ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի  N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի թիվ 351-Ն որոշման 30-րդ և 31-րդ կետերում սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ուղեկցող ստորաբաժանման ծառայողը կատարում է ձերբակալված կամ կալանավորված անձանց անձնական խուզարկություն և նրանց իրերի զննություն, մինչդեռ ուղեկցվող անձանց անձնական խուզարկության ենթարկելու և իրերը զննելու  դեպքեր և կարգ ՀՀ օրենսդրությամբ դեռևս սահմանված չէ: Պրակտիկայում  ձերբակալված և կալանավորված անձանց անձնական խուզարկությունն իրականացվում է ուղեկցող ստորաբաժանումների համապատասխան ծառայողների կողմից՝ սովորութային իրավունքի ուժով և նշված հարցի օրենսդրորեն չկարգավորումը կարող է հանգեցնել ձերբակալված և կալանավորված անձանց անձական իրավունքների ոտնահարմանը, ինչպես նաև մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների ծառայողների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարմանը, որն էլ իր հերթին կարող է ձերբակալված կամ կալանավորված անձանց կողմից փախուստի, ինքնասպանության, ինքնավնասման, պահակախմբի և ուղեկցողի վրա հարձակման դեպքերի պատճառ դառնալ:

ՀՀ կառավարության  2009 թվականի ապրիլի 2-ի N 351-Ն որոշման մեջ լրացւմներ և  փոփոխություններ կատարելը պայմանավորված է նաև «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀՕ-46-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների պահանջով:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցման և պահպանման ընթացքում ոստիկանության մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների ծառայողների կողմից անձնական խուզարկության ենթարկելու կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները՝ սահմանելով օրենսդրական հստակ կանոններ:

Նախագծով հստակեցվում են նաև մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների խնդիրները և սահմանվում այն թույլատրված իրերի ցանկը, որոնք կարող են ունենալ իրենց մոտ ձերբակալված և կալանավորված անձինք ուղեկցման ընթացքում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունումը պայմանավորված է բնագավառում առկա իրավական և տեխնիկական  մի շարք խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությամբ:

  • Обсуждалось

    11.12.2019 - 26.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4200

Принт