Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացի բարելավման անհրաժեշտությամբ։

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       Գործող կարգավորումների համաձայն գազատարների շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար վճարում է դիմողը, միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարի վերադարձի հաշվարկն իրականացվում է տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքից, սահմանված սակագնի մեծությունից, համապատասխան գործակցից, ՀՀ սահմանին ձեռք բերվող բնական գազի գնման գնից, արտարժույթի միջին փոխարժեքի մեծությունից կախված բանաձևով։  

       Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների որոշ հիմնական հասկացություններ, բնակչության դեպքում մինչև 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով, ինչպես նաև միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազեցվի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքի 5%-ի չափով։ Կհստակեցվի նաև ՀՀ պետական բյուջեով իրականացվող կապիտալ ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման գործընթացը։

      Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

 

  3. Կարգավորման նպատակը և բնույթը

       Նախագծի նպատակը նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացի բարելավումն է։

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

       Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ:

 

5. Ակնկալվող արդյունքը

       Նախագծի ընդունման արդյունքը նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացի դյուրացումն է։

  • Обсуждалось

    23.12.2019 - 08.01.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6106

Принт