Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի №161Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Արա Մինասյան 29.11.2019 12:14:57 "ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ" արտահայտությունը ճիշտ չէ: Եթե պետք է հիմնավորեք, որ «Էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոններ» արտահայտության համար հիմք է հանդիսացել «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածի 5-րդ կետը, ապա նշում եմ, որ «էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածի 5-րդ կետը ակնհայտորեն թերի է, այն մեկնաբանում է 39.6-րդ հոդվածի 4-րդ կետը` "Էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային կանոնները բաղկացած են հաղորդման ցանցային կանոններից և բաշխման ցանցային կանոններից" , սակայն 5-րդ կետում` «Էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոններով սահմանվում են»՝ բացակայում է «շուկայի» բառաձևը, որը էապես փոխում և սխալ է ներկայացնում «Էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններով սահմանվում են» արտահայտության իմաստը: Հաշվի առնելով պարզաբանումը, առաջարկում եմ գոնե կիրառել "ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ" արտահայտությունը: Կարծում եմ, հայերենում լիարժեք ձևը` «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ (հզորության) ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ » արտահայտությունն է: Առաջարկությունը չի ընդունվել Բաշխման կամ հաղորդման էլեկտրական ցանցերը էլեկտրաէներգետիկական համակարգի մաս են կազմում և «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոններ» վերնագրի ընտրության հարցում անհրաժեշտ է հիմք ընդունել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.6-րդ հոդվածի 5-րդ կետը: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N1010-Լ որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի 1-ին կետով նախատեսված է վերանայել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչի շրջանակներում էլ կարող է դիտարկվել ներկայացված առաջարկը:
2 Արա Մինասյան 08.12.2019 11:12:00 Հաշվի առնելով 2019 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած համակարգային վթարի զարգացումը էլեկտրաէներգետիկական համակարգի որոշ հանգույցներում լարման հեղեղաձև անկման պատճառով, և վթարային իրավիճակից բնականոն ռեժիմի վերականգնման համար կիրառված սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումները կարգավարական բեռնաթափման միջոցով, նմանատիպ իրավիճակներում վթարի զարգացումը ավտոմատ կանխելու նպատակով քննարկման ներկայացված «….ցանցային կանոններում» առաջարկում եմ ներառել դրույթ, որով կիրականացվեն սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ լարման հեղեղաձև անկումը կանխող Ավտոմատ բեռնաթափման սարքվածքների կիրառմամբ: Քննարկվող «…կանոններում..» Ավտոմատ բեռնաթափման միջոցով սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ նախատեսված է միայն Ակտիվ հզորության հաշվեկշռի խախտման դեպքում՝ կետ 285-ով: Ավտոմատ բեռնաթափման միջոցով սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ նաև ըստ լարման սահմանային նվազագույն արժեքների կիրառելու համար առաջարկում եմ 285 կետից հետո, մտցնել նոր կետ հետևյալ շարադրմամբ`. • «Վթարային ռեժիմներում էեկտրաէներգետիկական համակարգի այն հանգույցներում, որտեղ հնարավոր է լարման արժեքների այնպիսի իջեցում, որը կբերի տվյալ և հարակից հանգույցներում լարման հեղեղաձև անկման, կայունության խախտումը կանխելու նպատակով կարող են իրականացվել սպառողների Էլեկտրամատակարարման սահմանափակումներ՝ ըստ լարման Ավտոմատ բեռնաթափման և Կարգավարական բեռնաթափման ծրագրերում ներառված սարքվածքների»: Առաջարկվող նոր կետով պայմանավորված 173 կետի 5-րդ ենթակետից հետո մտցնել նոր ենթակետ հետևյալ շարադրմամբ`. «Ըստ լարման ավտոմատ բեռնաթափում (ԼԱԲ)»: Առաջարկությունը չի ընդունվել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հաղորդման ցանցային կանոններով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման պլանավորումը, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարումը, էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը և կարգավարումը, էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցին նոր հզորությունների միացումը, էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները, էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված ընթացակարգերը: Մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում էլկտրաէներգիայի որակի պահանջների ապահովումը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխան, մասնավորապես՝  Ընդհանուր նշանակության էլեկտրական էներգիայի որակը պետք է համապատասխանի նախատեսված ստանդարտներով սահմանված պահանջներին:  Ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրամագնիսական խանգարումները չպետք է գերազանցեն այն մակարդակը, որն ապահովում է այդ ցանցերից սնուցվող տեխնիկական միջոցների նշանակությանը համապատասխան գործառումը։  Արտադրողը տեխնիկական միջոցների շահագործման փաստաթղթերում պետք է ընդգրկի շահագործման եղանակների, հավաքման (տեղակայման), գործարկման և կարգավորման մասին տեղեկություններ` այն դեպքում, երբ շահագործման, հավաքման (տեղակայման), գործարկման և կարգավորման եղանակներն ազդում են էլեկտրամագնիսական համատեղելիության վրա և շահագործման պայմաններում ապահովում են դրանց համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին։  էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ տեխնիկական միջոցների կայունությունը պետք է ապահովի դրանց նշանակությանը համապատասխան գործառում: Էլեկտրամագնիսական խանգարումների տեսակներն են՝ ա) հաղորդվող ցածր հաճախականության էլեկտրամագնիսական խանգարումները` էլեկտրասնուցման լարման կայունացած շեղումները, էլեկտրասնուցման լարման սինուսարդայնային աղավաղումները, էլեկտրամատակարարման եռաֆազ համակարգերում լարման անհամաչափությունը, էլեկտրասնուցման լարման տատանումները, էլեկտրասնուցման լարման անկումները, ընդհատումները և արտանետումները, էլեկտրամատակարարման համակարգերում հաճախականության փոփոխությունները, էլեկտրամատակարարման համակարգերում փոխանցվող ազդանշանները, փոփոխական հոսանքի էլեկտրասնուցման ցանցերում հաստատուն բաղադրիչները, մակածված ցածր հաճախականության լարումները. բ) ցածր հաճախականության ճառագայթվող էլեկտրամագնիսական խանգարումները. գ) հաղորդվող բարձր հաճախականության էլեկտրամագնիսական խանգարումները` լարման կամ հոսանքների անընդհատ տատանումները, անցումային (ոչ պարբերական և տատանողական) գործընթացները. դ) բարձր հաճախականության ճառագայթվող էլեկտրամագնիսական (էլեկտրական և մագնիսական) դաշտերը, այդ թվում՝ անընդհատ տատանումների և ոչ պարբերական գործընթացների հետևանքով առաջացող էլեկտրամագնիսական խանգարումները. ե) էլեկտրաստատիկ պարպումները։ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ. - Լիցենզիա ունեցող անձինք հանձնաժողովի կողմից սահմանված կարգով մշակում են էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրեր, որոնք պետք է արտացոլեն նաև որոշակի սպառողների էներգամատակարարման առաջնահերթության պայմանները: Նման սպառողների ցանկը ամեն տարի` մինչև հոկտեմբերի 1-ը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նոր ցանկը չսահմանվելու դեպքում կիրառվում է նախորդ տարվա ցանկը: Այդ ծրագրերը քննարկվում և հաստատվում են համատեղ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի և հանձնաժողովի կողմից: 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն. - Էներգամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են հետևել և կատարել հաստատված ծրագրերում նշված միջոցառումները և համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի, հանձնաժողովի և կառավարման ու ինքնակառավարման տեղական մարմինների հետ` բոլոր սպառողներին տեղեկացնելով էներգիայի մատակարարման սահմանափակումների չափերի և տևողության մասին: Հետևաբար, 2019 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի ունեցած համակարգային վթարի պատճառների ուսումնասիրության արդյունքում, հետագյում նմանատիպ դեպքերի կանխարգելման և բացառմանն ուղղված գործողությունները չի կարող սահմանափակվել միայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվի կwղմից ընդունվող որոշուներով, քանի որ նրանք կառուցվում են տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համահունչ և տեխնիկական կանոնակարգերի պահանջները էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցները պետք է ապահովեն առաջնահերթ կարգով: Ձեր կողմից առաջադրված «Վթարային ռեժիմներում էեկտրաէներգետիկական համակարգի այն հանգույցներում, որտեղ հնարավոր է լարման արժեքների այնպիսի իջեցում» նախադասությանը կարելի է համադրել տեխնիկական կանոնակարգերում նշված «Ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցերում էլեկտրամագնիսական խանգարումները չպետք է գերազանցեն այն մակարդակը, որն ապահովում է այդ ցանցերից սնուցվող տեխնիկական միջոցների նշանակությանը համապատասխան գործառումը» նախադասությունը: Իսկ տեխնիկական կանոնակարգերում (օրինակ Էլեկտրամագնիսական խանգարումների տեսակների մեջ) էլեկտրասնուցման լարման տատանումներից, էլեկտրասնուցման լարման անկումներից, ընդհատումներից և այլն խանգարումներից բացի հարկ չկա ավելացնել «հանգույցներում լարման հեղեղաձև անկման, կայունության խախտումը»: Ինչ վերաբերվում է 173 կետի 5-րդ ենթակետից հետո նոր ենթակետ ավելացնելուն, ապա 173 կետը իր մեջ ներառում է 11 ենթակետեր, որոնք ուսումնասիրվել են էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից և իրենց մեջ ներառում են լարման շեղման դեպքերում համապատասխան կարգավորումներ: