարտների մշակում շշալցված հանքային ջրերի տեսակների բնութագրերի և որակական ցուցանիշների սահմանում՝ բնորոշ ՀՀ-ում շահագործվող հանքային ջրերի հորատանցքերին, ինչպես նաև շշալցված խմելու ջրի միասնական որակական ցուցանիշների սահմանում, որը կաջակցի տվյալ արտադրատեսակները առանց խոչընդոտների արտահանել ԵՏՄ-ի տարածք: Նախատեսվում է նաև մշակել բուսական և կենդանական ճարպերի և յուղերի, անասնակերերի փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում ապահովող ստանդարտներ՝ միջազգային պահանջներին ներդաշնակ:
8) Կառավարման համակարգեր. տվյալ ոլորտում մշակվող ստանդարտը կապահովի որակի կառավարման համակարգերի փաստաթղթերում կիրառվող տերմինների և սահմանումների ներդաշնակեցում միջազգային արդիականացված տերմիններին:
7. Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության ընդլայնումը.
1) Ստանդարտների ազգային ինստիտուտը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 45 տեխնիկական հանձնաժողովի 18 ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ինստիտուտի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողովներում: Այս տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կաշխատեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննության և հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ:
2) Հայաստանի Հանրապետությունը 2015թ. հունվարի 1-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Ստանդարտների ազգային ինստիտուտը ընդգրկվել է այդ կառույցի տարբեր աշխատանքային խմբերում՝ որպես ստանդարտացման ազգային մարմին։ Ելնելով վերոնշյալից` նախատեսվում է ակտիվացնել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջպետական ստանդարտացման աշխատանքներում: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում ստանդարտացման ոլորտի մասնագետների մասնակցությունը ԱՊՀ ՍՉՍ ՄՊԽ Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի և ԵՏՄ տարբեր ենթահանձնաժողովների նիստերին: Համագործակցության սերտացման արդյունքում հնարավոր կլինի ՀՀ-ում գործողության մեջ դնել և կիրառել Մաքսային միության շուրջ 34 տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտները:
8. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների կատարելագործում.
1) ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝ ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար՝
ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում.
բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում՝ «Ստանդարտ» տեղեկատվական որոնման ավտոմատացված համակարգի միջոցով.
գ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին ստանդարտների և տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում.
դ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) ստեղծման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում.
ե. ստանդարտների տվյալների հիմնապաշարից սպառողների (օգտագործողների) օգտվելու հնարավորության և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի մեխանիզմների ներդրում.
զ. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի, ԵՏՄ-ի և ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն).
է. Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցման կետի աշխատանքների իրականացում՝ ըստ պահանջի:
5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
9 . «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը վերապահված ծառայությունները ֆինանսավորվում են համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի.
10. Ծրագրի իրականացման ֆինանսավորումը հիմնված է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ստանդարտների մշակման ծառայություններին» հատկացումների գումարով՝ 14.123.4 հազ. դրամ:
Հավելված № 2
ՀՀ տնտեսական զարգացման և
ներդրումների նախարարի
____ ___________ 2017թ.
№ -Ն հրաման
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 01 խմբի 01 դասի «03. Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
|
Հ/Հ |
Մշակման ենթակա ստանդարտների և աշխատանքների անվանումները |
Նպատակը |
Պատասխանատու մարմինը |
Արդյունքը |
Կատարման ժամկետը |
2016 թվականի ֆինանսավորում |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
||
|
1. Ռազմաարդյունաբերություն |
||||||||
|
1.1 |
Ռազմական տեխնիկայի արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Հիմնական դրույթներ ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում |
Ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում
|
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
1.2 |
Ռազմական տեխնիկայի արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Որակի կառավարման համակարգեր. Ընդհանուր պահանջներ ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում |
Ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում Ռազմական տեխնիկա արտադրող կազմակերպություններում որակի կառավարման համակարգերի ներդրում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
1.3 |
Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Ռազմական տեխնիկա. Արտադրությունից արտադրատեսակների հանումը. Հիմնական դրույթներ ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում |
Ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում
|
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
1.4 |
Արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ. Ռազմական տեխնիկա. Նշանակված ռեսուրսի, ծառայության ժամկետի, պահպանման ժամկետի սահմանման և երկարաձգման կարգ ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում |
Ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում
|
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
2. Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն |
||||||||
|
2.1 |
Շենքերի ջեռուցման համակարգեր. Համակարգի էներգիայի պահանջարկի և արդյունավետության հաշվարկման մեթոդ. Մաս 4-1. Ջեռուցվող տարածքներ ջերմության ստացման, փոխադրման և փոխանցման համակարգեր, այրման համակարգեր (կաթսաներ)
Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 15316-4-1:2008 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման 2-րդ կետի և հավելվածի 29-րդ ենթակետի կատարման ապահովում «Շենքերի էներգաարդյունավետության բարձրացման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի նախագծի պահանջների կատարման ապահովում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 01 «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
2.2 |
Շենքերի ջեռուցման համակարգեր. Համակարգի էներգիայի պահանջարկի և արդյունավետության հաշվարկման մեթոդ. Մաս 4-2. Ջեռուցվող տարածքներ ջերմության ստացման, փոխադրման և փոխանցման համակարգեր, ջերմապոմպային համակարգեր Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 15316-4-2:2008 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման 2-րդ կետի և հավելվածի 29-րդ ենթակետի կատարման ապահովում
«Շենքերի էներգաարդյունավետության բարձրացման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի նախագծի պահանջների կատարման ապահովում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 01 «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
3. Շինարարություն և շինանյութերի արտադրություն |
||||||||
|
3.1 |
Արագացված սառեցման և հալեցման նկատմամբ բետոնի դիմադրության փորձարկման մեթոդներ
Ազգային ստանդարտի մշակում ԱՍՏՄ ՍԻ-666:1984 ստանդարտին ներդաշնակ
|
Հյուսիս-հարավ ավտոճանապարհային շինարարական աշխատանքներում օգտագործվող բետոնի համար արդիականացված փորձարկման մեթոդի կիրառում՝ առաջադեմ երկրների ստանդարտներին ներդաշնակ |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 16 «Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
3.2 |
Բետոն. Տեխնիկական պայմաններ, շահագործման բնութագրեր, արտադրություն և պահանջներին համապատասխանություն
Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 206:2013 ստանդարտին ներդաշնակ
|
Բետոնի տեխնիկական պահանջներին, շահագործման բնութագրերին, արտադրությանը ներկայացվող պահանջների սահմանում՝ եվրոպական ստանդարտներին ներդաշնակ, արտադրվող բետոնի որակի ապահովում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 16 «Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
3.3 |
Ջերմամեկուսացում. Ստացիոնար ռեժիմում ջերմափոխանցման հատկությունների որոշում. Ստուգաճշտված և պաշտպանված ջերմամեկուսացված խցիկ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 8990:1994 ստանդարտին ներդաշնակ
|
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման 2-րդ կետի և հավելվածի 29-րդ ենթակետի կատարման ապահովում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 16 «Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
3.4 |
Շենքերի սարքավորման և արտադրական կայանքների համար ջերմամեկուսիչ արտադրատեսակներ. Շահագործման առավելագույն ջերմաստիճանի որոշում
Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 14706:2012 ստանդարտին ներդաշնակ
|
ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 836-Ն «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման 2-րդ կետի և հավելվածի 29-րդ ենթակետի կատարման ապահովում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 16 «Շինարարություն, շինարարական կոնստրուկցիաներ և շինանյութեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
4. Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
||||||||
|
4.1 |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր. Վերլուծություն և բառարան
ՀՍՏ ԻՍՕ 27000-2015 ազգային ստանդարտի վերանայում ԻՍՕ 27000-2016 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ նախագահի 26 հունիսի 2009 թ. ՆԿ-97-Ն կարգադրությամբ հաստատված «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգ»-ի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով
|
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 06 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
4.2 |
Քարտեր նույնականացման. Քարտատուների նույնականացում. Համարակալման համակարգ ՀՍՏ 186-99 ազգային ստանդարտի վերանայում ԻՍՕ 7812-1:2017 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող տեղային և միջազգային փոխանակման նույնականացման քարտերի կառուցվածքի և բովանդակության համապատասխանեցում միջազգային պահանջներին |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 06 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
4.3 |
Քարտեր նույնականացման. Քարտատուների նույնականացում. Հայտերի ներկայացման և գրանցման կարգը ՀՍՏ 200-2000 ազգային ստանդարտի վերանայում ԻՍՕ 7812-2:2017 ստանդարտին ներդաշնակ
|
ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող տեղային և միջազգային փոխանակման նույնականացման քարտերի հայտերի ներկայացման և գրանցման կարգի բարելավում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 06 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
5. Տրանսպորտ |
||||||||
|
5.1 |
Գազի բալոններ. Պողպատե անկարան գազի բալոններ. Պարբերական հսկողություն և փորձարկումներ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 6406:2005 ստանդարտին ներդաշնակ
|
Տրանսպորտային միջոցներում օգտագործվող գազի բալոնների անվտանգության գնահատում և ապահովում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 12 «Ճանապարհային տրանսպորտ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
5.2 |
Գազի բալոններ. Պողպատե եռակցված բազմակիրառելի բալոններ հեղուկացված գազի համար. Պարբերական հսկողություն և փորձարկումներ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 10464:2004 ստանդարտին ներդաշնակ
|
Տրանսպորտային միջոցներում օգտագործվող գազի բալոնների անվտանգության գնահատում և ապահովում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 12 «Ճանապարհային տրանսպորտ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
5.3 |
Շահագործման ընթացքում ավտոմեքենաների արտաքին աղմուկ. Թույլատրելի մակարդակներ և չափման մեթոդներ
Ազգային ստանդարտի մշակում |
Ավտոմեքենաների արտաքին աղմուկի թոււյլատրելի մակարդակների և չափման մեթոդների սահմանում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 12 «Ճանապարհային տրանսպորտ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
6. Նավթամթերք |
||||||||
|
6.1 |
Նավթամթերք. Պատշաճ պահպանման ուղեցույց. Մաս 1. Ավտոմոբիլային դիզելային վառելիք
Ազգային ստանդարտի մշակում ՍԵՆ/ՏՌ 15367-1:2014 ստանդարտին ներդաշնակ
|
Նավթամթերքի պահպանման պայմանների սահմանում և անվտանգության պահանջների ապահովում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 25 «Նավթ և նավթամթերք» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
6.2 |
Նավթամթերք. Պատշաճ պահպանման ուղեցույց. Մաս 2. Ավտոմոբիլային բենզինային վառելիք
Ազգային ստանդարտի մշակում ՍԵՆ/ՏՌ 15367-2:2007 ստանդարտին ներդաշնակ
|
Նավթամթերքի պահպանման պայմանների սահմանում և անվտանգության պահանջների ապահովում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 25 «Նավթ և նավթամթերք» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
6.3 |
Նավթամթերք. Պատշաճ պահպանման ուղեցույց. Մաս 3. Խաչաձև աղտոտման կանխում
Ազգային ստանդարտի մշակում ՍԵՆ/ՏՌ 15367-3:2009 ստանդարտին ներդաշնակ |
Նավթամթերքի պահպանման պայմանների սահմանում և անվտանգության պահանջների ապահովում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 25 «Նավթ և նավթամթերք» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
6.4 |
Ավտոմոբիլային վառելիք. Ոչ էթիլացված բենզին. Պահանջներ և փորձարկման մեթոդներ
Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 228:2012 ստանդարտին ներդաշնակ
|
Ավտոմոբիլային վառելիքին ներկայացվող պահանջների սահմանում և փորձարկման մեթոդների արդիականացում՝ եվրոպական ստանդարտներին ներդաշնակ |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 25 «Նավթ և նավթամթերք» ստանդարտացման տեխնիկական |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
6.5 |
Ավտոմոբիլային վառելիք. Դիզելային վառելիք. Պահանջներ և փորձարկման մեթոդներ
Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 590:2013 ստանդարտին ներդաշնակ |
Ավտոմոբիլային վառելիքին ներկայացվող պահանջների սահմանում և փորձարկման մեթոդների արդիականացում՝ եվրոպական ստանդարտներին ներդաշնակ |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 25 «Նավթ և նավթամթերք» ստանդարտացման տեխնիկական |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
7. Սննդամթերքի արտադրություն |
||||||||
|
7.1 |
Անջուր կաթնայուղ. Ստերոլների բաղադրության որոշում գազահեղուկային քրոմատոգրման եղանակով (ստանդարտ մեթոդ)
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 18252:2006 (IDF 200:2006) ստանդարտին ներդաշնակ |
Փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 04 «Կաթ և կաթնամթերք» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
7.2 |
Հարստացված կաթնամթերքից ստացված կաթնայուղ. Օմեգա 3 և օմեգա 6 ճարպաթթուների պարունակության որոշում գազահեղուկային քրոմատոգրման մեթոդով
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 23065:2009 (IDF 211:2009) ստանդարտին ներդաշնակ
|
Փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 04 «Կաթ և կաթնամթերք» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
7.3 |
Բուսական և կենդանական ճարպեր և յուղեր. Միկրոտարրերի որոշում ինդուկտիվ կապակցված պլազմայով օպտիկական էմիսիոն սպեկտրազննման միջոցով
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 21033:2016 ստանդարտին ներդաշնակ
|
Փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 04 «Կաթ և կաթնամթերք» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
7.4 |
Անասնակեր. Միկրոալիքային լուծամզումից և պինդ ֆազի անջատումից հետո հիդրիդային գեներատորով ատոմաաբսորբման սպեկտրաչափման միջոցով անօրգանական արսենի որոշում
Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 16278:2012 ստանդարտին ներդաշնակ
|
Փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 02 «Միս, թռչնի միս, ձուկ, ձու եվ դրանց հիմքով արտադրանք» և ՏՀ 04 «Կաթ և կաթնամթերք» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
7.5 |
Անասնակեր. Կալցիումի, նատրիումի, ֆոսֆորի, մագնեզիումի, կալիումի, երկաթի, ցինկի, պղնձի, մանգանի, կոբալտի, մոլիբդենի, արսենի, կապարի, կադմիումի որոշման ICP-AES եղանակ
Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 15510:2007 ստանդարտին ներդաշնակ
|
Փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 02 «Միս, թռչնի միս, ձուկ, ձու եվ դրանց հիմքով արտադրանք» և ՏՀ 04 «Կաթ և կաթնամթերք» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
7.6 |
Ջրեր հանքային խմելու բուժիչ-սեղանի շշալցված. Տեխնիկական պայմաններ
ՀՍՏ 191-2000 ազգային ստանդարտի վերանայում |
Հանքային ջրերի տեսակների ճշգրտում և ԵՏՄ-ի տեխնիկական կանոնակարգի նախագծի պահանջների ապահովում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 08 «Ջրի որակ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
7.7 |
Շշալցված խմելու ջուր. Ընդհանուր տեխնիկական պայմաններ ՀՍՏ ազգային ստանդարտի մշակում |
Շշալցված խմելու ջրի ցուցանիշների սահմանում և ԵՏՄ-ի տեխնիկական կանոնակարգի նախագծի պահանջների ապահովում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 08 «Ջրի որակ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
7.8 |
Մրգեր, բանջարեղեններ և դրանց վերամշակման արտադրանքներ. Կապարի պարունակության որոշում. Առանց բոցի ատոմաաբսորբսման սպեկտրաչափական մեթոդ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 6633:1984 ստանդարտին ներդաշնակ |
Փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 03 «Մրգային եվ բանջարեղենային արտադրանք» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
8. Կառավարման համակարգեր |
||||||||
|
8.1 |
Որակի կառավարման համակարգեր. Հիմնական դրույթներ և բառարան
ՀՍՏ ԻՍՕ 9000-2005 ազգային ստանդարտի վերանայում ԻՍՕ 9000-2015 ստանդարտին ներդաշնակ |
ՀՀ կազմակերպություններում որակի կառավարման համակարգերի ներդրման բարելավում՝ միջազգային պահանջներին համապատասխան
|
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ՏՀ 21 «Համապատասխանության գնահատում և կառավարման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով |
ստանդարտ
|
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
2. Միջպետական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ |
2. Միջազգային, եվրոպական ու միջպետական ստանդարտացման աշխատանքների կազմակերպում 2.1. Միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն |
Հայրենական արտադրանքի մրցունակության և որակի բարձրացում Տեխնիկական խոչընդոտների նվազեցում միջազգային, եվրոպական, ԱՊՀ և Մաքսային միության երկրների շուկաներում |
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ (համաձայնությամբ) |
ստանդարտների նախագիծ |
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
2.2. Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն |
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ (համաձայնությամբ) |
քվեարկության թերթիկներ |
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||||
|
2.3. ԱՊՀ երկրների ստանդարտացման միջպետական խորհրդի, ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) աշխատանքների կազմակերպում |
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ (համաձայնությամբ) |
ԱՊՀ ստանդար-տացման միջպետական խորհրդի որոշում, ԻՍՕ և ՍԵՆ վեհաժողով |
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||||
|
3․Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ |
3.1. Ստանդարտացման ազգային ֆոնդի վարում 3.1.1. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդի համալրում և հաշվառում 3.1.2. Ընդունված ազգային ստանդարտների գրանցում 3.1.3. Հայաստանի Հանրապետությունում գործող ազգային ստանդարտների ֆոնդի վարում |
Ազգային Ֆոնդի արդիականացում. Պատշաճ և հավաստի տեղեկատվության տրամադրում ստանդարտացման բնագավառում ՀՀ կազմակերպություններին և գործարարներին |
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ (համաձայնությամբ) |
ստանդարտների ազգային ֆոնդի արդիականացում և վարում |
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||
|
3.2. Տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում 3.2.1. Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների տեղեկատվական սպասարկում 3.2.2. «Ստանդարտ» տեղեկատվական-որոնման ավտոմատացման համակարգի ներդրում 3.2.3. Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակների) ստեղծում, հաշվառում և պահում 3.2.4. ԱՀԿ անդամ երկրների տեղեկատվական (հարցման) կենտրոններին համապատասխան հարցումների տրամադրում 3.2.5. Ազգային ստանդարտների կատալոգի, եռամսյակային տեղեկատուի նախապատրաստում և հրատարակում |
Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ (համաձայնությամբ) |
տեղեկատվական սպասարկում |
2017 ընթացքում |
Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ |
||||
|
Ընդամենը (այդ թվում` ԱԱՀ-ն) |
|
|
|
14123.4 |
||||
Հավելված № 3
ՀՀ տնտեսական զարգացման և
ներդրումների նախարարի
____ ___________ 2017թ.
№ -Ն հրաման
ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎ
|
«ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի» |
||||||
|
Հ/Հ |
Ծախսերի անվանումները/միջոցառումների անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Շահառուների թիվը |
Միավորի գինը |
Ընդամենը/հազ.դրամ |
|
1. |
Ազգային ստանդարտների մշակում |
|
|
|
|
8800.8 |
|
1.1 |
Աշխատավարձ |
|
|
|
|
7188.0 |
|
1.1.1 |
Աշխատավարձ, այդ թվում` գլխավոր մասնագետ առաջատար մասնագետ |
ամիս/մարդ |
12 |
5 |
119.8 |
7188.0 |
|
1.2 |
Նյութեր |
|
|
|
|
146.0 |
|
1.2.1 |
Թուղթ |
տուփ |
44 |
|
2,5 |
110.0 |
|
1.2.2 |
Քարթրիջի լիցքավորում/տոներ |
հատ |
6 |
|
6 |
36.0 |
|
|
Ա.Ա.Հ. |
|
|
|
|
1466.8 |
|
2. |
Միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման կազմակերպությունների հետ համագործակցության և աշխատանքների կազմակերպման ծրագիր |
|
|
|
|
1887.1 |
|
2.1 |
Աշխատավարձ |
|
|
|
|
1437.6 |
|
2.1.1 |
Աշխատավարձ, այդ թվում` գլխավոր մասնագետ առաջատար մասնագետ |
ամիս/մարդ |
12 |
1 |
119.8 |
1437.6 |
|
2.2 |
Նյութեր |
|
|
|
|
136.0 |
|
2.2.1 |
Թուղթ |
տուփ |
42 |
|
2,5 |
105.0 |
|
2.2.2 |
Քարթրիջի լիցքավորում/տոներ |
հատ |
5 |
|
6 |
30.0 |
|
|
Ա.Ա.Հ. |
|
|
|
|
314.5 |
|
3. |
Ստանդարտացման ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման ծրագիր |
|
|
|
|
3260.4 |
|
3.1 |
Աշխատավարձ |
|
|
|
|
2875.2 |
|
3.1.1 |
Աշխատավարձ, այդ թվում` գլխավոր մասնագետ առաջատար մասնագետ |
ամիս/մարդ |
12 |
2 |
119.8 |
2875.2 |
|
3.2 |
Նյութեր |
|
|
|
|
134.9 |
|
3.2.1 |
Թուղթ |
տուփ |
26 |
|
2,5 |
65.0 |
|
3.2.2 |
Քարթրիջի լիցքավորում/տոներ |
հատ |
2 |
|
6 |
12.0 |
|
|
Ա.Ա.Հ. |
|
|
|
|
543.2 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
|
|
|
|
14123.4 |
Թղթի և քարթրիջի լիցքավորումը հաշվարկելու համար հիմք են հանդիսացել տպիչ սարքերի լիցքավորման վերաբերյալ Ա/Ձ Ռոբերտ Իսրայելյանի հետ կնքած "Պայմանագիր N P-13, առ 01.03.2016", որը գործում է մինչ օրս: Թղթի քանակը հաշվարկվել է ըստ ստանդարտների մշակման ծավալների: Քարթրիջի լիցքավորման քանակը հաշվարկված է ըստ վիճակագրության` ըստ որի 5 տուփ թուղթ տպելու համար անհրաժեշտ է 1 քարթրիջի լիցքավորում։
-
Обсуждалось
06.02.2017 - 28.02.2017
-
Тип
Приказ
-
Область
Экономика, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 5703
Принт