Добавить в избранное

В стадии разработки

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Հիմնավորում

«ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ », «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի հանրապետության ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ փոփոխություններ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխությունՆԵՐ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծի ընդունման

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս գործող «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) ընդունումից առաջ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից դեռևս 1991  թվականին` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ԽՍՀՄ օրենքը: Այդ առումով Օրենքը պարունակում է մի շարք թերություններ, հակասություններ և չի համապատասխանում ներկա իրավիճակին, երբ ՀՀ-ում իրականացվել են Սահմանադրական բարեփոխումներ, ՀՀ-ն միացել է միջազգային համաձայնագրերին և ստանձնել որոշակի պարտավորություններ, մասնավորապես`

  • Օրենքը վերնագրված է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, մինչդեռ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրով երաշխավորված է ոչ միայն խղճի, այլև մտքի և կրոնի ազատության իրավունքը:
  • Օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված ազատությունները վերաբերում են միայն քաղաքացիներին: Այսպես` Օրենքի 1-ին հոդվածով խղճի և կրոնական դավանանքի ազատությունը երաշխավորված է միայն քաղաքացիների, 2-րդ հոդվածով հավասարությունը երաշխավորված է միայն քաղաքացիների համար, 3-րդ հոդվածով արգելվում է քաղաքացու նկատմամբ որևէ հարկադրանք կամ բռնություն` ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին և արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս: Կրոնին առնչվող արգելքների սահմանափակումը նույնպես վերաբերում է միայն քաղաքացիներին: Մինչդեռ, վերոնշյալ դրույթներով միայն քաղաքացիների համար որևէ երաշխիքների սահմանումը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածից, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում 9-րդ և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 18-րդ հոդվածներից, որոնցով կրոնի, համոզմունքի և խղճի ազատությունը երաշխավորվում է յուրաքանչյուրի համար՝ անկախ քաղաքացիությունից:
  • Օրենքը, խոսելով խղճի և կրոնական դավանանքի ազատության մասին, երաշխավորում է միայն որոշակի կրոն դավանելու կամ չդավանելու իրավունքը և որևէ դրույթ չի պարունակում կրոնը փոխելու ազատության մասին: Հարկ է նշել, որ Սահմանադրության 41-րդ հոդվածը ամրագրել է նաև կրոնը փոխելու իրավունքը: Նման ձևակերպումներ են առկա նաև Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրում և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայում: Ուստի, Օրենքում անհրաժեշտ է կրոնական ազատության մեջ ներառել նաև կրոնը փոխելու ազատությունը:
  • Օրենքի թերություններից է նաև այն, որ ուղղակիորեն երաշխավորված չէ կրոնը կամ համոզմունքը հրապարակայնորեն կամ մասնավոր պայմաններում դրսևորելու, ինչպես նաև առօրյա կյանքում սեփական կրոնին կամ համոզմունքին համապատասխան գործելու ազատության իրավունքը: Այնինչ, հիշյալ իրավունքն արդեն իսկ ամրագրված է Սահմանադրությամբ: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 9-րդ և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 18-րդ հոդվածներով ևս երաշխավորվում է կրոնը կամ համոզմունքը «հրապարակավ կամ մասնավոր կարգով» արտահայտելու ազատությունը: 
  • Օրենքի 5-րդ հոդվածը նախատեսում է, որ քաղաքացիների խումբը կարող է ճանաչվել կրոնական կազմակերպության, եթե բավարարում է այդ հոդվածում նշված պայմաններին, դրանք են՝ պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի վրա հիմնված լինելը, համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ մտնելը, 200 հավատացյալ անդամ ընդգրկելը: Ընդ որում, կրոնական կազմակերպության գրանցման համար Օրենքը պահանջում է լիազոր մարմնի փորձագիտական եզրակացություն վերոնշյալ պայմանների վերաբերյալ: Մինչդեռ, Վենետիկի հանձնաժողովի «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 23.06.2009, 22.12.2010 և 17.10.2011 թվականի եզրակացությունների[1] համաձայն անհրաժեշտ է փոփոխել կրոնական միավորումների գրանցման պահանջները՝ հետևյալ պատճառաբանություններով՝
  • պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի վրա հիմնված լինելու պայմանը անհամատեղելի է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում 9-րդ հոդվածի հետ: Թեև Վենետիկի հանձնաժողովը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չեն տվել կրոն հասկացության հստակ բնորոշումը, այդուհանդերձ պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի վրա հիմնված լինելը չի կարող այդ հասկացությունը սահմանելու պայման դիտարկվել: Եվրոպական դատարանը գտել է, որ նմանատիպ կրոնական ուսմունք, ուղղություն պետք է գոյություն ունենա, և եթե լիազոր մարմինը այդպիսի կասկածներ ունի, ապա դիմողը կրում է այդ կրոնի գոյության ապացուցման բեռը[2],
  • համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ մտնելու պայմանը ևս այս ազատության արտահայտումը սահմանափակող պայման է: Կրոնական կազմակերպությունը իրավունք ունի գրանցվելու, եթե նրա դավանաբանական դոկտրինը չի մտնում համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ: Կրոնական ազատության արտահայտումն ու իրականացումը չի կարող պայմանավորված լինել այն հանգամանքով, որ անձի դավանած կրոնը մտնի համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ:
  • Օրենքով սահմանված չեն ոչ միայն մտքի, խղճի և կրոնի ազատության հստակեցված չեն այդ ազատության արտահայտման սահմանափակման հիմքերը, այնինչ մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակումների օրենքով հստակ նախատեսված լինելը ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի պահանջն է:
  • Օրենքը չի նախատեսում կրոնական կազմակերպությունների գործունեության սկզբունքները:
  • Օրենքով սահմանված չէ երեխաների կրոնական և բարոյական կրթությունը սեփական համոզմունքներին համապատասխան ապահովելու՝ ծնողների և օրինական խնամակալների ազատությունը հարգելու սկզբունքը, ինչը նախատեսված է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 18-րդ հոդվածի 4-րդ մասով:  ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն այս դրույթը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Հանրային կրթությունը, որը ներառում է կոնկրետ կրոնի կամ հավատի դասավանդումը, չի համապատասխանում Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 18-րդ հոդվածի 4-րդ մասին, բացառությամբ երբ նախատեսվում են խտրականությունը բացառող արտոնություններ կամ այլընտրանքներ, որոնք կբավարարեին ծնողների կամ խնամակալների ցանկությունները: Պետությունները պետք է զգայուն լինեն երեխաների կապակցությամբ ծնողների ունեցած կրոնական և գաղափարաբանական մտահոգությունների նկատմամբ և լրջորեն դիտարկեն դուրս գալու հնարավորություններն այն դեպքերում, երբ կրթությունը կարող է միջամտել արմատացած կրոնական և գաղափարական համոզմունքներին:»:
  • Օրենքով կարգավորված չեն կրոնական կազմակերպության գործունեության կասեցման և լուծարման հետ կապված հարաբերությունները:
  • Անհրաժեշտ է առանձնացնել նաև գրանցված և չգրանցված կրոնական միավորումների վերաբերյալ դրույթները, ինչը բխում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններից, որոնք համաձայն կրոնական միավորումները իրավունք ունեն առանց պետական գրանցման իրականացնել իրենց մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:
  • Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված են կրոնական կազմակերպության գրանցումը մերժելու հիմքերը: Մինչդեռ, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների համաձայն այդ հիմքերը հստակեցման կարիք ունեն, քանի որ բավականին լայն են և չեն համապատասխանում 2004 թվականին ԵԱՀԿ-ի և հանձնաժողովի կողմից մշակված Կրոնական ազատությանը վերաբերող օրենքների վերանայման չափանիշների մասին ուղեցույցով սահմանված չափորոշիչներին:
  • Օրենքով արգելված է հոգեորսությունը, մինչդեռ հոգեորսություն հասկացությունը, որը, ըստ էության, պրոսելիտիզմ հասկացության թարգմանությունն է, չի արտացոլում դրա էությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի գործով կայացված որոշմամբ նշել է, որ Հունաստանը քրեականացրել է պրոսելիտիզմ, սակայն դա չի կարող համարվել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում, քանի որ պրոսելիտիզմի միջոցով անձն իրականացնում է իր մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսպիսով իրավաչափ է համարել պրոսելիտիզմ (door to door missionary work): Թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում և թե Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններում շեշտադրված է այն հանգամանքը, որ միայն ոչ պատշաճ պրոսելիտիզմը, այն է անձին հարկադիր դավանափոխելը, պետք է արգելվի:
  • մի շարք երկրների (Օրինակ՝ Հունաստան, Մեծ Բրիտանիա) օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է սահմանված ոչ պատշաճ պրոսելիտիզմի համար: Վերջինս իրենից ներկայացնում է ցանկացած ներգործություն ֆիզիկական անձի վրա՝ նպատակ հետապնդելով փոխել կամ խաթարել անձի կրոնական համոզմունքը: Նախագծի մշակման շրջանակներում առաջարկվում է անդրադառնալ նաև այս հարցի կարգավորման անհրաժեշտությանը և քրեական պատասխանատվություն նախատեսել դավանափոխությանը հարկադրելու համար:
  • Օրենքում առկա են նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով ամրագրված օրենսդրական տեխնիկայի մի շարք անհամապատասխանություններ, որոնք ևս շտկվել են Նախագծով:
  • Տեղական ինքնակառավարման մասին, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին, Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքների այն հոդվածները, որոնք հղում են կատարում Օրենքին, անհրաժեշտ է փոփոխել, քանի որ դրանցում օգտագործվում է ««Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք» բառերը:
  • «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն այդ օրենքը չի տարածվում կրոնական կազմակերպությունների վրա, իսկ Օրենքը կրոնական կազմակերպությունների գրանցմանը նվիրել է ընդամենը 3 հոդված՝ չկարգավորելով դրանց ստեղծման, գրանցման հետ կապված մի շարք հարցեր: Ուստի, անհրաժեշտ է Օրենքում և «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ այնպես, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տարածվի կրոնական կազմակերպությունների ստեղծման նկատմամբ:
  • Նախագծում կատարված փոփոխությունները Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում ևս փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն են առաջացնում, քանի որ այդ օրենքում ամրագրված չէ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից օրենքով չարգելված ցանկացած գույք ձեռք բերելու և տնօրինելու իրավունքը:
  • Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կրոնական կազմակերպությունների օրինական գործունեությանը կամ կրոնական ծեսերի կատարմանը խոչընդոտելը նախատեսված է որպես հանցագործություն և դրա համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության, ինչը Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների համաձայն անհամաչափ խիստ մոտեցում: Բացի այդ, Օրենքը արգելում է հոգևորսությունը, սակայն դրա համար պատասխանատվություն սահմանված չէ որևէ իրավական ակտով: Հաշվի առնելով հոգևորսության վերաբերյալ վերոգրյալ մեկնաբանությունները՝ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում դավանափոխությանը հարկադրելու համար պատասխանատվություն սահմանել:
  • Նախագծով կրոնական կազմակերպությունների իրավունքների և պարտականությունների հստակեցումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է ստեղծում:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով սահմանվել են մտքի, խղճի և կրոնի ազատության ապահովման երաշխիքները: Այսպես, Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի համար երաշխավորվում է մտքի, խղճի, կրոնի ազատությունը: Այս իրավունքը ներառում է ցանկացած կրոն դավանելու կամ չդավանելու, համոզմունք ունենալու կամ չունենալու, կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը, կրոնը կամ համոզմունքը ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ հրապարակավ կամ մասնավոր կարգով ուսուցման, քարոզի, եկեղեցական արարողությունների կամ պաշտանմունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը, այդ թվում` առօրյա կյանքում սեփական կրոնին և համոզմունքներին համաձայն գործելու ազատությունը:

Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է ծնողների և խնամակալների ազատությունը` ապահովելու իրենց երեխաների կրոնական դաստիարակությունը իրենց համոզմունքներին համապատասխան:

Նախագծով սահմանվում են նաև խտրականության արգելքներ, մասնավորապես` սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ անկախ կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքից, կրոնական պատկանելությունից կամ համոզմունքներից  հավասար են օրենքի առջև: Ցանկացած խտրականություն` պայմանավորված անձի կրոնական պատկանելությամբ կամ կրոնի նկատմամբ ունեցած վերաբերմունքով արգելվում է: Մտքի, խղճի, կրոնի ազատության ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները, այդ թվում նաև պաշտամունքի անհատական կամ խմբային դրսևորումների ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները` բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի, կրոնական հողի վրա հետապնդումները, կրոնական թշնամանքի հարուցումը կամ դավանափոխությանը հարկադրելը օրենքով նախատեսված դեպքերում առաջացնում են վարչական կամ քրեական պատասխանատվություն:

Նախագծի 5-րդ հոդվածով հստակեցվում են խղճի, կրոնի և համոզմունքի արտահայտման ազատության սահմանափակման հիմքերը: Այսպես, այդ ազատությունը կարող է սահմանափակվել, եթե այն ուղղված է սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, առկա են հավաստի տվյալներ, որ անձը կամ անձանց խումբը մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն կամ հարկադրել դավանափոխությանը, առանց ծնողների համաձայնության իրականացվում է կրոնական քարոզչություն կամ կրոնական քարոզչության փորձեր այն դաստիարակչական կամ նախակրթական կամ կրթական հաստատություններում, որտեղ դաստիարակվում կամ ուսումնառում են անչափահաս անձինք: Ընդ որում, այս հիմքերը կարող են կիրառվել, եթե դրանք անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Նախագծում տրվում է «կրոնական միավորում»  և «կրոնական կազմակերպություն» հասկացությունների սահմանումները: Մասնավորապես, սահմանվում է, որ կրոնական կազմակերպությունը առնվազն 150 չափահաս անդամ ունեցող, օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կրոնական միավորումն է: Ի տարբերություն գործող օրենքի, որը կազմակերպության գրանցման համար պահանջում է առնվազն 200 անդամներ ունենալու պահանջ, Նախագծով այդ թիվը նվազեցվել է: Ընդ որում, Վենետիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի կողմից  11.06.2004 թվականին մշակված կրոնական ազատության վերաբերյալ օրենքների վերանայման ուղեցույցի համաձայն՝ չպետք է թույլատրել իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու համար սահմանվող անդամների շատ բարձր շեմ: Տարբեր երկրների միջազգային փորձի ուսումնասիրությունից հետևում է, որ այս շեմը տատանվում է 5-300 անդամ: Շվեդիայում՝ 5, Լատվիա՝ 20, Չեխիա՝ 300, Սլովակիա՝ 200 անդամներ:

Առանձնացնելով կրոնական միավորումը և կրոնական կազմակերպությունը՝ Նախագծով տարբեր պահանջներ են առաջադրում դրանց: Մասնավորապես, դրանցից մեկը ենթակա է պետական գրանցման, մյուսը` ոչ, մեկը ունի իրավաբանական անձի կարգավիճակ, մյուսը` ոչ: Նախագծով սահմանվում են նաև կրոնական կազմակերպությունների պետական գրանցման կարգը, գրանցման պահանջները, գրանցման մարմին /Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կենտրոնական մարմին/ ներկայացվող փաստաթղթերը, կրոնական կազմակերպության կանոնադրությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև պետական գրացնման մերժման հիմքերը:

Նախագծով սահմանվել են կրոնական միավորումների գործունեության սկզբունքները՝ օրինականությունը, բարեխղճությունը, անդամների շահերի ընդհանրությունը, անդամության կամավորությունը, ինքնավարությունը:

Նախագծով հստակեցվում են կրոնական միավորումների և կազմակերպությունների իրավունքները: Բացի կրոնական կազմակերպությունների իրավունքներից, Նախագիծը սահմանում է նաև կրոնական կազմակերպությունների պարտականությունները: Մասնավորապես ամրագրվում են կրոնական կազմակերպության այնպիսի պարտականություններ, ինչպիսիք են ՀՀ Սահմանադրության և օրենքների պահպանումը, այլ կրոնական կազմակերպություններին և խմբերին հարգելը և այլն: Բացի այդ, սահմանվում են նաև կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման որոշ արգելքներ, մասնավորապես, կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորել կուսակցություններին, օտարերկրյա պետություններին, դրանց իրավաբանական և ֆիզիկական անձանց և ֆինանսավորվել վերջիններիս կողմից:

          Նախագծում առանձին հոդվածով իրենց կարգավորումն են ստանում պետության և կրոնական միավորումների հարաբերություները` ամրագրելով, որ վերջիններս անջատ են պետությունից և պետությունը չի միջամտում կրոնական միավորումների գործունեությանը: Նախագծով արգելվում է կրոնական միավորումների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի գործունեությունը, ինչպես նաև կրոնական միավորումների մասնակցությունը պետական կամ տեղական ինքնակառավարմանը:

          Նախագիծն առաջին անգամ համապատասխան կարգավորում  է նախատեսում կրոնական կազմակերպությունների գործունեության հաշվետվողականության վերաբերյալ: Մասնավորապես, Նախագիծը պարտավորեցնում է կրոնական կազմակերպությանը հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ որոշակի տեղեկություններ /տարեկան եկամուտների  ընդհանուր գումարը, տարեկան ծախսերի ընդհանուր գումարը և այլն/:

          Նախագծում սկզբունքորեն նոր հոդված է նվիրված կրոնական կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությանը: Կրոնական կազմակերպության գործունեությունը, ինչպես ցանկացած իրավաբանական անձի գործունեություն, կարիք ունի պատշաճ վերահսկողության, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի երաշխավորել կրոնական կազմակերպությունների կողմից օրենքների պահանջների պահպանումը, իսկ դրանք խախտողներին ենթարկել պատասխանատվության: Մասնավորապես, նախագիծը սահմանում է, որ այն դեպքում, երբ լիազոր մարմինը հայտնաբերում է  կրոնական կազմակերպության կողմից օրենքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող են վերացվել կազմակերպության ձեռնարկած միջոցառումներով, ապա կազմակերպության առաջարկում է խախտումները վերացնելու կարգն ու ժամկետները: Արդյունքում, կրոնական կազմակերպությանը հնարավորություն է տրվում ինքնակամ և սեփական միջոցներով վերացնել խախտումները` խուսափելով կազմակերպության գործունեության կասեցումից կամ կազմակերպության լուծարումից:

          Նախագծում առանձին հոդվածներ են նախատեսված կրոնական կազմակերպության գործունեության կասեցման և լուծարման մասին` սահմանելով դրանց հիմքերն ու կարգը: Ընդ որում, կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու դեպքում դատարանը որոշում է ընդունում կազմակերպության գործունեությունը վերսկսելու մասին:

        Բռնության, խաբեության կամ սպառնալիքի միջոցով դավանափոխությանը հարկադրելու համար սահմանվել է քրեական պատասխանատվություն:

          Նախագծով ապաքրեականացվել է մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտմանը խոչընդոտելը, դրա համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն:

          Միաժամանակ, նախագծի անցումային դրույթներում սահմանվել է նաև, որ եթե մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացվել է կրոնական կազմակերպություն գրանցելու դիմում և մինչև օրենքի ուժի մեջ մտնելը չի ստացել պետական գրանցում, ապա դրա գրանցումն իրականացվում է նախագծի պահանջներին համապատասխան:

 

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենս­դրու­թ­յան զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամի կող­մից:

 

 

 

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և վավերացրած միջազգային պայմանագրերին, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխանող օրենսդրություն, որը հնարավորություն կտա երաշխավորել մտքի, խղճի և կրոնի ազատության սահմանադրական իրավունքի իրացումը Հայաստանի Հանրապետությունում:

 

[1] http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2011)028-e

 http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2010)054-e

 http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2009)036-e

 

[2] European Court of Human rights. Appl. no. 7291/75, X v United Kingdom, (1977) DR 11, 55 [concerning the ‘Wicca’ faith].

  • Обсуждалось

    01.06.2017 - 31.07.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 19718

Принт

Предложения

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

31.07.2017

5. Անձնական տվյալների գաղտնիության պահպանումը Նախագծով նախատեսված կրոնական միավորումների պարտականությունները մտահոգություն են առաջացնում անձնական տվյալների գաղտնիության պահպանման տեսանկյունից: Մասնավորապես Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը պարտադրում է կրոնական կազմակերպություններին վարել իրենց անդամների հաշվառումը, իսկ նույն հոդվածի Յ֊րղ կետով կրոնական կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար Լիազոր մարմնի օրինական և պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իրենց գործունեության մասին փաստաթղթեր: Նման լայն ձևակերպումները իրավունք են տալիս Լիազոր մարմնին կյանական կազմակերպությունների անդամների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ պահանջել: Սա հակասում է աձնական տվյալների գաղտնիության, այս պարագայում համոզմունքների գաղտնիության պահպանման սկզբունքին, որը ենթադրում է, որ «ոչ ոքի չի կարելի պարտադրել բսւցտհայտել իր մտքերը կամ որևէ կյանի կամ համոզմունքի պատկանելությունը» (CCPR/C/21/Rev. 1/Add (1993), at para. 3): Այս մոտեցումը նաև ամրագրված է ՄԻԵԴ որոշումներով, համաձայն որոնց անձնական տվյալների գաղտնիության սահմանափակումները օրինաչափ են միայն երկու դեպքում. 1) երբ պետական աշխատանքի դիմած թեկնածուների համոզմունքները կարող են անհամատեղելի լինել պաշտոնի հետ (Vogt v. Germany, §§41-68), 2) երբ ներպետական օրենսդրությամբ նախատեսված որևէ հատուկ արտոնությունից օգտվել ցանկացողը պետք է հիմնավորի իր համոզմունքները (Kosteski v. “the former Yugoslav Republic of Macedonia”, §39). Առաջարկություն. Նախագծի 11 ֊րղ հովածի 2-րդ մասից հանել 1֊ին կետը և հստակեցնել նույն մասի 3-րղ կետում նշված փաստաթղթերի ցանկը: 6. Միավորումների ազատությունը Նախագծի որոշ կարգավորումներ ենթադրում են միավորումների ազատության անհարկի սահմանափակումներ: Այսպես, Նախագծի 6-րդ հոդվածի 3-րղ մասում նշվում է, որ միավորումը չի օգտվում կրոնական կազմակերպության համար նախատեսված իրավունքներից: Միևնույն ժամանակ, հողվածով որպես կրոնական կազմակերպություն գրանցվելու նախապայման է սահմանված առնվազն 150 անդամների առկայությունը: Ամրագրված իրավունքների ե պարտականությունների տարբերակումը գրանցված ե չգրանցված կրոնական միավորումների հանդիսանում է պետության կողմից չարղարացված միջամտություն միավպտւմների գոյությանը և խախտում է ՄԻԵԿ-ով նախատեսված միավորումների ազատության սկզբունքները: Այս տեսակետից կրոնի ազատության իրավունքը, որի մեջ է մտնում ուրիշների հետ կրոնը դսսխւնելու իրավունքը, ենթադրում է, որ հավատացյալները կարող են ազատորեն միավորվել աոանց պետության կամայական միջամտության, ե որ կրոնական միավորումների անկախ գոյությունը հանդիսանում է ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության անբաժանելի մասը ե պաշտպանվում է ՄԻԵԿ-ի 9֊րղ հոդվածով (Metropolitan Church of Bessarabia and others v. Moldova, §118): Առաջարկություն. Բացառել միավորումների ազատության սահմանափակումները Նախագծից հանելով 6֊րդ հոդվածի Յ֊րդ մասը: 7. Խոսքի ազատության սահմանափակումը Նախագծին կից փաթեթով մշակված II ե ՀԱՍԵ հարաբերությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի 2-րդ հալվածը լուրջ սահմանափակում է ենթադրում խոսքի ազատության իրացման տեսակետից: Մասնավորապես, նախագիծը սահմանում է ՀԱՍԵ֊ի բացառիկ իրավունքը ՀԱՍԵ- ի դավանաբանության պաշտոնական լուսաբանումը իրականացնելու համար: Սույն կարգավորման մեջ, նախեառաջ, անհասկանալի է «պաշտոնական լուսաբանում» եզրույթը, որի մեկնաբանությունը կարոդ է հիմք հանդիսանալ զանգվածային լրատվությամբ իրականացվող ցանկացած լուսաբանման սահմանափակման համար արդյունքում ոտնահարելով բազմակարծությունն ու խոսքի ազատությունը (Jerusalem v. Austria, §§38-47): Առաջարկություն. «Հայաստանի Հանրապետության և Հայասաանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքում փոփոխությունների Նախագծից հանել 2-րդ հոդվածը: 8. Կյանական քարոզչությունը կրթական հաստատություններում Նախագիծը նախատեսում է կրոնական քսւյտզչության սահմանափակում կրթական հաստատություննեյտւմ, որը սակայն չի տարածվում ՀԱՍԵ-ի վրա: Այսպես, Նախագծի 5-յւդ հոդվածի 3- րդ կետը սահմանափակում է կրոնի ազատությունը, եթե աոանց ծնողների կամ այլ օրինական ևերկայացուցիչեերի համաձայնության իրականացվում է կրոնական քարոզչություն կամ կրոնական քարոզչության փորձեր այն դաստիարակչական կամ Նախակրթական կամ կրթական հաստատություննեյտւմ, որտեղ դաստիարակվում կամ ուսումնառուն են միէդե 14 տարեկան անչափահաս անձինք: Միաժամանակ, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-յւդ հոդվածի 8-յպ մասով կրոնական գործունեությունը ե քայտզչությունն ուսումնական հաստատություննեյտւմ արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Իսկ «Հայաստանի Հանրապետության ե Հայասաանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայասաանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություննեյտւմ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի ե դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը ե դպյացներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները: Բացի այդ, ՀԱՍԵ-ն իրավունք ունի պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները: Հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությունները {Հայոց եկեղեցու պատմության ղպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու ղրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա, http://www. osf. am/wp - content/upload s/2014/04/H Hovhannisv an Research- .pdf) ցույց են տալիս, որ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան չի բավարարում հանրային կրթության մեջ բազմակարծությունն ու հանդուրժողականությունը խթսւնելու ե հրահանգավորումը արգելելու նպատակներին (W. and D.M., M. and H.I. v. the United Kingdom; C.J., J,J and E,J. v. Poland; Bernard and others v. Luxembourg): Ու թեև կրթության կազմակերպումը կայւող է արտացոլել պատմական ավանդույթը ե հասարակության գերիշխող կրոնական պատկանելությունը, դասավանդվող առարկան չպետք է պարունակի կրոնական քարոզչություն ե հետապնղի հրահանգավորման նպատակ, իսկ գերիշխող կյտնի (այս դեպքում ՀԱՍԵ) և այլ կրոնների ներկայացվածությունը ուսումնական ծրագրում չպետք է որակապես տարբերվի: Առաջարկություն. Նախագծով ամրագրել, որ Նախագծի 5֊րդ հոդվածի 3-րդ կետը տարածվում է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

31.07.2017

4. Կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը Նախագծի 11-րղ հոդվածի 4-րղ մասով արգելվում է կրոնական միավորումների ֆինանսավորումը Հայաստանի հանրապետության տարածքից դուրս գտնվող իրենց հոգևոր կենտրոնների կողմից: «Լոզեոր կենտրոն» եզրույթի անորոշությունը կարող է հանգեցնել օտարերկրյա ֆինանսավորման ոչ իրավաչափ սահմանափակման: Բացի այդ, պարզ չէ, թե ինչպես է այս կարգավորումը տարածվելու 22-ում բևակվոդ ազգային փոքրամասնությունների վրա, որոնց հոգևոր կենտրոնները գտնվում են այլ երկրռւմ: Նման կարգավորումը կարող է խախտել ազգային փոքրամասնությունների ինքնության և կրոնի պահպանման ուղղությամբ 22 ստանձնած պարաավորությունեերը: Ավելին 4ենետիկի հանձնաժողովի կարծիքներից մեկում նշվել է, որ միջազգային սկզբունքները չեն արգելում պետությանը որոշակի սահմանափակումներ կիրառել, պետությունը պետք է թույլ տա կրոնական միավորումներին գումար հայթայթել օրենսդյտւթյամբ չարգելված դեպքերում ե կարգով: Առավել ևս տվյալ սկզբունքը հավասար կերպով պետք է տարածվի բոլոր կազմակերպությունների նկատմամբ (Guidelines for Legislative Reviews of Laws Affecting Religion or Belief, http://www.venice,coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDLf2004)061-e): Առաջարկություն. Բացառել Նախագծի 11-րդ հողվածի 4-րդ մասով նախատեսվող' կրոնական միավորումների ֆինանսավորման սահմանափակումը:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

31.07.2017

3. Կրոնական կազմակերպությունների նկատմամբ «հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի կիրառումդ Նախագծի 8-րդ հոդվածի Յ րդ մասով նախատեսվում է կրոնական կազմակերպությունների հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառել «հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 10-12-րդ հոդվածները հաշվի չառնելով տվյալ հարաբեյաւթյուեների առանձնահատկությունները: «2ասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան հկ-ների ստեղծման, գործունեության հետ կապված հարաբեյաւթյուններն են, իսկ հասարակական կազմակերպությունը տվյալ օրենքի իմաստով ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ' ֆիզիկական անձ) ե (կամ) իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ: Մինչդեռ, կրոնական միաւխրումներն իրենց բնույթով առանձնահատուկ միավորներ են ստեղծված իրացնելու անձանց մտքի, խղճի ե կրոնի ազատության իրավունքը: Ուստի, որևէ կերպ հիմնավորված չէ կրոնական կազմակերպությունների վրա որևէ մասով տարածել «հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը: Ելնելով նրանից, որ «հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են կրոնական կազմւսկերպությունների գրանցման հետ կապված հարաբերությունները, իսկ այդ օրենքով լիազոր մարմինը ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն է, Նախագծով ՊԵԿ-ը դառնում է կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում է լիազոր մարմին: Ավելին Նախագծի 15-րդ հոդվածի համաձայն կրոնական կազմակերպությունը լուծարվում է դատարանի կողմից Լիազոր մարմնի դիմումի հիման վրա, եթե ի հայտ են եկել 5-րդ հոդվածով սահմանված մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտման սահմանափակման հիմքերը: Ակնհայտ է, որ լիազոր մարմինը ի դեմս ՊԵԿ-ի իրավասու չէ որոշելու, թե արդյոք եղել է նման խախտում, առավել ես, որ ըստ կանոնադրության ՊԵԿ-ը նման գործառույթ իրականացնելու լիազորություն չունի, իսկ Սահմանադրության համաձայն պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, ոյտնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Առաջարկություն. Նախագծի 8-րդ հոդվածից հանել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին հղումը բացառելով կրոնական կազմակերպությունների ստեղծման հետ կապված հարաբերությունների կարգավորումը տվյալ օրենքով:

Узнать больше