Добавить в избранное

««Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով․

«6․ Վարչական դատարան կարող է դիմել նաև հարկային մարմինը՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն (այսուհետ՝ գաղտնի տեղեկություն) հարկման նպատակով  ստանալու վերաբերյալ գործերով՝ սույն օրենսգրքի 31․4-րդ գլխին համապատասխան։»։  

Հոդված 2 Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.4-րդ գլխով․

«ԳԼՈՒԽ 31.4

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 222.12. Հարկային մարմինների կողմից տեղեկատվության փոխանակման վերաբերյալ գործերը

1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկման նպատակով գաղտնի տեղեկություն ստանալու համար հարկային մարմնի դիմումի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները։

Հոդված 22213 Դիմումին ներկայացվող պահանջները և կցվող փաստաթղթերը

1․ Սույն օրենսգրքի 222․12-րդ հոդվածում նշված գործերով դիմումը ձևակերպվում է գրավոր և բովանդակում է.

1) նշում այն մասին, որ հայցը ներկայացվում է վարչական դատարան,

2) Դիմողի անվանումը և հասցեն․

3) Դիմումի էության հակիրճ նկարագրությունը․

4) Այն փաստերը, որոնց վրա հիմնվում է դիմողի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում տեղեկատվություն տրամադրելու սահմանված պահանջը և հիմնավորում առ այն, որ օտարերկրյա իրավասու մարմնի կողմից հայցվող տեղեկատվությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված պահանջներին,

5) դիմողի պահանջը հիմնավորող փաստարկները.

6) դիմողի պահանջը.

7) գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են դիմումին․

8) հարցման մեջ նշված անձին նույնականացնող տվյալները, կամ խմբային հարցման դեպքում՝ խմբի մանրամասն նկարագրությունը և այն փաստերն ու հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել խմբային հարցում անելու համար,

9)Դիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը։

Դիմումն ստորագրում է դիմողը։

2․Դիմումին կից ներկայացվում է օտարերկրյա իրավասու մարմնի հարցման վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն։

Հոդված 222.14 Դիմումի քննությունը

1․ Վարչական դատարանը պարտավոր է դիմումը հարկային մարմնի կողմից ստանալուց հետո մեկօրյա ժամկետում ընդունել վարույթ, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 222.13-րդ հոդվածով նախատեսված պահանջների պահպանմամբ։

2․ Եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 222․13 հոդվածի պահանջները, ապա Վարչական դատարանը պատճառաբանված որոշմամբ դիմումը վերադարձնում է` նշելով այն դրույթը, որը չի պահպանվել։ Դիմումում առկա ձևական սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` երկու օրվա ընթացքում, այն վարչական դատարան կրկին ներկայացնելու դեպքում դիմումը վարչական դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։

3․ Սույն գլխով նախատեսված գործերով դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

4․ Սույն գլխով նախատեսված գործերը Վարչական դատարանը քննում է միանձնյա՝ գրավոր ընթացակարգով՝ դռնփակ դատական նիստում:

5․ Սույն գլխով նախատեսված գործերով դիմումը դատարանը քննում և գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ 15 օրյա ժամկետում:

6․ Դատարանը իրավասու է ոչ ավել, քան եռօրյա ժամկետով կասեցնել գործի վարույթը, եթե անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ հանգամանքներ պարզել կամ տեղեկություններ ստանալ։ Սույն մասով սահմանված կասեցումը ենթակա չէ բողոքարկման։

Հոդված 222.15 Դատական ակտերը

1․ Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.

1) Հարկային մարմնի պահանջը օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից ստացված հարցման հիման վրա գաղտնի տեղեկությունների տրամադրումը բավարարելու մասին, եթե առկա չէ այն մերժելու վերաբերյալ սույն մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը։

2) Հարկային մարմնի պահանջը օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից ստացված հարցման հիման վրա գաղտնի տեղեկությունների տրամադրումը բավարարելը մերժելու կամ մասնակի մերժելու մասին, եթե օտարերկրյա իրավասու մարմնի պահանջը չի բավարարում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված պահանջներին:

2․ Սույն գլխով նախատեսված գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտը բովանդակում է սույն օրենսգրքով դատական ակտի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայցվող տեղեկատվության տրամադրման ձևը  և ժամկետները։

3․ Վարչական դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 5 օր հետո։  

4․ Հարկային մարմնի պահանջը բավարարելը մերժելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով։ 

5․ Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ և գործը քննում է 10-օրյա ժամկետում։ Վարչական դատարանը գործը քննում է միանձնյա՝ գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ բողոքի քննության արդյունքում հայցը բավարարելու կամ մերժելու մասին կայացված որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։ Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում։»։ 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

                                                                                                         

                                                                                                            ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80  օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1‑ին մասի «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վարչական դատավարության օրենսգրքի 31․4-րդ գլխով,» բառերը։

 

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝                                                                           Ա. Սարգսյան

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 115-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վարչական դատավարության օրենսգրքի 31․4-րդ գլխով,» բառերը։

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝                                                                                             Ա. Սարգսյան

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 98-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վարչական դատավարության օրենսգրքի 31․4-րդ գլխով,» բառերը։

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝                                                                                       Ա. Սարգսյան

 

  • Обсуждалось

    12.03.2020 - 27.03.2020

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая

  • Министерство

    Центральный банк Республики Армения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7734

Принт

Связанные документы / ссылки