Добавить в избранное

В стадии разработки

«Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Լևոն Ղազարյան 30.04.2020 19:39:11 Առաջարկս կոնկրետ սույն նախագծին չի վերաբերվում, այլ վերաբերվում է դրա հիման վրա ներդրվող ծրագրային ապահովման կիրառությանը։ Տվյալ դեպքում առաջարկվում է ոստիկանության համապատասխան գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում ծառայություններ մատուցող ստորաբաժանումներից (ՃՈ ճանապարհապարեկային ծառայություն) զատ այլ ստորաբաժանումների ծառայողներին լիազորելով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտումներ հայտնաբերելիս դրանք արձանագրել սույն իրավական ակտով սահմանվող ծրագրային ապահովման միջոցով։ Նշվածի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ներկայումս ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի իրավախախտումների արձանագրման և դրանցով որոշումների կայացման լիազորությամբ ոստիկանությունում օժտված են բացառապես Ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները, հետևաբար՝ այլ ծառայությունների ծառայողների կողմից ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում պարտադիր է ՃՈ ծառայողին ներգրավելու գործընթացը, ինչը շատ դեպքերում ժամանակատար է և չի բխում ոստիկանության ուժերի և միջոցների համաչափ և արդյունավետ օգտագործման սկզբունքներից։
2 Արմեն Վարդանյան 02.05.2020 15:13:35 Նախագծի 1-ին հավելվածի 2-5-րդ կետերը և հավելվածի տեքստը հակասում են <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն` նորմատիվ իրավական ակտերում օտարերկրյա կազմակերպությունների անվանումները, ֆիզիկական անձանց անունները, աշխարհագրական օբյեկտների անունները, դրանց հապավումները, ինչպես նաև թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական և այլ տերմինները (եզրույթները) գրվում են հայերեն տառադարձությամբ: Անհրաժեշտության դեպքերում հայերեն հապավումների կամ տերմինների հետ փակագծերում կարող են կիրառվել նաև լատիներեն կամ օտարալեզու հապավումներ կամ տերմիններ: Նույնը վերաբերում է նաև նախագծի 2-րդ հավելվածին: Նախագծի 1-ին հավելվածի 46-րդ կետի պահանջից հետևում է, որ որակի կառավարման ԻՍՕ 27001 ստանդարտի պահանջի պարագայում հարց է, թե ինչքանով են արժանահավատ կենտրոնի կողմից մինչև այդ ստանդարտի ներդրումը կատարված գործողությունները և դրանց իրավաչափությունը՝ դրասնից բխող իրավակիրառ հետևանքներով: