Добавить в избранное

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ծրագրի «Տրանսպորտ, կապ և ՏՀՏ-ի ոլորտ» բաժնի 4-րդ կետի «գ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 24-րդ կետի կատարման ապահովմամբ:

  • Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս հանրապետությունում  տաքսի ծառայություններ են մատուցում 190 կազմակերպություններ, որոնցից 52-ը 1-4 ավտոմոբիլով և վճարում են լիցենզիայի համար տարեկան 100000 դրամ պետական տուրք, իսկ 138-ը` 5 և ավելի ավտոմոբիլներով, որոնք վճարում են լիցենզիայի համար տարեկան 200000 դրամ պետական տուրք: Այսինքն անհավասար պայմաններ են ստեղծվում տարբեր մեքենաքանակով նույն գործունեությունն իրականացնողների համար լիցենզավորման պետական տուրքի մասով: Իսկ ֆիզիկական անձանց համար տաքսամոտորային փոխադրումներ իրականցնելու դեպքում սահմանված է միայն լիցենզավորման պետական տուրք առավելագույնը 12000 դրամ ամսեկան, ինչը արտոնյալ և անհավասար պայմաններ է ստեղծում նրանց համար կազմակերպությունների նկատմամբ, որոնք լիցենզիայի տուրքից բացի միաժամանակ վճարում են ամսեկան այլ հարկեր մինչև 30000 դրամ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար:

Կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից լիցենզիայի պետական տուրքի մասով տարեկան գանձվում է 52x100000=5,2 մլն դրամ և 138x200000=27,6 մլն դրամ: Ընդամենը` 32,8 մլն դրամ: 5127 ֆիզիկական անձանցից 3013-ը գրանցված են Երևան քաղաքում, հետևաբար նրանց տարեկան պետական տուրքը կազմում է 3013x12000x12=434մլն դրամ, այլ քաղաքներում հաշվառված ֆիզիկական անձանց տարեկան տուրքը առավելագույնը կկազմի` 2114x8000x12=23 մլն դրամ: Ընդամենը ֆիզիկական անձանց մասով` մոտ 457 մլն դրամ: Ընդհանուր առմամբ գանձվում է մոտ 490 մլն դրամ:

Երևան քաղաքում ներկայումս տաքսամոտորային փոխադրումներ են իրականացնում ավելի քան 10000 չլիցենզավորված անձինք, որոնց օրինական դաշտ բերելու դեպքում նրանց կողմից տարեկան հարկերը միայն ատոնագրային վճարի մասով կկազմի` 15000x9500x12=1710 մլն դրամ, ինչը նվազագույնը 3,5 անգամ ավելի կլինի ներկայումս գանձվող լիցենզավորման պետական տուրքից: Բացի այդ, բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով լիցենզիայի պետական տուրք է սահմանվելու տարեկան յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար 10000 դրամ, որն էլ կապահովի նվազագունը 180 մլն դրամ բյուջեի մուտքեր:

Ներկայումս օրենսդրորեն կարգավորված չէ նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայությունների մատուցման ոլորտը, որը գործող օրենսդրությամբ լիցենզավորման ենթակա չէ և ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ:

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է հանել ֆիզիկական անձանց կողմից տաքսի ծառայությունների մատուցման պահանջը, քանի որ ֆիզիկական անձանց հնարավորություն է տրվել իրականացնել տաքսի ծառայություններ, որի արդյունքում նրանք հայտնվել են նույն ծառայությունը մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ հարկային արտոնյալ պայմաններում: Նախատեսվում է, որ այսուհետ տաքսի ծառայություններ կարող են մատուցել միայն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց համար արդեն իսկ սահմանված են հարկային հավասար պարտավորություններ: Նախատեսվում է հավասարեցնել լիցենզավորման պետական տուրքը, յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար սահմանելով 10000 դրամ տարեկան: 

Ոլորտի անվտանգությունն ու սպասարկման որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է սահմանափակել տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների տարիքը:

 Միաժամանակ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը նույնպես անհավասար պայմաններ է ստեղծում տաքսի ծառայություններ մատուցողների համար, ինչպես նաև դուրս է մնում վերահսկողությունից, քանի որ ցանկակած անձ կարող է միանալ ծրագրին և իրականացնել տաքսամոտորային փոխադրումներ առանց հարկային պարտավորությունները կատարելու և չապահովելով անվտանգության պահանջները:

Տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող բոլոր տնտեսվարողների գործունեությունը կհամարվի աշխատանքային ստաժ, ինչը ներկայումս չի տարածվում ֆիզիկական անձանց վրա և առաջացնում է նրանց արդարացի դժգոհությունը, նրանք կվճարեն պարտադիր սոցվճար, ինչը հետագայում կհաշվարկվի նրանց կենսաթոշակի անցնելիս: Բացի այդ, նրանք հնարավորություն կստանան ապառիկ կարգով ապրանքների ձեռք բերել:

Կկատարելագործվի տաքսամոտորային փոխադրումների ոլորտում վերահսկողության մեխանիզմը:

2.Կարգավորման առարկան  

  1. Հանվում է ֆիզիկական անձանց կողմից մեկ ավտոմոբիլով մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու պահանջը:
  2. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացման տարեկան պետական տուրքը հավասարեցվում է բոլորի համար, յուրաքանչյուր ավտոմոբիլի համար սահմանելով 10000 դրամ տարեկան, անկախ գործունեության վայրից և տրանսպորտային միջոցների քանակից:
  3. Սակաչափիչ կարող են հանդիսանալ ինչպես տաքսոմետրը, այնպես էլ համապատասխան ծրագրային հավելվածներով ներբեռնված սմարթֆոնները, պլանշետները, կամ այլ էլեկտրոնային սարքերը:
  4. 2020 թվականի հունվարի 1-ից տաքսամոտորային փոխադրումներում պետք է ներգրավվեն մինչև 8 տարեկան ավտոտրանսպորտային միջոցներ, իսկ օրենքն ուժի մեջ մտնելու պահից այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք ցանկություն կհայտնեն իրականացնել տաքսամոտորային փոխադրումներ կամ փոխարինել տաքսամոտորային փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները, պետք է փոխադրումներում ներգրավեն տվյալ ավտոտրանսպորտային միջոցների արտադրության տարեթվից հաշվարկված մինչև 8 տարեկան տրանսպորտային միջոցներ:
  5. Տաքսամոտորային փոխադրումներում ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող (ներառյալ էլեկտրոնային հարթակներով) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պատվերները պետք է փոխանցեն միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն տաքսատոմորային փոխադրումներ իրականացնելու լիցենզիա: Սահմանվում է վարչական տույժ լիցենզիա չունեցող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պատվերներ փոխանցելու համար:
  6. Ներառվում է դրույթ 30 և ավելի ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ փոխադրումներում ներգրավելու վերաբերյալ:
  7. Սահմանվում է ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից վերահսկվող և ստուգվող անձանց՝ <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտավորությունների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների կատարմանն ուղղված հuկիչ գնման իրականացման կարգը:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենսդրական փաթեթով կվերացվեն տաքսամոտորային փոխադրումները կանոնակարգող օրենսդրական դաշտի առկա բացերը, հավասար պայմաններ կսահմանվեն տաքսու ծառայություններ մատուցողների համար, կկանոնակարգվի էլեկտրոնային հարթակներով տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա ոլորտի վերահսկողությունը, անվտանգությունն ու սպասարկման որակը:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>>  ՀՀ օրենքների նախագծերի  ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը. ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն մեջ:
  2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը. ՀՀ օրենքների նախագծերի գործողությունը միջազգային պայմանագրերին չի հակասում:
  3. Այլ տեղեկություններ. Այլ տեղեկություններ չկան:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծերի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին

 

 

  1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը. Օրենքների նախագծերը տեղադրվել են համացանցում՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  www.mtcit.am կայքում և https://brisk-cms.e-draft.am կայքում:

 

  1. Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին. Նախագծերի մշակման փուլում կազմակերպվել են քննարկումներ հասարակական կազմակերպությունների և տաքսի ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնողների ներկայացուցիչների հետ:

 

 

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», <<Լիցենզավորման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և <<Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ (n-րդ) տարի

Հաջորդող 3 տարիները

n +1

n +2

n +3

Ըստ n-րդ տարվա պետական բյուջեի 

Փոխությունը n-րդ տարվա պետական բյուջեի  համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ (n)

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

 

 

 

 

 

1.1. պետական բյուջեի եկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄ եկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

 

 

 

 

 

2.1. պետական բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

 

 

 

 

 

3.1. պետական բյուջե

 

 

 

 

 

3.3. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկ-ների մանրամասն ներկայացում (անհրա-ժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով):

Օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի մուտքերի էական ավելացում  մոտ 1890մլն դրամ:

4.1. Եկամուտների գնահատում

4.2. Ծախսերի գնահատում

5.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

  • Обсуждалось

    24.05.2017 - 14.06.2017

  • Тип

    Закон

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8594

Принт