Добавить в избранное

В стадии разработки

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է Զենքի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին 06.06.2019թ. ՀՕ-48-Ն օրենքի ընդունմամբ և ՀՀ վարչապետի 15.08.2019թ. Զենքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 1130-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 3-րդ կետի կատարումը ապահովելու անհրաժեշտությամբ:

Հաշվի առնելով, 06.06.2019թ. Զենքի մասին օրենքում կատարված փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 26.10.1999թ. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին թիվ 673 որոշմամբ կարգավորված հարաբերությունների համար սահմանել հստակ իրավական հիմք:

Նախագծով կատարվող մյուս փոփոխություններն ու լրացումները կրում են բացառապես տեխնիկական բնույթ։

Միաժամանակ, հարկ է նշել, որ կարգն ամբողջությամբ վերանայվելու է՝ պայմանավորված «Զենքի մասին» նոր օրենքի ընդունմամբ։ Մասնավորապես, ՀՀ կառավարության 16․05․2019թ․ թիվ 650-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում կատարվող լրացումների շրջանակում նախատեսվում է 2021 թվականին մշակել Զենքի մասին նոր օրենքի նախագիծ։                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              2.Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է ապահովել ՀՀ վարչպետի 15.08.2019թ. Զենքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 1130-Ա որոշման կատարումը և գործող կարգը համապատասխանեցնել «Զենքի մասին» օրենքին, մասնավորապես՝ հստակեցնելով իրավական ակտի նորմատիվ հիմքը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
  2. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի Զենքի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին 06.06.2019թ. ՀՕ-48-Ն օրենքի կիրարկումը:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


  • Обсуждалось

    03.03.2020 - 18.03.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Безопасность

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5339

Принт