Добавить в избранное

В стадии разработки

ՌԱԶՄԻԿ ԱՇՈՏԻ ՕԼԹԵՑՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՌԱԶՄԻԿ ԱՇՈՏԻ ՕԼԹԵՑՅԱՆԻՆ   ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Ռազմիկ Աշոտի Օլթեցյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռազմիկ Աշոտի Օլթեցյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի № 846-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ Ռազմիկ Աշոտի Օլթեցյանին 27 տարին լրանում է  2020 թվականի հոկտեմբերի 27-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Ռազմիկ Աշոտի Օլթեցյանին ազատել   շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությանից։

Ռազմիկ Աշոտի Օլթեցյանին, որը հանդես է գալիս ծանրամարտի  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, նախապատրաստվում  է  մասնակցելու   2021-2022 թվակաների  Եվրոպայի  առաջնություններին:

Ռազմիկ Աշոտի Օլթեցյանը հաշվառված է Գյումրու տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    13.05.2020 - 02.06.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5595

Принт