Добавить в избранное

Проект принят

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների հաշվարկման և կիրառման մեթոդիկան հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի N325Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների հաշվարկման և կիրառման մեթոդիկան հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի N325Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ղեկավարվելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «է» և «զ» ենթակետերի, 37-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի և 7-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով 2019 թվականի ապրիլի 3-ին հանձնաժողովի, «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական և «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև ստորագրված փոխկապակցման վճարների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը մշակել է «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների հաշվարկման և կիրառման մեթոդիկան հաստատելու մասին» որոշման նախագիծ։

 

  1. Կարգավորման նպատակը

Նախագծով նախատեսվում է սահմանել անհատական հանրային ամրակցված կամ շարժական կապի հեռախոսացանցերում զանգերի վերջնավորման մեծածախ շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների հաշվարկման և կիրառման կարգը:

Մասնավորապես, վճարները նախատեսվում է հաշվարկել միջազգային համեմատելի ցուցանիշների կիրառման (benchmarking) սկզբունքով և գործողության մեջ դնել յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից, իսկ դրա հաշվարկման համար անհրաժեշտ միջազգային համեմատելի ցուցանիշների տվյալների հավաքագրման հիմք է ընդունել տվյալ տարվան նախորդող տարվա երկրորդ կիսամյակում էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական կարգավորողների մարմնի (BEREC) կողմից  հրապարակվող՝ հրապարակման տարվա հունվարի 1-ի դրությամբ եվրոպական երկրներում փոխկապակցման վերջնավորման վճարների վերաբերյալ պաշտոնական զեկույցը։

Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարը նախատեսվում է սահմանել համաձայն հետևյալ բանաձևի՝ Վ=ՎԵՎՊՄ*ՓՄ որտեղ՝ Վ-ն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարն է, ՎԵՎՊՄ–ն՝ «զուտ ներքևից դեպի վեր երկարաժամկետ հավելյալ ծախսերի հաշվարկման» (Pure BU-LRIC) մեթոդով փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարներ կիրառող եվրոպական երկրների շարժական կամ ամրակցված կապի ցանցերում փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների պարզ միջին մեծությունն է, իսկ ՓՄ-ն՝ հանձնաժողովի նիստին վճարների սահմանման վերաբերյալ որոշման նախագծի ներկայացման օրվան նախորդող օրվա՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված 1 եվրոյի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է:

Ընդ որում, նախատեսվում է նշված մեթոդիկայի համաձայն հաշվարկված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարները կիրառել 2020 թվականի հունվարի 1-ից սկսած՝ մինչև հանձնաժողովի կողմից «զուտ ներքևից դեպի վեր երկարաժամկետ հավելյալ ծախսերի հաշվարկման» (Pure BU-LRIC) մեթոդիկայի հիման վրա հաշվարկված՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների կիրառումը։

Այս կապակցությամբ, հաշվի առնելով, որ նշված մեթոդիկայով փոխկապակցման ծառայությունների վերջնավորման նոր վճարները կիրառվելու են 2020 թվականի հունվարի 1-ից՝ անհրաժեշտություն է առաջացել 2020 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի N325Ն որոշումը, որի համաձայն՝ սահմանված էր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցում սկզբնավորված զանգի ոչ աշխարհագրական սկզբունքով համարներ օգտագործող օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցում վերջնավորման փոխկապակցման ծառայության վճարը։  

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ամրակցված և շարժական հեռախոսակապի օպերատորներ։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նշված մեդոդաբանությամբ և սկզբունքով, յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ ճշգրտել այդ փոխկապակցման վճարները՝ թափանցիկ և կանխատեսելի դարձնելով կիրառման ենթակա վճարների չափերը։

  • Обсуждалось

    20.11.2019 - 06.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6455

Принт