Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 753-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 753-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով, համաձայն որոնց փոփոխություն է իրականացվել պետական կառավարման մարմինների ինչպես անվանումներում, այնպես էլ կանոնադրական գործառույթներում:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշմամբ սահմանված են տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող և կանոնակարգող մարմինները: Փոխվել են կանոնակարգող մարմինների անվանումները և կանոնադրական իրավասությունները, այդ իսկ պատճառով առաջացել է սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ներկայումս տեխնիկական կանոնակարգման ոլորտում որպես համակարգող մարմին  է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որին վերապահված է տեխնիկական կանոնակարգման ոլորտի քաղաքականության մշակումը և համակարգումը: Ցանկում ներառված պետական կառավարման մարմիններն իրենց կանոնադրական իրավասությունների շրջանակներում մասնակցում եմ տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող, մշակվող և արդիականացվող իրավական ակտերի մշակման գործընթացին:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն իրավական ակտի նախագծի նպատակն է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով  կարգավորվող պահանջները ներառել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշմամբ սահմանված հավելվածում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշմամբ սահմանված հավելվածում առկա անհամապատասխանությունների վերացում:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

  • Обсуждалось

    19.03.2020 - 08.04.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5351

Принт