Добавить в избранное

«Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում պետական ծրագ­րերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

1.

Անհրաժեշտությունը

 

 Իրավական ակտի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին ՆԿ-140-Ն կարգադրության 2-րդ կետին համապատասխան մշակված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին N 1760-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագրի 18-րդ կետի` «Սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում պետական ծրագ­րերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը» Հա­յաստանի Հանրապե­տու­թյան կառա­վարության քննարկմանը ներկայացնելու  և Հա­յաստանի Հանրապե­տու­թյան կառա­վարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի  N 1286-Ն որոշման 1-ին կետի պահանջի:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

1.       Սույն կարգով նախատեսված սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում պետական ծրագ­րերի կատարմանը, աշխատանքների իրականացման համակարգմանը և վերահսկմանն առնչվող դրույթները բխում են.

ա. «Սեյսմիկ պաշտպանություն մասին» Հայաստանի Հանրապետության 2002  թվականի հունիսի 12-ի ՀՕ-376-Ն օրենքի 2-րդ գլխի դրույթներից,

բ. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետից,

գ. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 66-րդ հոդվածից:

    Ոլորտը ներառում է ընթացիկ իրավիճակի ստորև բերված նկարագրությունը և ակնհայտ փաստերով բացահայտված խնդիրները, որոնք կարող են լուծվել նախագծի ընդունմամբ:

ՀՀ օրենսդրությամբ հստակեցված և սահմանազատված չեն սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի կատարմանն ուղղված պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմին­ների, կազմակերպությունների գործողությունները, ինչպես նաև նրանց համագործակցության հարցերը, որոնց կատարումը կվերահսկվի սեյսմիկ անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող մարմնի կողմից: Այս բացը լրացնելու համար նախագծով ներկայացվում է «Սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում պետական ծրագ­րերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը»:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Սեյսմիկ անվտանգության ապահովման բնագավառում քաղաքականությունն իրականացվում է «Սեյսմիկ պաշտպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների համաձայն, ՀՀ Նախագահի 2010թ. օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրությամբ, ՀՀ կառավարության որոշումներով, ՀՀ ԱԻ նախարարի հրամաններով:

Սեյսմիկ պաշտպանության ոլորտում քաղաքականությունը ձևավորվում է՝ հիմք ընդունելով երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրները և դրանց լուծման ուղիները:

       Սույն փաստաթղթով ձևավորված քաղաքականության միջոցառումը կնպաստի ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429, ՀՀ կառավարության  2012  թվականի  հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման և Հայաստանի Հանրապետության կառավարության  2012  թվականի  մարտի  7-ի  N  261-Ն  որոշումն  ուժը կորցրած ճանաչելու մասին» N  1351–Ն որոշումների և սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված այլ ծրագրերի իրականացմանը, ոլորտի զարգացմանն ու սեյսմիկ ռիսկի նվազեցմանը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

      Իրավական ակտի կարգավորման նպատակն է հստակեցնել սեյսմիկ անվտանգության ապահովմանն առնչվող համակարգման և վերահսկման եղանակների և սկզբունքների կիրառումը, հստակեցնել և տարանջատել լիազորությունները` կիրարկելով ՀՀ օրենքներով սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում տեղա­կան ինքնակառավարման մարմինների լիազորությունները որպես պարտա­դիր լիազորություններ, կատարելագործել բնագավառը կարգավորող և սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագ­րերի իրականացման ուղղված իրավական դաշտը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչության կողմից` ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների և սեյսմիկ պաշտպանության ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներգրավմամբ:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Այս նախագծով ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքի` ՀՀ մարզերի և բնակավայրերի տարածքների սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորումն ու աստիճանական իրականացումը մարզային և համայնքային մակարդակներով, պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմին­ների ու կազմակերպությունների՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման հարցերով լիազորությունների հստակեցումն ու սահմանազատումը, ինչպես նաև նրանց համագործակցության հարցերը:

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

Այլ տեղեկություններ չկան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում պետական ծրագ­րերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

 

 

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ/ լրացումների անհրաժեշտությունը

 

Իրավական ակտի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ/ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:   

1.      

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Իրավական ակտի ընդունումը միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ անհամապատասխանություն չի առաջացնում:

2.     

Այլ տեղեկություններ

 

Այլ տեղեկություններ չկան:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում պետական ծրագ­րերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի կամ եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

 

«Սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում պետական ծրագ­րերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումն ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

 

  • Обсуждалось

    19.05.2017 - 16.06.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8373

Принт