Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«____»_______ 2019 թվականի N ______-Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 1106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ի» կետով և համաձայն «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6.2-րդ մասի պահանջի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները և չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին հատուկ թույլտվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1106-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում «ՉՄԱՍՆԱՏՎՈՂ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ» բառերը փոխարինել «ՉՄԱՍՆԱՏՎՈՂ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԿ ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԿ ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով.

1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետում «չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին հատուկ» բառերը փոխարինել «Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու» բառերով.

2) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների չափորոշիչները» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ  եզրաչափերի առավելագույն զանգվածները և չափերը» բառերով.

3) որոշման ամբողջ տեքստում «հատուկ թույլտվություն» բառերը փոխարինել «թույլտվություն» բառով.

4) որոշման 1-ին հավելվածի՝

ա. 2-րդ կետի 12-րդ ենթակետում «36-44 տոննա ընդհանուր զանգվածով և (կամ)» բառերը հանել.

բ. 5-րդ կետի «մեկանգամյա, բազմակի (որոշակի ժամկետով) կամ հատուկ» բառերը փոխարինել «մեկանգամյա կամ բազմակի (որոշակի ժամկետով)» բառերով.

գ. 10-րդ կետի «ճանապարհային վճարը (իսկ հատուկ թույլտվության դեպքում՝ նաև պետական տուրքը)» բառերը փոխարինել «պետական տուրքը» բառերով.

դ. 13-րդ կետի «կամ հատուկ թույլտվության» բառերը հանել.

3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

4) որոշման ձև 2-ի վերնագրում «ԾԱՆՐԱՔԱՇ ԵՎ (ԿԱՄ)» և «HEAVYWEIGHT AND (OR)», «Ա» կետում՝ «ծանրաքարշ և (կամ)» և «A» կետում «heavy and (or)» բառերը հանել.

5) որոշման ձև 3-ի վերնագրում «ԵՎ (ԿԱՄ) ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐՈՎ» և «AND (OR) WIDE FREIGHT», «Ա» կետում «և (կամ) մեծ եզրաչափերով» և «A» կետում «and (or) wide freight» բառերը հանել.

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հավելված

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 20-ի N 1106-Ն որոշման

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾԸ ԵՎ (ԿԱՄ) ՄԵԿ ՍՌՆՈՒ ՎՐԱ ԸՆԿՆՈՂ ԲԵՌՆՎԱԾՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԾ ԵԶՐԱՉԱՓԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

հ/հ

Չափորոշիչը

 

Ցուցանիշները

1.

Տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն եզրաչափերը

 

1.1

Առավելագույն երկարությունը՝

 

1.1.1

Ավտոբուսից բացի այլ մեխանիկական տրանսպորտային միջոցի

12,00 մ

1.1.2

Կցորդ

12,00 մ

1.1.3

Քարշակ կցորդով, կիսակցորդով

16.50 մ

1.1.4

Ավտոգնացք

18,75 մ

1.1.5

Երկսեկցիանի ավտոբուս

18,75 մ

1.1.6

Երկսռնանի ավտոբուս

13,50 մ

1.1.7

Երկու սռնուց ավելի սռնի ունեցող ավտոբուս

15,00 մ

1.1.8

Ավտոբուս+կցորդ

18,75 մ

1.2

Առավելագույն լայնությունը

 

1.2.1

Բոլոր տրանսպորտային միջոցները

2,55 մ

1.2.2

Սառնարան-մեքենաների վերնակառուցվածքները

2,60 մ

1.3

Առավելագույն բարձրությունը (ցանկացած տրանսպորտային միջոցի)

4,00 մ

1.4

Թափքի հանովի վերնակառուցվածքները և բեռնման ստանդարտ միջոցները, ինչպես օրինակ` կոնտեյներները, որոնք համապատասխանում են 1.1, 1.2, 1.3, 1.6, 1.7, 1.8 և

4.4 կետերով սահմանված եզրաչափերին

 

1.4.1

Եթե ավտոբուսին կցվում է ցանկացած հանովի սարքավորում, ինչպես օրինակ` բեռնախցիկ-տուփերը, ապա դրա երկարությունը՝ սարքավորման հետ մեկտեղ, չպետք է գերազանցի 1.1 կետով սահմանված առավելագույն երկարությունը

 

1.5

Շարժման մեջ գտնվող ցանկացած մեխանիկական

տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային միջոցների համակցություն պետք է կարողանա շրջադարձ կատարել 12,50 մ արտաքին և 5,30 ներքին շառավղով էլեպսում

 

1.5.1

Ավտոբուսներին ներկայացվող լրացուցիչ պահանջները՝

Երբ տրանսպորտային միջոցը կանգնած է, ապա գետնի վրա  պետք է գծանշվի ուղղահայաց հարթություն, որն անցնում է տրանսպորտային միջոցի կողային մասի շառավղով, որը նայում է շրջանագծից դուրս: Երկու սեկցիա ունեցող ավտոբուսների դեպքում երկու ֆիքսված հատվածները պետք է հավասարվեն հարթությանը:

Երբ ավտոբուսն ուղիղ դիրքից շարժվում է 1.5

կետում նշված էլիպսոիդային հետագծով, ապա դրա ոչ մի մասը չպետք է 0,60 մ-ից ավելի դուրս գա ուղղահայաց հարթության սահմաններից

 

1.6

Կիսակցորդի հոդավոր ամրակապման սռնու և կիսակցորդի հետին մասի միջև առավելագույն հեռավորությունը

12,00 մ

1.7

Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափվող առավելագույն հեռավորությունը բեռի տեղակայման տարածքի առաջնային արտաքին կետից մինչև տրանսպորտային միջոցների համակցության կցորդի խցիկի հետին արտաքին կետը` հանած քարշակի հետին մասի և կցորդի առաջնային մասի միջև հեռավորությունը

15,65 մ

1.8

Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափվող առավելագույն հեռավորությունը բեռի տեղակայման տարածքի առաջնային արտաքին կետից մինչեւ տրանսպորտային միջոցների համակցության կցորդի խցիկի հետին արտաքին կետը

16,40 մ

2.

Տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը

 

2.1

Տրանսպորտային միջոցների համակցության մաս

կազմող տրանսպորտային միջոցները

 

2.1.1

Երկու սռնիով կցորդ

18 տոննա

2.1.2

Երեք սռնիով կցորդ

24 տոննա

2.2

Տրանսպորտային միջոցների համակցություն

 

2.2.1

Հինգ կամ վեց սռնով ավտոգնացքներ

 

2.2.1.1

երկու սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոց՝ երեք սռնիով կցորդով

40 տոննա

2.2.1.2

երեք սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու սռնիով կամ երեք սռնիով կցորդով

40 տոննա

2.2.2

Հինգ կամ վեց սռնիով երկու մասով տրանսպորտային միջոցներ

 

2.2.2.1

երկու սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոց` երեք սռնիով կիսակցորդով

40 տոննա

2.2.2.2

երեք սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու սռնիով կամ երեք սռնիով կցորդով

40 տոննա

2.2.2.3

երեք սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու սռնիով կամ երեք սռնիով կիսակցորդով, որը որպես համակցված փոխադրում է և փոխադրում է 40 ֆուտ ԻՍՕ կոնտեյներ

44 տոննա

2.2.3

Չորս սռնի ունեցող ավտոգնացք, որն ունի երկու սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնով կցորդ

36 տոննա

2.2.4

Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, որն ունի երկու սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնիով կիսակցորդ, որի սռնիների միջև առկա է տարածություն

 

2.2.4.1

1,3 մ կամ ավելի, բայց ոչ ավել քան 1,8 մ

36 տոննա

2.2.4.2

ավելի քան 1,8 մ-ը

36 տոննա + 2 տոննա, երբ

պահպանված է մեխանիկական

տրանսպորտային միջոցի (18 տոննա) և կիսակցորդի երկու սռնու թույլատրելի

առավելագույն զանգվածը (20 տոննա) (ԱԹԶ),և տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց

2.3

Մեխանիկական տրանսպորտային միջոցներ

 

2.3.1

Երկու սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոցներ

18 տոննա

2.3.2

Երեք սռնիով մեխանիկական տրանսպորտային միջոցներ

25 տոննա

 

26 տոննա

 

եթե տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ

կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող

սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու

առավելագույն բեռնվածությունը չի

գերազանցում 9,5 տոննան

2.3.3

Չորս սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցներ` երկու տանող սռնիներով

– 32 տոննա

եթե տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ

կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող

սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու

առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննա

2.4

երկու սռնիով երկու մասով ավտոբուսներ

28 տոննա

3.

Տրանսպորտային միջոցների սռնու թույլատրելի առավելագույն սահմանված բեռնվածությունը

 

3.1

Մեկ չտանող սռնիով

10 տոննա

3.2

Կցորդների և կիսակցորդների երկու սռնիները

 

Յուրաքանչյուր երկու սռնու հաշվով սռնու ընդհանուր բեռնավածություն չպետք է գերզանցի, եթե սռնիների միջև հեռավորությունը (d)՝

 

3.2.1

1 մ-ից պակաս է (d1,0)

11 տոննա

3.2.2

գտնվում է 1,0 մ-ի և մինչև 1,3 մ-ի միջև (1,0 ≤ d< 1,3)

16 տոննա

3.2.3

գտնվում է 1,3 մ-ի և մինչև 1,8 մ-ի միջև (1,3 ≤ d< 1,8)

18 տոննա

3.2.4

1,8 մ կամ ավելի է (1,8 ≤ d)

20 տոննա

3.3

Կցորդների և կիսակցորդների երեք սռնիները

 

Յուրաքանչյուր երեք սռնու հաշվով սռնու ընդհանուր

բեռնվածությունը չպետք է գերազանցի զանգվածը, եթե

սռնիների միջև հեռավորությունը (d)`

 

3.3.1

1,3 մ և պակաս է (d ≤ 1,3)

21 տոննա

3.3.2

1,3 մ-ից ավելի է, բայց ոչ ավել քան 1,4 մ-ը (1,3 <d≤ 1,4)

24 տոննա

3.4

Տանող սռնին

 

3.4.1

2.2.1 և 2.2.2 կետերում նշված տրանսպորտային

միջոցի տանող սռնին

 

3.4.2

2.2.3, 2.2.4, 2.3 և 2.4 կետերում նշված տրանսպորտային միջոցի տանող սռնին

11,5 տոննա

3.5

Մեխանիկական տրանսպորտային միջոցների երկու սռնիները

Յուրաքանչյուր երկու սռնու հաշվով սռնու

ընդհանուր բեռնվածությունը չպետք է գերազանցի զանգվածը, եթե սռնիների միջև հեռավորությունը (d)`

 

3.5.1

1 մ-ից պակաս է (d < 1,0)

11,5 տոննա

3.5.2

1,0 մ կամ ավելի է, բայց ոչ պակաս, քան 1,3 մ-ը

(1,0 ≤ d < 1,3)

16 տոննա

3.5.3

1,3 մ կամ ավելի է, սակայն 1,8 մ-ից պակաս է

(1,3 ≤ d < 1,8)

– 18 տոննա

– 19 տոննա

եթե տանող սռնու վրա տեղադրված են

զույգ անվադողեր և օդաճնշական կամ

նմանատիպ այլ կախոց կամ երբ յուրաքանչյուր տանող

սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու

առավելագույն բեռնվածությունը չի

գերազանցում 9,5 տոննան

4.

Տրանսպորտային միջոցների մյուս բնութագրերը

 

4.1

Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ

 

Տրանսպորտային միջոցի կամ տրանսպորտային

միջոցների համակցությունների տանող սռնու կամ

տանող սռնիների վրա ընկնող բեռնվածությունը

չպետք է լինի միջազգային երթևեկության մեջ

օգտագործվող տրանսպորտային միջոցի կամ

տրանսպորտային միջոցների համակցությունների

բեռնվածության ընդհանուր զանգվածի 25 տոկոսից

պակաս

 

4.2

Ավտոգնացքներ

 

Մեխանիկական տրանսպորտային միջոցի հետին

սռնու և կցորդի առաջնային սռնու միջև

հեռավորությունը չպետք է 3,00 մ-ից պակաս լինի

 

4.3

Թույլատրելի առավելագույն զանգվածը` կախված

անվահիմքից

 

Չորս սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը տոննայով չպետք է հինգ անգամ գերազանցի տրանսպորտային միջոցի առջևի և հետևի սռնիների միջև ընկած հեռավորությանը` արտահայտված մետրերով

 

4.4

Կիսակցորդներ

 

Կիսակցորդի հոդավոր ամրակապման սռնու և կիսակցորդի առջևի մասի միջև ընկած

առավելագույն հեռավորությունը, որը չափվել է

հորիզոնական դիրքով, չպետք է գերազանցի 2,04 մ-ը:

 

  • Обсуждалось

    02.12.2019 - 17.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6122

Принт