Добавить в избранное

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

N      

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ

ԾՐԱԳԻՐԸ,  ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

1) Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2) Ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

3) «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի կատարման գծով 2020թ. համար ծախսերի նախահաշիվ` համաձայն N 3 հավելվածի:

 

   

 

 

Հավելված N 1

     ՀՀ կառավարության 2020 թվականի 

 N___ - որոշման

 

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՆԱԽԱԲԱՆ

 Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու ԵԱՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանու­թյանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը և այլն:

Հայաստանի ազգային ստանդարտների «Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) նախատեսում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգաց­մանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը, ռազմաարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավման, միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:

Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմա­կեր­պության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:

ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

  1. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`

1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքը.

2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքը.

3) «Հավատարմագրման մասին»  Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքը.

4) Առևտրի համաշխարհային կազմակերպության 2002 թվականի դեկտեմբերի 10-ի «Առևտրի տեխնիկական խոչընդոտների համաձայնագրի» պահանջները՝ միջազգային և եվրոպական ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ.

5) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» 2015թ. ապրիլի 15-ի ՀՕ-16-Ն օրենքը.

6) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 12-ի ՀՕ-67-Ն օրենքը.

7) «Հայաստանի Հանրապետության նախագահի 2017թ. հունվարի 31-ի «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» N 15-Ն կարգադրությունը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 836-Ն որոշումը.

9) ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի «ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագիր» N 646-Ա որոշումը

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվա­կանի դեկտեմբերի 30-ի նիստի N 51 արձանագրության 17-րդ կետով հավանության արժանա­ցած՝ Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթ­երի համակարգի` եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնա­հերթ միջոցա­ռումների ծրագիրը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվա­կանի ապրիլի 10-ի «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշումը.

12) «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագիրը.

13) ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 43 արձանագրային որոշման 47-րդ կետով հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության  էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի «Էներգախնայողության գործողությունների ծրագիր».

14) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1992թ. դեկտեմբերի 12-ի ՀՕ-43 օրենքը.

15) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների կողմից ներկայացված առաջարկությունները:

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 2Ծրագրի նպատակներն են`

1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.

2) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.

3) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.

4) խթանել հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը.

5) ապահովել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.

6) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.

7) նպաստել ռազմաարդյունաբերության ոլորտում աշխատանքների կարգավորմանը.

8) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ենթակա ոլորտներում.

9) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովում.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմիններն ու կազմակերպություններն ապահովել լավագույն փորձի ու գիտելիքի վրա հիմնված նորմատիվատեխնիկական բազայով` որոշումների ընդունման գործընթացին աջակցելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման համար կիրառելու նպատակով:

  1. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում`

ա. ռազմաարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորում և բարելավում.

բ. շենքերի էներգաարդյունավետության բարելավում և էներգախնայողության ապահովում.

գ. շինարարական նյութերի և արտադրանքի որակի և անվտանգության ապահովում.

դ. շրջակա միջավայրի և անվտանգության պահանջների պահպանում.

ե. լաբորատոր բժշկության մեջ լաբորատորիաների իրազեկվածության բարելավում, ժամանակակից փորձարկման մեթոդների սահմանում.

զ. ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների ոլորտի կանոնակարգումն ապահովող նորմատիվ փաստաթղթերի արդիականացում.

է. հողի որակի հետազոտական մեթոդի սահմանում.

ը. ՀՀ կազմակերպություններում որակի կառավարման համակարգերի ներդրման բարելավում.

թ. ջրի որակի արդիական փորձարկման մեթոդների սահմանում.

2) միջազգային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացումը կխթանի՝

ա. հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը.

բ. չհիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուր.

3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցություն՝

ա. Ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն են տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և ԱՊՀ ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵԱՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և Ստանդարտների ազգային ինստիտուտի (այսուհետ` ստանդարտացման ազգային մարմին) առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տարածաշրջանային (Եվրամիության, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից, հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ, ստանդարտացման ազգային մարմինը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպություններին աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.

4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ՝

ա. Ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքներն ըստ ծրագրի հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ․

բ. 2020 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը կհամալրվի միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ) և ՌԴ (ԳՕՍՏ Ռ) նոր ստանդարտներով՝ այդ կազմակերպությունների ստանդարտների թարմացմանը համարժեք: Այդ նոր ստանդարտները որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 4. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են ըստ հետևյալ սկզբունքների`

1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.

2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.

3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.

4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.

5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը.

7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.

8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.

9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով:

 ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 5. Ստանդարտների մշակման ծառայությունների ծրագիրը ձևավորվել է ստանդարտացման ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` ՀՀ պետական կառավարման մարմինների և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա: Այն նաև մեծապես հիմնված է ՀՀ կառավարության կողմից հռչակված տնտեսական գերակայությունների, տնտեսական քաղաքականության, սահմանված պետական ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած ՀՀ պարտավորություններից բխող պահանջների վրա:

6. Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտների նախագծեր՝ տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար.

1) Ռազմաարդյունաբերություն ռազմաարդյունաբերության ոլորտի աշխատանքները կարգավորելու նպատակով ծրագրով նախատեսված է մշակել կոնստրուկտորական փաստաթղթերի, ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգի, ենթանախագծերի աշխատանքների հաշվետու տեխնիկական փաստաթղթերի ստանդարտներ, ռազմական տեխնիկայի տերմինների և սահմանումների վերաբերյալ ստանդարտներ, որոնց ներդրման և կիրառման արդյունքում կսահմանվեն փաստաթղթերի մշակման հետ կապված գիտահետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջները, ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգի պահանջները, կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի պահանջները, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի միասնական համակարգի պահանջները:

2) Էներգետիկա. էներգետիկայի ոլորտում նախատեսվում է մշակել շենքերի լուսավորությանը վերաբերվող ստանդարտներ, որոնցով սահմանվում են լուսավորության էներգաարդյունավետությունը շենքերում, ինչպես նաև աշխատանքային տեղերի անվտանգության և պաշտպանության ապահովմանն ուղղված լուսավորության պահանջները:

3) Շինարարություն. շինարարության ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնք սահմանում են բետոնի հատկություններին, արտադրությանը և համապատասխանությանը, ինչպես նաև  նախալարված ամրանային տարրերի համար շինարարական շաղախների և դրանց ներարկման ընթացակարգերին ներկայացվող պահանջներ:

Շենքերի էներգախնայողության և էներգաարդյունավետության ապահովման համար նախատեսվում է մշակել ստանդարտ, որը կսահմանի շենքերի ինժեներական սարքավորումների և արդյունաբերական կայանքների խողովակների համար նախատեսված նախապես ձևավորված ջերմամեկուսիչ արտադրանքի շահագործման առավելագույն ջերմաստիճանի որոշման մեթոդը:

4) Ջրի որակ. նշված ոլորտում նախատեսվում է մշակել ջրի մեջ պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների որոշման մեթոդ սահմանող ստանդարտ՝ միջազգային արդիական պահանջներին համապատասխան: Նախատեսվում է մշակել նաև ջրում Legionella spp. և/կամ Legionella pneumophila-ի հայտնաբերումն ու հաշվարկը սահմանող մեթոդ: Այդ ստանդարտների մշակումն ապահովում է հետազոտական մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում` միջազգային պահանջներին ներդաշնակ:

5) Կառավարման համակարգեր. տվյալ ոլորտում մշակվող ստանդարտով սահմանվում են կառավարման համակարգերի աուդիտ իրականացնող մարմիններին ներկայացվող ղեկավար ցուցումներ:

6) Առողջապահություն. առողջապահության ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնց հիմնական նպատակն է կարգավորել լաբորատոր բժշկության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաներին ներկայացվող պահանջները, մշակել ուղեցույց կենսաբանական նյութերի ներկման ռեակտիվների վերաբերյալ, կլինիկական լաբորատոր փորձակումների ոլորտում սահմանել միջազգային պահանջներին համահունչ ընդունելի չափանիշներ՝ հակամանրէային զգայունության փորձարկման համար:

7) Հողի որակ. տվյալ ոլորտում նախատեսված ստանդարտի միջոցով սահմանվելու է հողի մեջ պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների որոշման արդիական մեթոդ՝ միջազգային պահանջներին համապատասխան:

8) Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնց միջոցով սահմանվում են ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակի հսկիչ նմուշին և դրա օգտագործմանը, նարգիլեի ծխեցման համար լաբորատոր մեքենաներին ներկայացվող պահանջներ: Տվյալ ոլորտում փորձարկման արդիական միջազգային մեթոդների կիրառումը ՀՀ-ում ապահովելու համար նախատեսվում է մշակել ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների ծխում վնասակար նյութերի, մասնավորապես բենզ(ա)պիրենի, քանակության որոշման վերաբերյալ ստանդարտներ:

9) Բնապահպանություն. ծրագրով նախատեսվում է մշակել շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության պահանջներին համապատասխան սառեցնող համակարգերի և ջերմային պոմպերի տեղակայմանը ներկայացվող պահանջներ սահմանող ստանդարտներ՝ եվրոպական պահանջներին ներդաշնակ:  

Մշակվելու են նաև լաբորատորիաներում իրականացվող բոլոր տեսակի կենսանմուշների կլինիկական հետազոտություններին վերաբերող ստանդարտներ, որոնցով կսահմանվեն կենսանմուշների պահպանմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ:

  1. Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության ընդլայնումը.

1) Ստանդարտացման ազգային մարմինը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 60 տեխնիկական հանձնաժողովի ու ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի, Ստանդարտաց­ման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ստանդարտացման ազգային մարմնի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմա­կերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով­ների մասնակցու­թյան ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղություն­ները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխ­նիկական հանձնաժողովներում: Այս տեխնի­կական հանձնա­ժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշ­տության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդար­տացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմա­կեր­պու­թյունների, արտադրական կազմակերպությունների ներկայա­ցուցիչներ, որոնք կաշխա­տեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննության և հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորու­թյունն

  • Обсуждалось

    25.02.2020 - 15.03.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6932

Принт

Предложения

Ստանդարտ Դիալոգ ՍՊԸ

28.02.2020

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ» ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ըստ բաժինների ներկայացված ցանկը թույլ է տալիս ուշադրություն հրավիրելու ստանդարտացման ոլորտում առանցքային դարձած խնդրի վրա, որն է. «ստանդարտի մշակում» և «ստանդարտի թարգամանություն» հիմնարար հասկացությունների տարանջատումը և սահմանումը: Ստանդարտի մշակումը, հատկապես փորձարկումների ոլորտին վերաբերող ստանդարտի՝ ենթադրում է տեխնիկական հագեցվածության և գիտահետազոտական բազայի առկայությամբ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, բազմակի փորձարկումների միջոցով որոշակի պահանջների, ցուցանիշների ու դրանց նորմերի սահմանում: Մինչդեռ «ստանդարտի թարգմանությունը» կամ ինչպես նշվում է ծրագրում «ներդաշնակ ստանդարտի մշակումը» սոսկ տեխնիկական թարգմանչի միջոցով բնագրաբնույթ տեքստի կամ բովանդակության վերարտադրումն է, և ամենևին կապ չունի «ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ» բաժնում փաստվող ձևակերպումների հետ, մասնավորապես «սահմանում» եզրույթի հետ : Այսինքն՝ սահմանվածը թարգմանելը՝ սահմանում չէ: Եթե խնդիրը նման ձևաչափով և թարգմանության միջոցով ստանդարտացման ազգային համակարգի պահպանումն է, ապա համոզված եմ, որ այդ գործառույթը կարող են իրականացնել մրցույթով ընտրված և մատչելի գներով ծառայություն մատուցող թարգմանչական կազմակերպություններ:

Узнать больше