Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից:

Նախագծով առաջարկվում է 1 տարի ժամկետով անձի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննություններն (վերափորձաքննություններ) իրականացնել հատուկ ընթացակարգով՝ պարզեցված եղանակով, առանց անձի զննության, բացառությամբ հեռակա փորձաքննությունների, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, վերականգնողական անհատական ծրագիր մշակելու (լրացնելու) և փոփոխություններ կատարելու, առողջական վիճակը վատթարանալու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների:

Կրկնակի փորձաքննությունները պարզեցված կարգով իրականացնելու պարագայում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կձևավորվի 5-7 ԲՍՓ հանձնաժողով, որոնք կիրականացնեն առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած անձանց փորձաքննությունը: Այս նպատակով փորձաքննությունների թիվը 1 օրվա կտրվածքով մեծ չէ՝ ընդամենը 4-5 անձ: Նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել բժկասոցիալական փորձաքննության գրասենյակի գործունեության արդյունավետությունը:

Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել առողջական վիճակի վատթարացման հիմքով բժշկասոցիալական վերափորձաքննության դիմելու ժամկետները և կարգը, քանի որ հիվանդության սուր վիճակում, առանց համապատասխան բուժական և վերականգնողական միջամտություններ իրականացնելու և  դրանց արդյունքում ֆունկցիոնալ խանգարումների և կենսագործունեության սահմանափակումների աստիճանը որոշելու հաշմանդամություն սահմանելու օբյեկտիվությունն իջնում է: 

  • Обсуждалось

    17.02.2020 - 03.03.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9050

Принт

Предложения

Կարեն Աբրահամյան

28.02.2020

Voroshman naxagic@ erbvanic uji mej kmtni?qnnarkman avartic heto(03.03.2020-@ verjnajamketne).

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

19.02.2020

ԿԱՐԾԻՔ ՀՀ ԱՍՀՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԱՍՀՆ կողմից ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի https://www.e-draft.am/ հարթակում ներկայացված «Բժշկասոցիալական վերափորձաքննությունները հատուկ ընթացակարգով իրականացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ 1) քննարկվել էր 2020 թվականի հունվարի 9-24 ընկած ժամանկահատվածում (https://www.e-draft.am/projects/2221/about)։ Նախագիծ 1-ին կողմ էին քվեարկել 3 և դեմ՝ 2 անձ կամ կազմակերպություն։ Ընդ որում, այդ հարթակի «Ամփոփաթերթ» բաժնում ներկայացված չէին հանրային քննարկմանը մասնակիցների կարծիքները, առաջարկությունները և դրանց վերաբերյալ ՀՀ ԱՍՀՆ դիրքորոշումներն ու ձեռնարկված միջացառումները։ ՀՀ ԱՍՀՆ կողմից 2020 թ․ փետրվարի 17-ից ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի https://www.e-draft.am/ հարթակում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-Ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նոր նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ 2) (https://www.e-draft.am/projects/2286)։ Հարկ է նշել, որ դրական ենք գնահատում այն հանգամանքը, որ հանրային քննարկման քվեարկության արդյունքները հաշվի առնելով ՀՀ ԱՍՀՆ Նախագիծ 1-ը փոխարինել է նորով՝ Նախագիծ-2-ով ում և նախորդ տարբերակում առկա բացթողումներն ամբողջությամբ շտկվել են Նախագիծ 2-ում։ Նախագիծ-2-ի կարգավորումները կարծեք թե ուղղված են վերափորձաքննության դիմող հաշմանդամություն ունեցող անձանց վարչարարական քաշքշուկից թեթևացնելուն և կոռուպցիոն ռիսկերից խուսափելուն։ Այդ կարգավորումներով բարելավվում է վերափորձաքննության դիմող հաշմանդամություն ունեցող որոշ խմբի անձանց կարգավիճակը և նրանք ստիպված չեն լինելու կատարել լրացուցիչ ծախսեր պահանջող հիվանդանոցային բուժ օգնություն ստանալու, մասնագիտացված կազմակերպություններում դժվարամատչելի հետազոտություններ անցնելու ուղղությամբ։ Սակայն վերոհիշյալի հետ մտահոգություն է առաջացնում, որ այդ իրավակարգավորումները չեն տարածվելու «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների վրա։ Կարծում ենք, որ այդ խբերում ընդգրկված անձանց հատկապես պետք է վերաբերեն նոր իրավակարգավորումները, մինչև ամբողջությամբ կփոխվեն բժշկասոցիալակն փորձաքննությունների կարգավորումները։ Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի գ․ ենթակետն կարիք ունի լրացուցիչ հստակեցման և խմբագրման, քանզի այդ նախադասության «նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով, 1 տարի ժամկետով,» բառերը շփոթություն են ստեղծում։ Միաժամանակ այդ մասում նշված չէ, թե վերափորձաքննվողին ի՞նչ ժամկետում պետք է տրամադրվի բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը)։ Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի ե․ ենթակետին հաջորդող 1-ին բուլիտում գրված է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև սույն որոշման «2.» կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը ներդնել մասնագետների ռեեստրից պատահական ընտրությամբ հանձնաժողովների կազմավորման համակարգ:»։ Մինչդեռ մեզ ոչ մեկիս հայտնի չէ, թե ինչ իրավական ակտով և երբ է սահմանվել «պատահական ընտրությամբ հանձնաժողովներ» ստեղծելու կարգը։ Եւ ընդհանրապես այդ նախադասւոյթւոնը կարիք ունի հայեցի հստակ խմբագրման։ Կարծում ենք, որ Նախագիծ-2-ով առաջարկվող նոր 10․3 կետում «16» թիվը պետք է փոխարինվի «18» թվով, քանի որ 16-ից բարձր տարիքի երեխաները՝ մինչև 18 տարեկան դառնալը նույնպես ունեն խնամակալներ և այդ տարիքի երեխաներին նույնպես պետք է վերաբերի առաջարկվող իրավակարգավորումը։ Մեզ համար անհասկանալի է մնում «Անձը կամ նրա ներկայացուցչը հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կարող է դիմել հաշմանդամության սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։» իրավակարգավորմամբ ինչ նպատակ է հետապնդում երեք ամսով սահմանափակելու նորմը։ Բացի վերոհիշյալից Նախագիծ-2 ում բավականին շատ են օրենսդրական տեխնիկայի պահանջներին հակասող համարակալումներն ու ձևակերպումները, ինչի արդյունքում առաջանում է շփոթմունք, տեքստին հղում տալն ըստ հերթական համարների դժվարություններ է հարուցում։ Ելնելով վերոհիշյալից առաջարկում ենք․ 1. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի խմբագրությունից հանել ««հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների։» բառերը, 2. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի գ․ ենթակետը խմբագրել՝ հստակեցման առումով այնպես, որպեսզի պարզ լինի, թե «նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով, 1 տարի ժամկետով,» բառերը ինչ են նշանակաում և ինչու այդ որոշումը նախորդ տարի չէր տրվել, 3. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի գ․ ենթակետում հստակորեն նշել, թե վերափորձաքննվողին ինչ ժամկետում պետք է տրամադրվի բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը), 4. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի ե․ ենթակետին հաջորդող 1-ին բուլիտում գրված նախադասւոյթւոնը «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև սույն որոշման «2.» կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը ներդնել մասնագետների ռեեստրից պատահական ընտրությամբ հանձնաժողովների կազմավորման համակարգ:» հստակեցնել, հայեցի հստակ խմբագրել և հստակ նշել, թե որ իրավական ակտին համապատասխան պետք է կազմավորվեն «պատահական ընտրությամբ հանձնաժողովներ»։ 5. Նախագիծ-2-ով առաջարկվող նոր 10․3 կետում «16» թիվը պետք է փոխարինվի «18» թվով։ 6. Առաջարկում ենք Նախագիծ-2 ում կատարել օրենսդրական տեխնիկայի պահանջներին համապատասխան համարակալում։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Узнать больше