Добавить в избранное

В стадии разработки

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաին» և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Տեղեկանք

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման մասին 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծերի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու, նպաստի իրավունքը դադարեցնելու համար հիմք են հանդիսանում եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ:

Համաձայն «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի՝ գործատուները աշխատանքի ընդունվելու, աշխատանքից ազատվելու, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդը ավարտվելու վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են գրանցման հայտերի հիման վրա։

Գրանցման հայտը ներկայացվում է մինչև այդ հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը: 

Հաշվի առնելով նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը՝ գործնականում կարող են առաջանալ իրավիճակներ, երբ աշխատանքի ընդունվելու (աշխատանքից ազատվելու), խնամքի արձակուրդում գտնվելու (արձակուրդն ավարտվելու) վերաբերյալ տեղեկատվությունը ներառվի անձնավորված հաշվառման համակարգ նպաստի վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո, ինչի արդյունքում կարող են առաջանալ ոչ իրավաչափ վճարումների հետ կապված ռիսկեր։

Օրինակ, գործնականում հանդիպում են դեպքեր, երբ խնամքի նպաստի համար դիմած անձի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը ներառված չի լինում անձնավորված հաշվառման համակարգ, ինչի արդյունքում դիմումը մերժվում է։

Հանդիպում են նաև դեպքեր, երբ խնամքի արձակորդում գտնվող անձը տվյալ ամսվա 1-ից վերադառնում է աշխատանքի (ընդհատվում է խնամքի արձակուրդը) կամ աշխատանքի է անցնում այլ գործատուի մոտ, սակայն նրան է վճարվում տվյալ և հաջորդ ամիսների նպաստի գումարները, քանի որ արձակուրդի ավարտի մասին տեղեկատվությունը ներակայացվում է հաջորդ ամիս, իսկ յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակները ձևավորվում են ամսվա սկզբին։

Հնարավոր է նաև դեպք, երբ անձը ընդունվի աշխատանքի, տվյալ ամսվա 1-ից, որից հետո դիմի չաշխատող անձի մայրության նպաստ համար։ Նրան կնշանակվի մայրության նպաստ, քանի որ աշխատանքի ընդունվելու վերաբերյալ տեղեկատվությունը (գրանցման հայտը) կարող է ներկայացվել հաջորդ ամսվա 20-ին։

Ընդ որում, խնդրո առարկա է այն հանգամանքը, որ որպես կանոն, քաղաքացին տեղյակ չի լինում կատարվող վճարման ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ և հայտնվում է ավելորդ քաշքշուկի մեջ։ 

  1. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները 

Վերոնշյալ խնդիրները կարգավորելու նպատակով առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Պետական նպաստների մասին» և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքներում։

Մասնավորապես առաջարկվում է «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանել վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու, վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդը ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնելու ժամկետ՝ ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը:

Միաժամանակ, առաջարկվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանել, որ խնամքի նպաստի և չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները կարող են դատական կարգով բռնագանձվել գործատուից, եթե  այդ գումարները վճարվել են «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքվ սահմանված՝ գրանցման հայտը ներկայացնելու ժամկետների խախտման հետևանքով։

Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել խնամքի արձակուրդում գտնվելը դադարելու ժամկետները, ինչպես նաև հստակեցնել «Պետական նպաստների մասին» օրենքի առանձին դրույթներ՝ հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան։

Ակնկալվող արդյունքները

Նախագծերի ընդունման արդյունքում կկատարելագործվի մայրության և խնամքի նպաստների ոլորտում իրավունքների իրականացման ընթացակարգերը՝ նվազագույնի հասցնելով ոչ իրավաչափ վճարումների հավանականությունը։


ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին 

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2012  թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն, 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն և 2015 թվականի  հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշումներում:

 

 

 

  • Обсуждалось

    31.05.2017 - 15.06.2017

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

31.05.2017 15:09

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9179

Принт