Добавить в избранное

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ, ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2020 թվականի N------- Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ

ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ,

ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

  1. Հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների մասնագիտական գործունեության համակարգման, դրանց վերահսկման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

-------Ն որոշման

 

 

 

 

   

 

Կ Ա Ր Գ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ

 

  1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

1.1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների (այսուհետ՝ Տարածքային մարմին) մասնագիտական գործունեության համակարգումը իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Լիազոր մարմին)` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք), «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև սույն կարգով սահմանված դեպքերում և ժամկետներում:

1.2. Լիազոր մարմինը`

  • մշակում և իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական քաղաքականությունը.
  • մեթոդական ղեկավարում է իրականացնում Տարածքային մարմինների գործունեության նկատմամբ.
  • հաստատում է միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը.
  • հաստատում է քաղաքացիական կացության ակտերի պետական հաշվառման համար օգտագործվող նմուշային փաստաթղթերի ձևերը.
  • սահմանում է քաղաքացիական կացության ակտային գրանցումների փաստաթղային արխիվի վարման և պահպանության կարգը.
  • հաստատում է Տարածքային մարմիններից ներկայացվող տարեկան հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացնելու կարգը.
  • իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) և Տարածքային մարմինների կողմից կատարվող գործառույթների օրինականության պահպանման վերաբերյալ հսկողություն.
  • ուսումնասիրում է Գործակալության և Տարածքային մարմինների աշխատողների գործունեության դեմ ուղղված բողոքները.
  • առաջարկություններ է ներկայացնում տեղական ինքնակառավարման և իրավասու այլ մարմինների` Տարածքային մարմինների աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
  • վարում է վիճակագրություն և եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ քաղաքացիական կացության ակտային գրանցումների վերաբերյալ.
  • իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

1.3. Գործակալությունը`

1) կազմակերպում և իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործընթացները.

2) ապահովում է միասնական էլեկտրոնային գրանցամատյանի վարումը.

3) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ միասնական էլեկտրոնային գրանցամատյանից.

4) ապահովում է քաղաքացիական կացության ակտային գրանցումների թղթային արխիվի վարումը և պահպանումը.

5) վարում է վիճակագրություն և եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է տեղեկություններ քաղաքացիական կացության ակտային գրանցումների թվաքանակի վերաբերյալ.

6) իրականացնում է Տարածքային մարմինների գործունեության մեթոդական ղեկավարումը.

7) իրականացնում է Տարածքային մարմինների կողմից կատարվող գործառույթների՝ օրենքին համապատասխանության ուսումնասիրությունը.

8) ապահովում է միասնական կառավարման համակարգի արդիականացումը և անխափան գործածումը.

11) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

  1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

          2.1. Տարածքային մարմինների մասնագիտական գործունեության վերահսկողությունը օրենքի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է Լիազոր մարմինը՝ Օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև սույն կարգով սահմանված դեպքերում և ժամկետներում:

2.2. Լիազոր մարմնի կողմից վերահսկողությունն իրականացվում է.

2.2.1 Տարածքային մարմինների և Գործակալության գործողությունների (անգործության) դեմ բերված բողոքների ուսումնասիրության արդյունքում վարչական վարույթների հարուցման, վարչարարության իրականացման հետևանքով խախտումների հայտնաբերման պարագայում տեղական ինքնակառավարման և այլ իրավասու մարմիններին՝ Տարածքային մարմնի ղեկավարներին և աշխատակիցներին կարգապահական տույժի ենթարկելու համար առաջարկություն ներկայացնելու միջոցով: Ընդ որում, վերահսկողությունը կարող է իրականացվել ոչ միայն բողոքի հիմքով, այլ նաև Լիազոր մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթներ հարուցելով: Բողոքների հիման վրա, ինչպես նաև Լիազոր մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթները իրականացվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով.

2.2.2. Տարածքային մարմինների և Գործակալության ընթացիկ գործունեության օրինականության վերահսկողության շրջանակներում Լիազոր մարմնի կողմից պարբերաբար իրականացվում են մշտադիտարկումներ՝ ստացված տեղեկությունների, դիմումների, առաջարկությունների ուսումնասիրության, վերլուծության և ամփոփման, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերից ձեռք բերված և Տարածքային մարմինների և Գործակալության գործունեության արդյունքների վերաբերյալ ստացված տեղեկատվության վերլուծության միջոցով:

2.3. Տարածքային մարմինների գործունեության ուսումնասիրությունն իրականացվում է ինչպես ուսումնասիրողի տարեկան պլանային ծրագրում ներառված և Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված, այնպես էլ չպլանավորված՝ նպատակային ուսումնասիրություններ իրականացնելու միջոցով:

2.3.1. Պլանային ուսումնասիրությունները միտված են նախորդ տարվա ընթացքում Տարածքային մարմինների գործողությունների թերացումները վեր հանելու, հնարավոր իրավախախտումները հայտնաբերելու և Տարածքային մարմինների գործունեության օրինականությունն ապահովելու: Պլանային ուսումնասիրությունների միջոցով Լիազոր մարմինը նպաստում է Տարածքային մարմիններում բարեփոխումների իրականացմանը և սպասարկման որակի բարելավմանը:

2.3.2. Նպատակային ուսումնասիրություններ իրականացվում են որոշակի հիմքերի առկայության դեպքում: Տարածքային մարմինների կողմից որոշակի գործողությունների իրականացման արդյունքում հնարավոր է խախտվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները, որպիսի պարագայում վերջիններս իրավունք ունեն օրենքով նախատեսված կարգով այդ մասին հայտնելու Լիազոր մարմնին: Լիազոր մարմինը, հիմք ընդունելով ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները, իրականացնում է նպատակային ուսումնասիրություն: Նպատակային ուսումնասիրությունն իրականացվում է Լիազոր մարմնի հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա:

2.3.3. Պլանային ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը, Տարածքային մարմնի կողմից կատարված գործերի քանակը, ուսումնասիրություն կատարելու ժամկետները սահմանվում են ուսումնասիրություն կատարելու մասին Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

2.3.4. Լիազոր մարմնի համապատասխան վերահսկողություն իրականացնող անձինք իրենց լիազորությունների շրջանակներում պլանային և նպատակային ուսումնասիրություններ իրականացնելիս իրավասու են աշխատանքային ժամերին անարգել մուտք գործել համապատասխան ստորաբաժանումներ:

2.3.5. Ուսումնասիրությունը կարող է կատարվել ինչպես արտագնա, երբ պարտադիր է այցելել համապատասխան ստորաբաժանում, որպեսզի անմիջականորեն ուսումնասիրվեն առկա տվյալներն ու տեղեկությունները, այնպես էլ տեղում՝ ուսումնասիրությանը վերաբերող նյութեր, փաստաթղթեր պահանջելու, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերում ուսումնասիրություն իրականացնելու միջոցով:

2.3.6. Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրություն իրականացնողն իրավունք ունի գրավոր բացատրություններ և ուսումնասիրությանը վերաբերող նյութեր պահանջելու, որոնք ենթակա են տրամադրման ուսումնասիրվող Տարածքային մարմնի կողմից: Ուսումնասիրություն իրականացնողը ուսումնասիրություն իրականացնելու մասին հրամանում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի։

2.3.7. Ուսումնասիրության ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ուսումնասիրության նպատակներն ու շրջանակները կարող են փոփոխվել Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` ուսումնասիրություն իրականացնողի գրավոր հիմնավորմամբ։ Ուսումնասիրության շրջանակների փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է Տարածքային մարմինը՝ վերջինիս տրամադրելով նոր հրամանի պատճենը։

2.3.8. Ուսումնասիրության արդյունքում Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված ուսումնասիրություն իրականացնողը խախտումների հայտնաբերման դեպքում կազմում է եզրակացություն, իսկ դրանց բացակայության դեպքում՝ տեղեկանք: Երկու դեպքում էլ կազմված փաստաթղթերի պատճենները տրամադրվում են Տարածքային մարմնին՝ դիրքորոշում և առարկություններ ներկայացնելու համար, ինչը կցվում է եզրակացությանը կամ տեղեկանքին: Առարկությունների մեջ Տարածքային մարմինը պարտավոր է նշել իր փաստարկները՝ եզրակացության մեջ տեղ գտած փաստերի և ապացույցների գնահատականի վերաբերյալ: Գրավոր առարկություններ չներկայացնելը կարող է որակվել որպես Տարածքային մարմնի կողմից եզրակացության ընդունում:

2.3.9. Ուսումնասիրության ենթարկված Տարածքային մարմնում հաջորդ ծրագրային (պլանային) ուսումնասիրությունը կարող է իրականացվել ոչ շուտ, քան դրան հաջորդող երկրորդ տարում:

2.4. Ուսումնասիրության ենթակա Տարածքային մարմնի ղեկավարն իրավունք ունի`

1) արգելելու ուսումնասիրությունը, եթե ուսումնասիրություն իրականացնողը դուրս է եկել ուսումնասիրություն իրականացնելու մասին հրամանում նշված նպատակի շրջանակներից,

2) ծանոթանալու եզրակացությանը կամ տեղեկանքին,

3) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու ուսումնասիրություն իրականացնող անձանց գործողությունները,

          4) չկատարելու ուսումնասիրություն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ուսումնասիրության նպատակներից և ծրագրերից չբխող պահանջներ:

2.5. Ուսումնասիրության ենթակա Տարածքային մարմնի ղեկավարը պարտավոր է`

1) չխոչընդոտել ուսումնասիրության ընթացքը, կատարել ուսումնասիրություն իրականացնող անձանց օրինական պահանջները.

2) ուսումնասիրություն իրականացնողի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները:

2.6. Ուսումնասիրության արդյունքում կազմված եզրակացությունը ուղարկվում է Տարածքային մարմնի ղեկավարին կարգապահական տույժի ենթարկելու իրավասու մարմնին՝ համապատասխան խախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

2.7. Ուսումնասիրության արդյունքում կազմված եզրակացությունը հիմք է (օրենքով չարգելված դեպքերում) համապատասխան իրավասու մարմնի կողմից պատասխանատվության ենթակա ծառայողների նկատմամբ իրականացվող ծառայողական քննության ժամկետները կրճատելու կամ լրացուցիչ ծառայողական քննություն չիրականացնելու համար:

  • Обсуждалось

    12.03.2020 - 28.03.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4559

Принт