Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

Նախագծով առաջարկվող Հայաստանի Հանրապետություն ներմուծվող մտավոր սեփականության օբյեկտներ հանդիսացող կամ պարունակող (կրող) ապրանքների ներմուծման գործընթացի հետ կապված դատարան ներկայացվող հայցերն ընդգրկել հատուկ հայցային վարույթների ցանկում և դրանց շրջանակներում դատարանի կողմից գործողությունների կատարման համար սեղմ ժամկետներ սահմանելը հնարավորություն կտա իրավատերերին լիարժեք իրացնել իրենց իրավունքների դատական պաշտպանության հնարավորությունը։

Հաշվի առնելով այն, որ մտավոր սեփականությունն անկյունաքարային դեր ունի գրեթե յուրաքանչյուր բիզնեսի համար, և մտավոր սեփականության իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովումը էական նշանակություն ունի բիզնեսի հաջողության համար՝ Նախագծով առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն մտավոր սեփականության և դատական պաշտպանության իրավունքների ապահովման համար։

 

  • Обсуждалось

    26.11.2019 - 11.12.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6514

Принт

Предложения

Տիգրան Ստեփանյան

26.11.2019

Առաջարկվող նախագծով Պատասխանողն իսկզբանե կհայտնվի անբարենպաստ դատավարական վիճակում, - հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետն ընդամենը 7 օր սահմանելն աբսուրդ է։ Իսկ եթե նկատի ունենանք իսկզբանե հայցվորի օգտին աշխատող հայցի ապահովման միջնորդությունների default-ով բավարման միտումը, ապա հայցվորների կողմից իրավունքի չարաշահման ձևերն ու մեխանիզմները սույն նախագծի ընդունմամբ միայն կամրապնդվեն։ Գտնում եմ, որ հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը նվազեցնելն անթույատրելի է։ Բացի այդ, հայցի ապահովման մասով իրավունքի հնարավոր չարաշահումները նվազագույնի հայցնելու նպատակով անհրաժեշտ է մշակել որևէ մեխանիզմ։

Узнать больше