Добавить в избранное

В стадии разработки

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՕ-113-Ն օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված է սահմանել պետություն-մասնավոր գործընկերության հարաբերությունները, իրականացման չափանիշները, ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը և կիրառելի սկզբունքները: Օրենքի նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման և կառավարման նպատակով սահմանել անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքեր:

Համաձայն Օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է`

    • ՊՄԳ ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառելի ընթացակարգերը և կանոնները (հոդված 2, մաս 1, կետ 14).
    • ՊՄԳ ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները (հոդված 5).
    • ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմինը (հոդված 2, մաս 1, կետ 25).
    • ՊՄԳ ստորաբաժանումը (հոդված 2, մաս 1, կետ 11):

Անցումային դրույթներով որպես Օրենքի ամբողջական կիրակումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամանակահատված է սահմանված վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրը: 

2. Կարգավորման հարաբերությունների առկա վիճակը

Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերությունից բխող իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումը նպատակ ունի խթանելու երկրում հանրային ենթակառուցվածքների բարելավումը, ստեղծելու Հայաստանում հաջողակ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրագործման, խթանման և կառավարման համար բարենպաստ օրենսդրական և ինստիտուցիոնալ միջավայր, որը կհամապատասխանի պետություն-մասնավոր գործընկերության միջազգային լավագույն փորձին:

Հարկ է նշել, որ 2017թ. նոյեմբերի 9-ի նիստում ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պետություն-մասնավոր գործընկերության քաղաքականություն» փաստաթուղթը, 2019 թվականի հունիսի 28-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքը, որոնք ՀՀ կառավարության առաջին քայլերն են` ուղղված պետություն-մասնավոր գործընկերության իրավական հիմքերի ստեղծմանը և Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության սահմանման, շնորհման և իրականացման մասով կիրառելի կա­նոն­ների ու ընթացակարգերի հստակ հա­մա­խմբի ձևավորմանը, որը կօժանդակի պետություն-մասնավոր գործընկերության նոր համակարգն ավելի ամբողջական դարձ­նելուն:

Միաժամանակ, Օրենքի կիրառման, և հետևաբար, Հայաստանում հանրային ենթակառուցվածքներում մասնավոր հատվածի ֆինանսական և կառավարման կարողությունների ներգրավման համար օրենսդրական շրջանակը դեռևս ամբողջական չէ: Մասնավորապես` ՊՄԳ իրավահարաբերությունների կարգավորման համար Օրենքը նախատեսում է կառավարությանը լիազորող իրավական նորմեր` պայմանավորված այդպիսի իրավահարաբերությունների կարգավորման առավել ճկուն մեխանիզմներ ունենալու պահանջով և հաջողված գնահատված միջազգային փորձով: 

3. Առաջարկվող կարգավորման բնույթը:

Նախագծով առաջարկվում է`

    • հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր գործընկերության իրականացման ընթացակարգերը, մասնավորապես` պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներին առնչվող հիմնական փուլերի նկատմամբ կիրառելի կանոնները.
    • հաստատել ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմնի ղեկավարի կողմից ընդունման ենթակա ուղեցույցների ցանկը, որոնցով սահմանվելու են ՊՄԳ ծրագրերի մշակման խորհրդատվական բնույթի ցուցումներ.
    • որպես ՊՄԳ ծրագրերի իրականացման ոլորտներ սահմանել էներգետիկան, ջրային տնտեսությունը, մայրուղիները, ճանապարհային, տրանսպորտային ենթակառուցվածքները ու ծառայությունները, վերելակային տնտեսությունը, կոշտ թափոնների հավաքումը, մշակումը և հեռացումը, համայնքային ավտոկայանատեղիներ և համայնքային այլ ծառայությունները, փոստային ենթակառուցվածքները և ծառայությունները, առողջապահությունը և կրթությունը.
    • որպես ՊՄԳ քաղաքականություն մշակող մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
    • որպես ՊՄԳ ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումը:
    • ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի գնահատման և հաստատման կարգը հաստատելու մասին» N 1241-Ն որոշումը։

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը կապահովի պետություն-մասնավոր գործընկերության իրականացման չափանիշների, ընթացակարգերի և կիրառելի սկզբունքների համաձայն պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի արդյունավետ մշակումը և իրականացումը:

Նախագիծը կնպաստի մասնավոր հատվածի ֆինանսական, մարդկային և այլ կարողությունների ընձեռած հնարավորությունների օգտագործմանը հանրային ծառայությունների մատուցման բնագավառում, միաժամանակ ժամանակակից լուծումների ներգրավման, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով կխթանի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հանրային ենթակառուցվածքների կայացմանը:

 

  • Обсуждалось

    21.01.2020 - 05.02.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6745

Принт