Добавить в избранное

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունման արդյունքում կարգավորվում է  տեսչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը, մասնավորապես՝  սահմանվում է դրույթ, համաձայն որի՝  ֆիզիկական  և իրավաբանական անձանց սահմանված կարգով ծանուցելու հետ միաժամանակ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։ Եվ ծանուցումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը»:

  • Обсуждалось

    23.04.2020 - 08.05.2020

  • Тип

    Закон

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2444

Принт

Предложения

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

07.05.2020

1. Հայաստանի Հանրապետությունում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինները օրենքով պարտավորված են գործի քննությունն իրականացնել միայն վարչական պատասխանատվության ենթարկվող անձանց (վարչական վարույթի մասնակցի) վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված լինելու պարագայում։ 2. ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը հստակորեն երաշխավորում է անձանց պատշաճ վարչարարության իրավունքի իրացումը, մասնավորապես՝ ընգծելով անձանց մասնակցությունը իրականացվող ընթացիկ վարչական վարույթում։ 3. Սակայն, որ դեպքում կարող է անձը պատշաճ ծանուցված լինել։ 4. Առօրյա պրակտիկայում, անձը (վարչական վարույթի մասնակիցը) պատշաճ ծանուցված կարող է համարվել, երբ ծանուցվել է առձեռն, կամ պատվիրված նամակով՝ հետադարձ ծանուցմամբ (որպես հիմք)։ 5. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի Հոդված 1-ով առաջարկվում էր, լրացնել 35-րդ հոդվածը հետևյալ բովանդակությամբ՝ 1).ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով. 2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով: 6. Ըստ էության, այո՛ անձը (վարչական վարույթի մասնակիցը) բովանդակային առումով, կարող է ըստ վերը նշված առաջարկվող լրացումների համարվել պատշաճ ծանուցված, սակայն այս համատեքստով հարկավոր է կենտրոնանալ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցված լինելու հանգամանքի վրա, մասնավորապես՝ ռիսկերի և արդյունավետության վրա։ 7. Կարևորում ենք արձանագրել, որ վարչական մարմնի հայեցողության իրավունքի դրսևորումը, մասնավորապես՝ ընտրելու ծանուցման ձևը, պետք է համապատասխանի վերոնշյալ իրավանորմի պահանջներին, համաձայն որի՝ հայեցողական լիազորություններ իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու Սահմանադրությամբ ամագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված նպատակները: 8. Օրենքի որոշակիության սկզբունքը պահանջում է, որ անձի համար իրավակարգավորումները լինեն հնարավորինս պարզորոշ, մատչելի, ըմբռնելի, որպեսզի անձն ի վիճակի լինի դրսևորելու համապատասխան վարքագիծ, այսինքն դա նշանակում է, որ վարչական մարմինների կողմից կիրառվող միջոցները պետք է նախատեսված լինեն նպատակին հասնելու համար, այսինքն՝ դրանք պետք է կազմված լինեն նպատակի հետ, ընտրված միջոցները չպետք է վնասեն անձանց իրավունքներն ու ազատությունները և պետք է լինի համաչափություն միջոցների, հետևանքների և նպատակի միջև։ 9. Սակայն տվյալ պարագայում, նախագծով առաջարկվող ծանուցման կերպերը չեն ապահովում հետապնդվող նպատակի հետ համաչափություն։ 10. Ղեկավարվելով այն հանգամանքով, որ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցված լինելը կարող է համարվել պատշաճ ծանուցում, ապա կարող ենք ենթադրել, որ այդպիսով խախտվում է ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի դրույթները, քանի որ նախատեսված նորմերը պետք է կրեն պատասխանատվութուն նպատակին հասնելու համար, այսինքն՝ դրանք պետք է կազմված լինեն նպատակի հետ, ընտրված միջոցները չպետք է վնասեն անձանց իրավունքներն ու ազատությունները և պետք է լինի համաչափություն միջոցների, հետևանքների և նպատակի միջև։ 11. Սակայն այս իրավիճակում, անձն ըստ էության ընդհանրապես չօգտագործելով/չօգտվելով իր էլեկտրոնային փոստից, կարող է համարվել պատշաճ ծանուցված և առանց իր ներկայության իրականացվեն վարչական վարույթի գործողությունները, այդպիսով խախտելով որպիսի իրավանորմի՝ լսված լինելու կիրառությունը։ 12. Այսպիսով, գտնում ենք, որ նախագծի 1-ին հոդվածի՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով ծանուցելու դրույթը, ընդհանուր առմամբ խնդրահարույց է, քանի որ այդպիսով չի ապահովվում անձի(վարչական վարույթի մասնակցի) պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը։ 13. Այժմ անդրադառնանք հրապարակաման միջոցով անձին ծանուցելու հանգամանքին։ 14. Վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով: 15. Եզրահանգում. ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի կոնտեկստը վերաբերում է ոչ թե հրապարակման միջոցով վարույթի մասնակիցներին վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցելուն, այլ վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը (վարչական ակտը հանձնելը և հրապարակելը)։ 16. Հետևաբար հրապարակային ծանուցումը նախատեսված է միայն ընդունված վարչական ակտի հրապարակման, այլ ոչ թէ վարչական վարույթի հարուցման դեպքում ծանուցման համար: 17. Անձինք(վարչական վարույթի մասնակիցները) իրավունք ունեն ներկայացնելու վարույթին առնչվող դիմումներ և փաստաթղթեր և վարչական մարմինն էլ իր հերթին պետք է ընդունի դրանք, սակայն, եթե վարույթի հարուցման մասին տեղեկությունը հրապարակվի համապատասխան ինտերնետային կայքէջում, կամ ուղարկվի անձի էլեկտրոնային փոստի հասցեին, ապա արդյոք անձը(վարչական վարույթի մասնակիցը) այդպիսով կհամարվի պատշաճ ծանուցված։ 18. Վերոհիշյալից ելնելով գտնում ենք, որ սույն օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասը նույնպես խնդրահարույց է, քանի որ այդպիսով խախտվում է ՀՀ օրենսդրության մի շարք նորմեր, ինչպեսև վարչական վարույթի ընթացիկ և հարուցման փուլերին զուգահեռ ծանուցումը տեղադրվելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում, այդպիսով չի ապահովվում անձի(վարչական վարույթի մասնակիցի) պատշաճ ծանուցված լինելու իրավունքը։ 19. Այսպիսով՝ առաջարկում ենք, չլրացնել 35-րդ հոդվածը վերոնշյալ 3-րդ և 4-րդ մասերով։ «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ-ի փորձագետ Գևորգ Մուղումյան

Արմեն Վարդանյան

04.05.2020

<<ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի՝ ա/ 1-ին հոդվածով կատարվող 35-րդ հոդվածի լրացման մեջ անհասկանալի է, թե ֆիզիկական անձի դեպքում ինչու՞ պետք է ծանուցումն ուղարկվի վերջինիս բնակության վայրի համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, որ այդ ղեկավարն ի՞նչ անի... կամ արդյո՞ք այդ ղեկավարն այս դեպքում այլ անձի մասով վարչարարության կամ այլ տրամաբանությամբ ՏԻՄ օրենքով որևէ իրավասություն կամ անելիք կամ պարտավորություն ունի, թե՞ համայնքի բնակիչ անձը համայնքի ղեկավարի ստրուկն է կամ էլ համայնքի ղեկավարն է անձի տերը, որին ծանուցումն ուղարկելը նշանակում է անձին ծանուցել կամ էլ այդ ղեկավարը կարող է ստիպել կամ հրամայել համայնքի բնակչին որևէ գործողություն կատարել /անկախ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից/ կամ ստանալ ծանուցումը կամ էլ համայնքի ղեկավարը պարտավոր է այլ անձի փոխարեն կրել նրա պարտավորությունները և պատասխանատվությունը: Նույն հոդվածում հաշվի առնել այն իրականությունը, որ ֆիզիկական անձի դեպքում ավելի մեծ հավանականությամբ և հազարավոր դեպքերում փաստացի իրողություն է այն, որ վարույթի մասնակից ֆիզիկական անձը չունի համացանցից օգտվելու հնարավորություն և կարողություն, հետևաբար առձեռն կամ փոստով ծանուցման միջոցով անհնարինության դեպքում հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքը արդյունավետ և համաչափ լինելու, ինչպես նաև անձի իրավունքի պաշտպանության և բողոքարկման տեսակետներից միանշանակ չէ՝ նամանավանդ այն պատճառով, որ շատ դեպքերում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չգիտի կամ չի կարող կանխատեսել իր նկատմամբ վարույթի հարուցումը կամ չի տեղեկանում վարույթի հարուցման մասին: բ/ 2-րդ հոդվածով առաջարկվող լրացումը տեղին չէ, այն փաստացի կրկնորդում է, որովհետև վարույթի մասին ծանուցման հարցը կարգավորված է գործող օրենքի 35-րդ հոդվածով, որի 1-ին մասը վերաբերում է վարույթի՝ դիմումի հիման վրա հարուցմանը, իսկ 2-րդ մասը՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցմանը, հետևաբար, եթե նույնիսկ հստակեցման և լրակարգավորման տեսանկյունից դիտարկվի, որի անհրաժեշտությունը այնքան էլ միանշանակ չէ, ապա ակնհայտ է, որ դա պետք է կատարվի 35-րդ հոդվածի շրջանակներում, որովհետև նորմատիվ իրավական ակտում անթույլատրելի են կրկնորդումները:

Վահե Եղոյան

27.04.2020

Ֆիզիկականի մասով անարդարե։ Մարդ կա ընդանրապես ինտերնետից չի օգտվում։ Հավատացած եղեք որ շատերը կան այդպիսիք։ Վերանյեք նախագիծը։

Узнать больше