Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2019 թվականի N –Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում`
  • 2-րդ պարբերությունը «իրավունքներից» բառերից հետո լրացնել «, կամ առկա է սույն կետի 3-րդ ենթակետի «դ» կամ «ե» պարբերություններում նշված հանգամանքներից որևէ մեկը» բառերով,
  • 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած,
  • 3-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. դատական կարգով կամ նոտարական ակտով հաստատված է այն փաստը, որ անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը իրականացրել է կամ իրականացնում է նոր ծնված երեխայի հայրը կամ`»,

  • 3-րդ ենթակետը «դ» պարբերությունից հետո լրացնել «ե» պարբերություն` հետևյալ խմբագրությամբ.

«ե. դատարանի վճռով կամ նոտարական կարգով վավերացված ծնողների փոխադարձ համաձայնությամբ այդ երեխաների բնակության վայրը սահմանվել է (որոշվել է) ըստ հոր բնակության վայրի կամ դատական կարգով հաստատված է երեխաների` հոր հետ բնակվելու (հոր բնակության վայրում բնակվելու) փաստը:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Обсуждалось

    11.12.2019 - 26.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6137

Принт