«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N1293-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
8 - Против
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2019 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1293-Լ որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը բխում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» և Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետերի պահանջներից։
Լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում գործում է Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշումը, ինչի հիման վրա նախատեսում է իրականացնել սիգ ձկնատեսակի փորձարարական որս: Այս նպատակով, համաձայն «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետի, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N1293-Լ որոշման հավելվածով հաստատված միջոցառումների ծրագրի հավելվածը և դրան համապատասխան սահմանել 2020 թվականի օգտագործման ենթական չափաքանակները։
-
Обсуждалось
27.03.2020 - 11.04.2020
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы, Экономика, Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 10942
Принт