Добавить в избранное

«ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

             Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 71-Ն որոշմամբ հաստատված № 2 հավելվածով սահմանված ներքոգրյալ թվով 14 ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի անվանումների և դրանց արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի համապատասխանեցմամբ:

  1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 որոշմամբ հաստատված «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
  2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 799 որոշմամբ հաստատված «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
  3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 797 որոշմամբ հաստատված «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
  4. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 826 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
  5. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշմամբ հաստատված «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
  6. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 875 որոշմամբ հաստատված «Գազանման վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 016/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
  7. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 798 որոշմամբ հաստատված «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
  8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի N 32 որոշմամբ հաստատված «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 025/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
  9. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 876 որոշմամբ հաստատված «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 017/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
  10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի N 59 որոշմամբ հաստատված «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 030/2012) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
  11. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 769 որոշմամբ հաստատված «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
  12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի N 107 որոշմամբ հաստատված «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
  13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
  14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 113 որոշմամբ հաստատված «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ:                                              2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 686-Ն որոշմամբ ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) այն տեխնիկական կանոնակարգերի ցանկը, որոնց պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է սահմանված տեսչական մարմինը, փոփոխվել է՝ համալրվելով նոր կանոնակարգերով: Ավելին, առկա կանոնակարգերից որոշների նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է սահմանվել այլ պետական մարմին: Վերը նշված փոփոխությունների արդյունքում վերադաս մաքսային մարմնի կողմից  ներմուծված ոչ պարենային արտադրանքի վերաբերյալ տրամադրվող տեղեկատվությունը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշմամբ սահմանված տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող այն արտադրանքների ցանկին, որոնց նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է սահմանվել տեսչական մարմինը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող և վերոգրյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին անհամապատասխան Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ոչ պարենային արտադրանքի նկատմամբ շուկայի վերահսկողության ուժեղացմամբ:

4. Կարգավորման նպատակը և բնույթը.

Որոշման ընդունումը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման, վերահսկողության ոլորտներում անվտանգության և օրենսդրության պահանջների պահպանմամբ, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ոչ պարենային արտադրանքի նկատմամբ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և նորմերի խախտումների կանխարգելմամբ ու շուկայի վերահսկողության ուժեղացմամբ:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի նկատմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համապատասխան վերահսկողական գործառույթների պատշաճ իրականացումը:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չկա:

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

 

 

 

  • Обсуждалось

    23.11.2019 - 13.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6114

Принт