Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 756 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 756 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի  2-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերության, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման հանգամանքով:

   ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ՝ լեռնային բնակավայրերի շարքն են դասվում այն բնակավայրերը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700-2000 մետր բարձրության վրա: «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է ըստ համայնքի բարձրադիրության նիշի միջակայքի՝ մինչև 1,700 մ, 1,700-2,000 մ և 2,000 մ-ից ավելի, հետևաբար նախագծով սահմանվում է լեռնային բնակավայրերի շարքը դասվող այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1,500-1,700 մետր բարձրության վրա:

   «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի (Հոդված 31. Զինվորական ծառայության ստաժում հաշվառվող ժամանակահատվածները և դրանք հաշվարկելու առանձնահատկությունները) 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությունը զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում է՝ 1973 թվականի ապրիլի 1-ից սկսած՝ ծովի մակերևույթից 1,500 մետր և ավելի, իսկ 1998 թվականի նոյեմբերի 30-ից՝ 1,700-2,000 մետր բարձրության լեռնային վայրերում զինծառայության ժամանակահատվածը:     

Վերոնշյալ օրենքների դրույթներով պայմանավորված՝ փոփոխություններ է կատարվում ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշման մեջ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

   Կարգավորման բնույթը Նախագծով սահմանվում է լեռնային բնակավայրերի շարքը դասվող այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1,500-1,700 մետր բարձրության վրա:

  1. Ակնկալվող արդյունքը

   Որոշման ընդունումը կապահովի վերոնշյալ օրենքների դրույթների համապատասխանեցումը ՀՀ օրենսդրության պահանջներին, կհաստակեցվի համայնքի բարձրադիրության նիշի միջակայքի՝ մինչև 1700 մ լեռնային բնակավայրերի շարքը դասվող այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1,500-1,700 մետր բարձրության վրա, ինչը կնպաստի զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվող 1973 թվականի ապրիլի 1-ից սկսած՝ ծովի մակերևույթից 1,500 մետր և ավելի ժամանակահատվածի հստակեցման:

  • Обсуждалось

    15.04.2020 - 30.04.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6538

Принт