Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

 

«2.1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

  • Обсуждалось

    14.01.2020 - 29.01.2020

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Следственный комитет РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7602

Принт

Предложения

Արման Բաբախանյան

25.01.2020

Նախագծի հեղինակների կողմից որպես քննարկվող ծանրացնող հանգամանքի անհրաժեշտության հիմնավորում կարող է նշվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի կարգավորումները, որի 1-ին մասում նախատեսված է որպես հետևանք էական վնասը, իսկ 2-րդ մասում որպես ծանրացնող հանգամանք ծանր հետևանքների առաջացումը (2-րդ մասում «անզգուշությամբ» ձևակերպման բացակայությունը վկայում է, որ այդ հետևանքի նկատմամբ անձը ևս պետք է դրսևորի դիտավորություն): Այս առնչությամբ հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասում նման ծանրացնող հանգամանքի առկայությունը խնդրահարույց է, որպիսի հետևությունը հիմնավորվում է նրանով, որ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 265-րդ հոդվածի (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը) 2-րդ մասում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելը, այլ ոչ թե դիտավորությամբ (https://www.e-draft.am/projects/2115/about): Նման պայմաններում գտնում եմ, որ Նախագծով առաջարկվող ծանրացնող հանգամանքը ընդունելի չէ:

Արման Բաբախանյան

25.01.2020

Հարկ է նշել, որ նման ծանրացնող հանգամանք (դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելը) բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորմանը նմանվող ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածում, որի 1-ին մասում ևս որպես հետևանք նախատեսված է էական վնասի առաջացումը: ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելը, ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի գործող խմբագրությունում է: Վերոգրյալը վկայում է Նախագծով առաջարկվող ծանրացնող հանգամանքի ընդունելի չլինելու մասին:

Արման Բաբախանյան

25.01.2020

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածում նոր ծանրացնող հանգամանք նախատեսելը, այն է՝ դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելը, խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ են առաջանալու քննարկվող հոդվածի 1-ին մասում սահմանված էական վնասի և Նախագծով առաջարկվող ծանր հետևանքի տարբերակման հարցում, երբ երկու հետևանքների համար էլ նախատեսվի մեղքի դիտավորյալ ձևը: Նման պայմաններում գտնում եմ, որ Նախագծով առաջարկվող ծանրացնող հանգամանքը ընդունելի չէ:

Узнать больше