Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն, հաշմանդամությունը սահմանվում է որպես մարդու ֆիզիկական և մտավոր խնդիրների ու շրջակա միջավայրի խոչընդոտների փոխազդեցության արդյունքում գործունեության և մասնակցության սահմանա­փակում. հաշմանդամություն ունեցող անձ է համարվում այն անձը, ով ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական տևական խնդիրների և տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում: Այս համատեքստում հաշման­դամությունն այլևս չի դիտարկվում որպես մշտական առողջական խնդիր, այլ ընկալվում է որպես գործունեության սահմանափակումների կրճատմանն ու մասնակցության ընդլայնմանն ուղղված միջամտություններ (աշխատանք, կրթություն, ընտանեկան և համայնքային կյանք, սպորտ ու մշակույթ և այլն)՝ շրջակա միջավայրում առկա ֆիզիկական և վերաբերմունքային խոչընդոտները վերացնելու, լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ու ծառայություններ տրամադրելու միջոցով: 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, այս ոլորտում կառավարության և  լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները։

  • Обсуждалось

    25.02.2020 - 11.03.2020

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13390

Принт

Предложения

Հայկական Կարիտաս

11.03.2020

Առաջարկվում է Գլուխ 7, հոդված 36-ի 4-րդ կետը փոխարնել հետևյալ ձևակերպմամբ․ Ինտերակտիվ երկխոսության արդյունքում անհամաձայնության դեպքում խելամիտ հարմարեցումների ապահովման պարտականությունը կրողը պետք է ներկայացնի օբյեկտիվ հիմնավորում (գրավոր), որից հետո այն ներկայացվում է նաև տեղական (մարզային հանձնաժողով), սույն հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում իրականացվում է մոնիթորինգ՝ ճշտելու գործատուի կողմից ներկայացված գրավոր հիմնավորման իրավացիությունը:

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

11.03.2020

Առաջարկում ենք ավելացնել «աուդիո նկարագրություն» տերմինը, որը նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

11.03.2020

Առաջարկում ենք չօգտագործել «լուսագիր» բառը, քանի որ այն տեխնիկական առումով ունի գովազդային նպատակ և կիրառական չէ լսողության խնդիրներ ունեցող անձնանց համար։ Դրանք ավելի շատ կրճատումներով են, հետևյալ հղումը ներկայացված է լեզվի կոմիտեյի կողմից։ «Ենթագրեր» տերմինն առավելություն ունի և կիրառելի կարող է լինել, քանի որ հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն տրամադրել։ https://www.langcom.am/%d5%bf%d5%ab%d5%bf%d6%80%d5%9d-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%a5%d5%b6%d5%a9%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80/

Узнать больше