Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք – Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N1919-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու  մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի սահադաշտի բարելավման, գույքի ձեռք բերման, կահավորման և տեխնիկական վերազինման անհրաժեշտությունից:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գույքը և սարքավորումները ունեն արդիականացման կարիք։ Սույն որոշմամբ ձեռքբերվող սարքավորումները կնպաստեն լիարժեք և արդյունավետ համերգային գործունեության իրականացմանը:

 

Կարգավորման նպատակը և բնույթը.

Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) գրությամբ դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը նորագույն տեխնիկայով և ժամանակակից գույքով արդիականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու խնդրանքով։

ՀՀ փոխվարչապետի 12.08.2019թ. թիվ 04/03.8/36670-2019 հանձնարարականով Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնարարվել էր ապահովել արդիականացման նպատակով անհրաժեշտ ծախսերի գնահատման աշխատանքները։

Հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից արդիականացման ծրագրի շրջանակներում իրականացվել է գնանշման հարցում և բաց մրցույթ ընթացակարգերի միջոցով կազմակերպել են մրցույթներ: Բոլոր մրցույթները հայտարարվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, այն է՝ մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը օրենքով սահմանված կարգով կարող է կնքվել պայմանագիր` պայմանով, որ դրա շրջանակներում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:

Մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ կնքվել են գնման պայմանագրեր՝

  1. լուսադիոդային լուսատուների ձեռք բերելու նպատակով լատվիական «Վիզուլո Սոլութիոնս» ՍՊԸ-ի հետ 164,839,849.74 դրամ արժեքով (ներառյալ ԱԱՀ)։
  2. սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքերի կոմպրեսորներ և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ռուսական «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի հետ 126,832,471 դրամ արժեքով (առանց ԱԱՀ-ի)։ Հաշվի առնելով, որ ապրանքը ներմուծվելու է Ռուսաստանի Դաշնությունից 25,366,494 դրամ ԱԱՀ-ն վճարելու է Պատվիրատուն՝ համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենքի:
  3. Ձայնային սարքավորումների ձեռքբերման նպատակով «Բրիդջ» ՍՊԸ-ի հետ 141,385,000 ՀՀ դրամ արժեքով (ներառյալ ԱԱՀ):
  4. Լուսային սարքերի և էլեկտրական լամպերի ձեռքբերման նպատակով՝ ըստ չափաբաժինների հաղթողներ ճանաչված՝

- «ԱԷՍ Սիսթեմս ՍՊԸ-ի և «Օվացիա» Պրոդյուսերական կենտրոն ՍՊԸ-ի հետ 23,601,288 ՀՀ դրամ արժեքով (ներառյալ ԱԱՀ),

- «Գևորգ Աղաբալյան» ԱՁ-ի հետ 8,730,000 ՀՀ դրամ արժեքով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը),  

- «Բրիդջ» ՍՊԸ-ի հետ 109,679,360 ՀՀ դրամ արժեքով (ներառյալ ԱԱՀ),

- «Ֆոր Ստեյջ» ՍՊԸ-ի հետ 34,054,795 ՀՀ դրամ արժեքով (ներառյալ ԱԱՀ):

  1. Ռոյալի գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվել հայտ չներկայացնելու հիմքով։ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը հարցումներ է կատարել տեղական և արտասահմանյան կազմակերպություններին՝ պարզելու համար գնման առարկայի, մասնավորապես՝ «Steinway and Sons» ընկերության արտադրության D-274 ռոյալի ձեռքբերման գինը։ Գնային ամենացածր առաջարկը ներկայացրել է հայաստանյան «Լայթ Դիզայն» ընկերությունը՝ 84,000,000 դրամ (ներառյալ ԱԱՀ)։

 

 Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

Լուսադիոդային լուսատուների ձեռքբերման դեպքում մարզահամերգային համալիրը կունենա մոտ 30-40% էլեկտրաէներգիայի ծախսի կրճատում։

 

Սահադաշտի արդիականացումը կնպաստի ոչ միայն մարզահամերգային համալիրի համար հավելյալ եկամտի աղբյուրի ձևավորմանը, այլ նաև հանրապետությունում ձմեռային սպորտաձևերի զարգացմանը: Նախատեսվում է Մարզահամերգային համալիրում կազմակերպել հոկեյի և գեղասարքի միջազգային մրցաշարեր, ինչպես նաև կազմակերպել ուսումնամարզական հավաքներ, ինչը հնարավորություն կընձեռնի հայ երիտասարդներին ներգրավվելու այդ սպորտաձևերում:

Համերգային միջոցառումների կազմակերպման պատվերների առկայության դեպքում հնարավոր կլինի կարճ ժամանակահատվածում սահադաշտը վերածել համերգային դահլիճի:

Սահադաշտի կապիտալ վերանորոգման և արդիականացման նպատակով կատարված ծախսերը կծածկվեն առաջիկա երկու տարվա ընթացքում՝ հետագայում ծառայելով որպես շահույթի ստացման լրացուցիչ աղբյուր:

 

Համալիրում շահագործվող հնչյունային և լուսային սարքավորումները ձեռք են բերվել ավելի քան տասնչորս տարի առաջ՝ ոչ բավարար քանակով, այդ իսկ պատճառով միջոցառումների ժամանակ համերգային դահլիճից սպորտային դահլիճ տեղափոխման արդյունքում առաջ է եկել սարքավորումները պարբերաբար վերանորոգելու անհրաժեշտություն:

Միջոցառումների կազմակերպիչները կարիք են ունենում միջոցառման ընթացքում այլ ընկերություններից ներգրավվել սարքավորումներ, որի արդյունքում դժգոհություններ են առաջանում: Սարքավորումները ձեռք չբերելու դեպքում 2-3 տարիների ընթացքում  Մարզահամերգային համալիրը չի կարողանա ամբողջությամբ սպասարկել միջոցառումները և ինքնաբերաբար միջոցառումների քանակը կքչանա:

Արդիականացման արդյունքում ծախսելով 317,450,441 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)՝ ձայնային, լուսային սարքավորումների և էլեկտրական լամպերից շահագործումից ստացվող եկամուտը 40-50 տոկոսով կավելանա, որը տարեկան կկազմի մինչև 50,000,000 ՀՀ դրամ:

Ձայնային և լուսային սարքավորումների արդիականացման  նպատակով կատարվող ծախսերը կհատուցվեն 5-7 տարվա ընթացքում: 

 

 Համալիրում են անցկացվում գրեթե բոլոր կարևորագույն պետական նշանակության, միջազգային և համերգային խոշոր միջոցառումները։ Այդ իսկ պատճառով կառույցին անհրաժեշտ է ձեռքբերել երաժշտական գործիք (ռոյալ), որն իր տեխնիկական բնութագրով և հատկանիշներով կհամապատասխանի բարձրակարգ միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններին։

  • Обсуждалось

    07.02.2020 - 23.02.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5985

Принт