Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1.1.

Անհրաժեշտությունը

 

Նախարարության ենթակայությամբ  գործում է երեխաների սոցիալական հոգածության ցերեկային, ինչպես նաև երեխայի  և ընտանիքի աջակցության վեց կենտրոն: Կենտրոնների գործունեության հիմնական նպատակը ցերեկային ժամերին՝ կենտրոնի կանոնադրությամբ կամ այլ ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այդ թվում` հաշմանդամություն ունեցող՝ 3-18 տարեկան  երեխաների խնամքի տրամադրումն է, այդ երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրականացմանն աջակցությունը: Կենտրոնների  գործունեության առարկան խնամք ստացողների սոցիալ-հոգեբանական օգնության, իրավական խորհրդատվության, ուսումնադաստիարակչական ծառայությունների, մասնագիտական կողմնորոշման, արվեստի միջոցով թերապիայի, օկուպացիոն թերապիայի (շտկիչ վարժանքներով թերապիա) տրամադրումն է, առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, ժամանցի, ինչպես նաև սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպումն է:

Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է համաձայն «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 5-ի «ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և մանկատներում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին»  N 1324-Ն որոշման, որով կարգավորվում է հաստատությունում խնամվող երեխայի խնամքն ու դաստիարակությունը, ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման, որով կարգավորվում են հաստատություններ երեխաների ընդունելությունը և դրա հետ կապված գործընթացները, ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 31-ի «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում (անկախ դրա իրավական-կազմակերպական ձևից) խնամվող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 815-Ն որոշման, որով սահմանվում են խնամվող երեխաների խնամքի ու սպասարկման չափորոշիչները: ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի N  1292-Ն որոշմամբ սահմանվել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները:

Կենտրոնի կանոնադրությամբ ամրագրված՝ տրանսպորտից օգտվող շահառուների 50%-ին տրամադրվում է գումար՝ 200 դրամի չափով, սակայն փաստացի տրանսպորտից օգտվող շահառուների թիվը և նաև տրանսպորտից չօգտվող հաշմանդամություն ունեցող շահառուների թիվը կազմում է շահառուների մոտավորապես 80 %-ը: Միաժամանակ, շահառուների շուրջ 10%-ը կենտրոն հաճախելու համար օգտվում է կրկնակի տրանսպորտից՝ բնակության վայրը այլ համայնքում գտնվելու պատճառով:

2019 թվականից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-երի ֆինանսական գործարքներն իրականացվում են ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի Գործառնական վարչության միջոցով համաձայն ՀՀ կառավարության 15 հունիսի 2018 թվականի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-Ն որոշման պահանջներով, ինչով պայմանավորված  անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1324-ն որոշման մեջ  կատարել լրացումներ:

1.2.

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը: Նախագծի մշակումը պայմանավորված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման աջակցությամբ՝ երեխայի շահերի պաշտպանության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների, սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովման նպատակով: Այս համատեքստում ընդլայնվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ցերեկային խնամքի ծառայությունների  տրամադրման շրջանակը:

Հրատապ խնդիր է նաև երեխաների ցերեկային կենտրոններում ծառայություներ ստացող երեխաների տրանսպորտի գումարով ապահովելը։ Ցերեկային կենտրոնների շահառուները հիմնականում  տվյալ համայնքի կամ մոտակա այլ համայնքների  սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են, որոնցից շատերին, կազմակերպություն հաճախելու համար, անհրաժեշտ է օգտվել տրանսպորտային միջոցներից: Ընտանիքի կողմից համապատասխան գումարը  տրամադրելու հնարավորության բացակայությունը պատճառ է դառնում երեխայի՝ կենտրոն չհաճախելուն, ինչի հետևանքով երեխան զրկվում է, գնահատված կարիքներին համապատասխան ծառայություններ ստանալու հնարավորությունից՝ իր բոլոր հետևանքներով:

Նախարարության ենթակայությամբ գործող կենտրոններում շահառուների հաճախելիության ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2019 թվականից վերոնշյալ կարգավորմամբ պայմանավորված՝ դրանք զգալի անկում են ապրել շուրջ 30 %-ի չափով՝ առաջ բերելով մատուցվող ծառայությունների արդյունավետության նվազման։

Ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ուղղված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը կամ դրա անհնարինության դեպքում նրա համար ընտանեկան միջավայրին մոտ պայմանների ապահովմանը, հետևաբար՝ հիմք ընդունելով երեխայի լավագույն շահը, ինչպես ընտանիքում խնամվող երեխայի համար, այնպես էլ հաստատություններում (պետական մանկատներում) խնամվող երեխայի համար նույնպես պետք է նախատեսվեն ծախսեր, որոնք չեն ներառվում ՀՀ պետական բյուջեում, այն է՝ երեխայի ծննդյան տարեդարձի ծախսեր, համադասարանցիների, ընկերների ծննդյան տարեդարձերի ծախսեր, դպրոցական էքսկուրսիաների ծախսեր և այլն:

2.

Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Ելնելով նախարարության ենթակայությամբ գործող ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կենտրոնների գործունեության վերլուծության արդյունքներից՝ առաջարկվում է շահառուների ճանապարհածախսը հոգալ համաձայն ստորև ներկայացվող չափորոշիչների.

1)   շահառուներին առձեռն տրամադրել ամենօրյա կամ քարտային՝ շաբաթական երկկողմանի ճանապարհածախս՝ փոխհատուցման հիմքով:

2)  երկկողմանի ճանապարհածախս տրամադրել մինչև 7 տարեկան շահառու երեխաներին, ելնելով այն հանգամանքից, որ նրանք կազմակերպություն  են հաճախում անձի ուղեկցությամբ:

3)  երկկողմանի ճանապարհածախս տրամադրել այն շահառուներին, ովքեր բնակվում են կազմակերպությունից առնվազն 500 մետր հեռավորությամբ:

4)  երկկողմանի ճանապարհածախս տրամադրել հաշմանդամության կարգավիճակ ունեցող շահառուներին՝ անկախ ճանապարհի հեռավորությունից:

5)  այլ համայնքից կազմակերպություն հաճախող երեխային տրամադրել կրկնակի ճանապարհածախս, տվյալ պարագայում հաճախ երեխան օգտվում է նաև մեկից ավելի տրանսպորտից:

6)  ճանապարհածախս տրամադրել վերոնշյալ չափորոշիչներին բավարարող և սոցիալապես անապահով բոլոր շահառուներին, քանի որ 50 տոկոսի սահմանափակումը առաջ է բերում հայեցողական որոշումների մեծ ծավալ, ըստ որի նույն բնակավայրից հաճախող ոչ բոլոր երեխաների ճանապարհածախսն է փոխհատուցվում, ինչպես նաև նույն ընտանիքի շահառու երեխաներից միայն մեկին է տրամադրվում գումար՝ առանց որևէ չափորոշիչի:

7)  արտաբյուջետային միջոցների հաշվին՝ բնակչության սոցիալական պաշտպանության  հաստատությունների (պետական մանկատների) շահառուների հրատապ և անհապաղ բավարարման կարիքները հոգալու պարագայում  տարեկան առավելագույնը 500.0 հազ. դրամի չափով իրականացնել կանխիկ շրջանառության գործարքներ՝ համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայությամբ:

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կապահովվի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը:

 ՏԵՂԵԿԱՆՔ 

  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  Որոշման ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    21.02.2020 - 09.03.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5700

Принт