Добавить в избранное

Проект принят

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր։

  • Обсуждалось

    03.03.2020 - 19.03.2020

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Безопасность, Уголовный процесс, Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8476

Принт

Предложения

Տիգրան Ավետյան

11.03.2020

3․ Բացի այդ՝ նոր առաջարկվող 6․1-րդ հոդվածի համաձայն՝ ․․․ Ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների նշանակումը պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում ․․․ կարող է կատարվել բացառապես ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո։ Առաջարկում եմ <<դասընթացը>> բառից հետո <<հաջողությամբ>> բառը հանել, քանի որ անհասկանալի է վերապատրաստման դասընթացն անհաջո¬ղությամբ, թերի հաջողությամբ կամ այլ կերպ ավարտելու երևույթն ինքնին և նման խմբագրությամբ, նորմը խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից։ Մասնավորապես․ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ <<․․․Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ>>։ Սահամանդրական դատարանը 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին։ Դատարանը գտնում է, որ <<․․․օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը․․․>>։ Սահամանդրական դատարանը 2015 թվականի հունիսի 9-ի ՍԴՈ-1213 որոշմամբ վերահաստատելով իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ նախկինում Իր դիրքորոշումները և զարգացնելով այն, գտնում է, որ << ․․․ Իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը։ Սահմանադրական դատարանն իր` 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման մեջ, մասնավորապես, ամրագրել է, որ «...օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»: Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահա¬րաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:>> Սահամանդրական դատարանը 2016 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴՈ-1322 որոշմամբ, կրկին անգամ անդրադարձ է կատարել իրավական որոշակիության սկզբունքին՝ գտնելով, որ․ <<․․․ Համաձայն ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 79-րդ հոդվածի` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Սահմանադրական դատարանը բազմիցս իր որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին (ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1176, ՍԴՈ-1213, ՍԴՈ-1270 և այլն): ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատում է ՍԴՈ-1176 և ՍԴՈ-1213 որոշումներում արտահայտած իր հետևյալ իրավական դիրքորոշումները. «… իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» և «... իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ>>: Համակագային վերլուծության ենթարկելով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի դրույթները և Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներն իր ամբողջության մեջ կարելի է արձանագրել, որ ներկա խմբագրությամբ << վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտել>> վերտառությամբ եզրույթը խնդրահարույց է իրավական որոշակիության (res judicata) սկզբունքի տեսանկյունից, մասնավորապես մեկնաբանված չէ դասընթացը հաջողությամբ ավարտելու հասկացությունը, սահմանված չեն դասընթացները այլ կերպ ավարտելու կարգավորումները, որպիսի պայմաններում այդ իրավունքներն ու ազատությունները կրող սուբյեկտները չեն կարող դրսևորել համապատասխան՝ կանխատեսելի վարքագիծ, մյուս կողմից ներկա խմբագրությամբ հանգեցնելու է տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության։ Ուստի առաջարկում եմ 6․1-րդ մասից <<դասընթացը>> բառից հետո <<հաջողությամբ>> բառը հանել։

Տիգրան Ավետյան

11.03.2020

<<Ոստիկանությունում ծառայության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> օրենքի նախագծի վերաբերյալ՝ 2․ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Ոստիկանության միջին խմբի պաշտոններում՝ բացառությամբ պարեկի և ավագ պարեկի պաշտոնների, կարող են նշանակվել ոստիկանական միջին մասնագիտական կամ Կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք ․․․ նույն հոդվածի 2-րդ կետի լրացվող նոր 6․1 մասի համաձայն՝ Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանումում ծառայության (բացա¬ռու-թյամբ հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) կարող են նշանակվել միայն ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք ։ Կարծում եմ, որ առաջարկվող խմբագրությամբ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի նորմերի միջև առկա է իրավական կոլիզիա։ Մասնավորապես՝ 1-ին կետի համաձայն Պարեկային ծառայությունում համապատասխան բոլոր՝ այդ թվում նաև հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների պաշտոնի կարող է նշանակվել բացառապես պարեկի նախնական մասնագիտական կրթություն ունեցող անձինք, իսկ 2-րդ կետի համաձայն պարեկի նախնական մասնագիտական կրթություն ունեցող անձինք կարող են նշանակվել համապատասխան պաշտոնների՝ բացառությամբ հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների։ Առաջարկվող խմբագրությամբ անհասկանալի է նոր ստեղծվող Պարեկային ծառայությունում հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների պաշտոնները համարվելու են ըստ էության պարեկի կամ ավագ պարեկի պաշտոններ, եթե այո ապա նորմերի միջև առկա է իրավական կոլիզիա, իսկ եթե Պարեկային ծառայությունում հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների պաշտոնները պարեկի կամ ավագ պարեկի պաշտոններ չեն ըստ էության, ապա 1-ին կետում նշված պաշտոնների նշանակվելու պահանջներում բացառություն սահմանված չէ, որպիսի պայմաններում ներկա խմբագրությունում վերոնշյալ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի միջև առկա է իրավական կոլիզիա։ Առաջարկում եմ 1-ին կետը <<պարեկի պաշտոնների>> բառերից հետո լրացնել <<, որոնք հետաքննության մարմնի լիազորություններ չեն իրականացնում>> բառերով։

Տիգրան Ավետյան

11.03.2020

<<Ոստիկանությունում ծառայության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> օրենքի նախագծի վերաբերյալ՝ 1․ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող «, իսկ ոստիկանության պարեկային ծառայության՝ 20-ից մինչև 35 տարեկան» բառերը հանել՝ քանի որ առաջին մասով առաջարկվող նախապայմանը՝ տարիքային ցենզը չափորոշիչը ինքնին իր մեջ ներառում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության անցնելու տարիքային ցենզին և մյուս կողմից անհասկանալի է թե ինչով պայմանավորված աշխատելու իրավունք ունեցող չափահաս ՀՀ քաղաքացին կարող է ծառայության անցնել Ոստիկանության այլ ստորաբաժանումներում, իսկ Պարեկային ծառայությունում՝ ոչ։ Առաջարկում եմ «, իսկ ոստիկանության պարեկային ծառայության՝ 20-ից մինչև 35 տարեկան» բառերը հանել։

Узнать больше