Добавить в избранное

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծեր

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 05.12.2019 16:42:13 1. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները․ Ներկայացված նախագծի հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգերի ձևավորումն է։ Այս առումով նախագծի 2-րդ հոդվածում առաջարկվում է նոր՝ 12․1․ կետով ամրագրել հանրային ծառայողների վարքագծում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման հեղափոխական իրավակարգավորում, մասնավորապես՝ վերոնշյալ կետի համաձայն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձիք պաշտոնեական պարտականությունները ստանձնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում նոտարական կարգով վավերացված լիազորագիր՝ իրենց անունից, ՀՀ և արտասահմանյան բանկերին, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպություններին հարցումներ ուղղելու, իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով»։ Գտնում ենք, որ նման իրավակարգավորումը խնդրահարույց է և պարունակում է կոռուպցիոն ռիսկեր հետևյալ պատճառներով․ • Առաջին հայացքից պատկերացում է ստեղծվում առ այն, որ անձի համաձայնությամբ իր բանկային տվյալների, դրանցում դրամական միջոցների շարժի վերաբերյալ տեղեկատվությանը հասանելիության համար տրվող թույլտվությունը որևէ կերպ չի խախտում սահմանադրությամբ երաշխավորված անձնական տվյալների գաղտնիության իրավունքը, քանի որ առկա է տվյալների հասցեատիրոջ համաձայնությունը։ Սակայն իրավունքի և օրենքի գերակայությունն այս պարագայում պետք է նպատակաուղղված լինի ոչ միայն համաձայնություն տվող հանրային ծառայողի տվյալների տրամադրման իրավակարգավորումներում սահմանադրական երաշխիքների պահպանմանը, այլ նաև այն անձանց իրավունքների պաշտպանության ապահովմանը, որոնց անձնական տվյալների բացահայտում է կանխատեսվում հանրային ծառայողի բանկային տվյալների հիման վրա փոխանցումների և գործառույթների բացահայտման գործընթացում։ • Նախագծով ամրագրված իրավակարգավորման պարագայում առկա է ռիսկ՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ընձեռվող լիազորության չարաշահման առումով։ Մասնավորապես՝ նման իրավակարգավորման դեպքում անձի բանկային հաշիվների շարժի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետելու գայթակղություն կարող է առաջանալ նաև քաղաքական շարժառիթներից ելնելով, օրինակ՝ ընտրական գործընթացներում, ինչը ևս մեկ անգամ պարտադրում է իրավակարգավորումները հստակեցնել։ Վերոնշյալ ռիսկի կանխատեսումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հանրության իրավագիտակցության մեջ արմատացած չէ հրապարակման համար սահմանափակում պահանջող տեղեկատվության չտարածման մշակույթը։ Հարցի քննարկման նպատակն այն չէ, որ հանրային ծառայողի բանկային հաշիվների, շարժական ու անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության՝ պետության համար հասանելիությունը սահմանափակվի անհաղթահարելի իրավակարգավորումներով, այլև այնպիսի իրավական կառուցակարգերի սահմանումը, որոնք հնարավորություն չեն տա անհարկի չարաշահել պետական մարմնի լիազորությունները և ծնել կոռուպցիոն ռիսկեր։ Առաջարկ․ • Նախագծում նախատեսել, որ հայտարարատու պաշտոնատար անձիք պաշտոնեական պարտականությունները ստանձնելուց հետո՝ 5-օրյա ժամկետում պարտավոր են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել նոտարական կարգով վավերացված լիազորագիր՝ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում իրենց նկատմամբ կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հարուցված քրեական գործով քրեական հետապնդման մարմնի կողմից իրենց անունից, ՀՀ և արտասահմանյան բանկերին, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպություններին հարցումներ ուղղելու, իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նման լիազորագիրը պետք է պահվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որը պարտավոր է այն տրամադրել քրեական հետապնդման մարմնին հանրային ծառայողի՝ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում։ 2. Նախագծի 5-րդ հոդվածի 1․1 կետի համաձայն՝ իրավացիորեն նախատեսվում է հայտարարագրել նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը։ Այս առումով հարկ է նշել, որ նախատեսված չեն ինչպես գույքին «փաստացի տիրապետում» կարգավիճակի համար հայտարարատուի կողմից տիրապետման ժամկետները, այնպես էլ իրավասու մարմնի կողմից փաստացի տիրապետման հանգամանքը ստուգելու և հավաստելու իրավական մեխանիզմները։ Առաջարկ․ • Նախագծով սահմանել այն ժամկետները, որի առկայությամբ գույքի տիրապետումը պետք է դիտարկել որպես փաստացի տիրապետում։ • Նախատեսել այն իրավական ընթացակարգերը և գործիքակազմը, որոնց միջոցով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն է ստանալու ստուգելու և հաստատել հայտարարատուի կողմից գույքի փաստացի տիրապետման հանգամանքը։ ա) Չի ընդունվել բ) Ընդունվել է մասնակի 1. Սույն կետն ուղղակիորեն բխում է Կառավարության ծրագրի «Հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն» գլխի պահանջներից: Սույն թվականի մարտի 25-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման օրենքով սահմանված հիմքերի նշման ուղղությամբ: Այս դրույթը հանդիսանում է տվյալ փաթեթի տրամաբանական շարունակությունը: Այս առումով հարկ է նաև նշել, որ խնդրո առարկա դրույթը խմբագրվել է՝ համապատասխանեցվելով վերոնշյալ օրենսդրական փաթեթի. ըստ այդմ, հստակեցվել է տեղեկատվության շրջանակը, որը կարող է պահանջվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև ԿԿՀ) կողմից, որպես լրացուցիչ երաշխիք սահմանվել է, որ ԿԿՀ-ն նշյալ տեղեկատվությունը կարող է պահանջել և ստանալ Կենտրոնական բանկի միջոցով: Հարկ է նաև ընգծել, որ Նախագծում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին լիազորագիր ներկայացնելը, որով հայտարարատուն իր անունից հարցումներ ուղղելու հնարավորություն է տրամադրում հանձնաժողովին, ուղղված է պրակտիկ կարևոր խնդրի, այն է՝ ստեղծել գործուն կառուցակարգեր, ստանալու ՀՀ-ում և ՀՀ տարածքից դուրս հայտարարատուների վերաբերյալ առկա բանկային և ֆինանսական կազմակերպություններում տեղեկատվություն: Կատարված առաջարկությունում մտավախություն է առաջարկվում, կապված նշված տեղեկատվության քաղաքական նպատակներով կիրառելու վերաբերյալ: Սակայն, պետք է նշել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ինքնավար պետական մարմին է»: Հանձնաժողովը գործում է քաղաքական չեզոքության հիման վրա: Ուստի Հանձնաժողովի գործունեությանը ցանկացած քաղաքական ներգործության փորձ ստանալու է իրավական համապատասխան գնահատական: «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն. «Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով` արգելվում է:» Ուստի Հանձնաժողովի կողմից ստացված անձնական տեղեկատվությունը ենթակա չէ հրապարակման և Հանձնաժողովը այն օգտագործում է օրենքով սահմանված կարգով և պայմաններով: Այն տեղեկատվությունը, որը պարունակում է անձնական տվյալներ, հանրային լայն շրջանակներին հասանելի չի լինելու: Իսկ ինչ վերաբերվում է այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության բացահայտման ռիսկին, պետք է նշել, որ այդ տեղեկատվությունը չի կարող կիրառվել Հանձնաժողովին օրենքով տրված լիազորությունների շրջանակից դուրս: Ուստի, նշված առաջարկությունը վերոնշված հիմնավորմամբ մերժվում է: 2. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ «Հայտարարատուին վարձակալության, անհատույց օգտագործման, ցանկացած այլ գույքային իրավունքով պատկանող, կամ իր խնամակալության կամ հոգաբարձության պարտականությունները կատարելու հետ կապված գույքը համարվում է փաստացի տիրապետվող, եթե այն տիրապետվում է 183 և ավելի օր»: Ինչ վերաբերում է ԿԿՀ-ին անհրաժեշտ գործիքակազմի տրամադրման առաջարկին՝ հարկ է նշել, որ սույն թվականի մարտի 25-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով ԿԿՀ գործիքակազմը ուժեղացվել է, վերջինիս տրամադրվել են անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հնարավորին լայն հնարավորություններ:
2 «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 21:57:01 1. Թեև նախագծով ընդլայնվում է հայտարարագիր ներկայացնող սուբյեկտների շրջանակը, այնուամենայնիվ մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ ապօրինի հարստացման դեմ արդյունավետ պայքարելու տեսանկյունից խիստ կարևոր է բոլոր հանրային ծառայողների նկատմամբ հայտարարագրման պարտավորությունը տարածելը։ Նախնական փուլում առաջարկում ենք հայտարարագրման պարտավորությունը տարածելը պաշտոն զբաղեցնող անձանց վրա, մասնավորապես՝ քաղաքական պաշտոններ՝ 15.000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներ, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների և ավագանու անդամների, վարչական պաշտոններ՝ Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների, բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների, հայեցողական պաշտոններ՝ համայնքի ղեկավարի խորհրդական, մամուլի քարտուղար, օգնական, համայնքների ղեկավարի տեղակալի օգնական, Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականի համայնքների ավագանու խմբակցությունների փորձագետներ, ինչպես նաև համայնքային ծառայության գլխավոր և առաջատար պաշտոն զբաղեցնող անձանց և քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների բոլոր ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: 1. Ընդունվել է մասնակի 1. Սկզբունքորեն կողմ լինելով տարբերակված և անհամաչափ մոտեցումները բացառելու առաջարկին, միաժամանակ հաստատելով, որ ոչ միայն հանրային ծառայողների, այլև բոլոր քաղաքացիների նկատմամբ հայտարարագրման պահանջ սահմանելը բխում է հակակոռուպցիոն ռազմավարությամբ որդեգրված մոտեցումից՝ տեղեկացնում ենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ մշակվել և 2019 թվականի նոյեմբերի 13-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածից հանել «15 000 և ավելի բնակչություն ունեցող» բառերը: Նախագիծը մոտ օրերս կքննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սկզբունքային դեմ կարծիքներ նախագծի վերաբերյալ չեն հնչել՝ մեր կանխատեսումներով կընդունվի: Այս պարագայում, միասնական մոտեցում դրսևորելը հենց կայանում է նրան, որ հայտարարագրման տեսանկյունից և թեկնածուների և գործող պաշտոնյաների համար համայնքների բնակչության քանակական որևէ սահմանափակում չպետք է նախատեսվի: Միևնույն ժամանակ, թեև Կառավարության առաջնահերթություններից է հայտարարագրման համընդհանուր համակարգին անցնելը, այնուամենայնիվ հաշվի առնելով, որ այս պահի դրությամբ պետական ծառայության ղեկավար պաշտոնների բոլոր ենթախմբերի համար սահմանված չէ հայտարարագրման պարտականություն, այս փուլում նման իրավակարգավորում սահմանելը համայնքային ծառայության դեպքում աննպատակահարմար է։
3 «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 21:59:57 2. Ձևակերպումն անհստակ է, արդյո՞ք ծախսերը պետք է կատարված լինեն միայն հայտարարատուի կողմից, թե՝ վերջինիս հետ փոխկապակցված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այլ անձի կողմից ևս։ Առաջարկվում է հստակեցնել նշյալ դրույթը։ 2. Չի ընդունվել 2. Սույն նախագծում հստակ նշված է, թե ում վրա է դրվելու ծախսերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։ Մասնավորապես՝ ծախսերի հայտարարագրման պարտականություն նախատեսված է ինչպես հայտարարատու պաշտոնատար անձանց, այնպես էլ վերջինիս ընտանիքի անդամների համար։ Սակայն, հարկ է նշել, որ ծախսերի հայտարարագիր ներկայացնելու բացառություն է նախատեսված պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու ժամանակ ներկայացվող հայտարարագրերի դեպքում, ինչպես նաև թեկնածուների համար՝ հաշվի առնելով, որ վերջիններս գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր են ներկայացնելու պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագրի ձևաչափով:
4 «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 22:01:29 3. Ո՞րն է տնտեսագիտական կամ այլ հիմնավորումը, որ նախագծում որպես ծախսերի շեմ սահմանվում է 300.000 ՀՀ դրամը։ Անհստակ է, թե ինչպես է այն հաշվարկվել: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ նույնիսկ նախագծի հիմնավորվմամբ ներկայացված միջազգային փորձը նախատեսում է շուրջ 250.000 ՀՀ դրամ (500 ԱՄՆ դոլար)։ Առաջարկվում է նախատեսել տնտեսագիտական հիմնավորումը։ 3. Ընդունվել է 3. Առաջարկների հիման վրա լրամշակված նախագծում կատարված փոփոխությունների արդյունքում ծախսերի հայտարարագրման շեմը իջեցվել է 200 000 ՀՀ դրամի։ Հարկ է նշել, որ վերոգրյալ շեմը գործող կարգավորմամբ նախատեսված է եկամուտների համար։ Միևնույն շեմը ծախսերի պարագայում նախատեսելը միասնական մոտեցման նպատակ է հետապնդում։
5 «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 22:02:35 4. Ո՞րն է տնտեսագիտական կամ այլ հիմնավորումը, որ նախագծում որպես շեմ օգտագործվում է երեք հարյուր հազար դրամը, իսկ առաջարկվող հոդված 40.1-ի 2-րդ մասի 7)-րդ ենթակետում օգտագործվում է 1.000.000 ՀՀ դրամը։ Առաջարկվում է բոլոր ենթակետերում նախատեսել միևնույն ֆինանսական շեմը։ Արդյո՞ք հայտարարագրման համար անհրաժեշտ է սահմանված շեմը գերազանցող ծախսերի միանվագ կատարում, թե՝ մեկ տարվա ընթացքում կատարված միանվագ ծախսերի համագումար։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ պաշտոնատար անձինք պարտավոր են հայտարարագրել օրենքով նախատեսված շեմը գերազանցող ոչ թե միանվագ ծախսերը, այլ՝ տարվա ընթացքում դրանց հանրագումարը, երբ գերազանցվում է սահմանված շեմը։ Նման կարգ գործում է, օրինակ, Լիտվայում։ Առաջարկվում է նախագծով նախատեսել համանման կարգավորում։ 4. Ընդունվել է ի գիտություն 4. Նախագծի լրամշակման արդյունքում սահմանվել է, որ 200 000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող ծախսը վերաբերում է միանվագ կատարված ծախսերին, իսկ 7-րդ կետում սահմանված է 1.000.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող ծախսերի հանրագումարը հայտարարագրելու պարտականությունը։
6 «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 22:03:23 5. Ծախսերի մեջ նախատեսված չեն ապրուստը հոգալու համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը (սնունդ, ճանապարհածախս, կոմունալ վճարումներ…)։ Դրանց բացակայությունը հնարավորություն չի տալիս իրականացնել հայտարարագրերի բազմակողմանի վերլուծություն և վերահսկել դրամական ներհոսքն ու արտահոսքը։ Միջազգային փորձում վերջինիս սահմանումը ևս ընդունված պրակտիկա է1։ Անհրաժեշտ է նախագծով նախատեսել համանման կարգավորում, ինչպես նաև սահմանել, որպեսզի վիճակագրության կազմման հարցերով զբաղվող ՀՀ լիազոր մարմինը կազմի միջին ցուցանիշներ տարբեր կարգեր զբաղեցնող պաշտոնատար անձանց կողմից ապրուստը հոգալու համար անհրաժեշտ նվազագույն ծախսերի վերաբերյալ։ 5. Չի ընդունվել 5. Ծախսերի տեսակները սահմանելիս կարևորվել է հայտարարատու անձանց դրանց ներկայացման հնարավորությունը, իրատեսականությունը։ Ուստի, այս տեսանկյունից առաջարկվող ծախսի հայտարարագրման պարտականություն սահմանելով՝ անհամաչափ բեռ կդրվի հայտարարատու անձանց վրա։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հանգստի համար կատարված ծասերի մեջ ենթադրվում է, որ ներառվում է ճանապարհածախսը։
7 «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 22:04:36 6. Քանի որ «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել նաև պաշտոնատար անձանց կրիպտոարժույթների և էլեկտրոնային հաշիվների հայտարարագրման պարտականություն, սակայն ՀՀ օրենսդրությամբ վերոնշյալ սահմանումները տրված չեն, առաջարկվում է նախագծով դրանք սահմանել։ 6. Ընդունվել է 6. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ
8 «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 22:05:26 7. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագրում (2018-2020) թվականների համար սահմանված է հետևյալը․ «Նվիրատու երրորդ անձի անձնական տվյալների պաշտպանության առումով, նրա անվան վերաբերյալ հայտարարագրված տվյալների հրապարակայնացումը ենթադրում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված վերաբերելի կարգավորումների հստակեցում»։ Ի կատարումն սույն գործողության, նախագծով նախատեսվել է մի շարք տվյալների հրապարակայնություն, սակայն առկա չէ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված վերաբերելի կարգավորումները հստակեցնող նախագիծ։ 7. Ընդունվել է ի գիտություն 7. Նշված առաջարկությունը, ըստ էության վերաբերում է հրապարակման ենթակա հայտարարագրված տվյալներին, ինչը դուրս է սույն Նախագծի կարգավորման ենթակա հարցերի շրջանակից։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծության արդյունքում ակնհայտ է, որ սույն իրավահարաբերությունն առնչվում է երկու կարևորագույն՝ օրինականության և համաչափության սկզբունքների: Սույն օրենքի համաձայն՝ անձնական տվյալներ մշակողը պարտավոր է անձնական տվյալները մշակել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար: Հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի այն պահանջը, որ տվյալների մշակումը պետք է հետապնդի օրինական նպատակ, դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր՝ որոշակի տարբերակված մոտեցում է դրսևորվում տվյալների հրապարակման տեսանկյունից: Հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանելիս կառավարությունը կարևորվում է այն տվյալների հրապարակումը, որոնք անհրաժեշտ են հանրային հաշվետվողականության, հայտարարագրման ենթակա տվյալների թափանցիկության ապահովման նպատակով, որպեսզի հասարակությունը ինքնին հնարավորություն ունենա՝ ստուգելու հայտարարատուի բարեխղճությունը, կոռուպցիոն ռիսկերի բացակայությունը: Ավելին, առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելու կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրելու մշակողի իրավունքը բխում է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի ընդհանուր տրամաբանությունից: Դեռ ավելին, ՀՀ կառավարության կողմից է սահմանվում ինչպես հայտարարագրման, այնպես էլ հրապարակման ենթակա տվյալների ցանկը: Բացի այդ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ապահովում է վերոնշյալ տվյալի բավարար պաշտպանության մակարդակը և այն որևէ կերպ չի վտանգվում՝ համապատասխան անձնական տվյալները հրապարակվելու պարագայում:
9 «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 22:06:24 8.Պաշտոնատար անձի կողմից լիազոր մարմնին իր անունից համապատասխան տեղեկատվության վերաբերյալ հարցումներ կատարելու մասին լիազորագիր տալու պահանջի վերաբերյալ կարգավորումը՝ ՀՀ-ում և արտասահմանում պաշտոնատար անձի ունեցած ֆինանսական միջոցների բացահայտումը հեշտացնելու նպատակով, մեր խորին համոզմամբ խիստ խնդրահարույց է։ ա) Նախագծի հիմնավորմամբ ներկայացված չէ որևէ երկրի միջազգային փորձ խնդրո առարկայի վերաբերյալ։ բ) Ինչպիսի երաշխիքներ են նախատեսված, որ այլ պետություններում գտնվող բանկերը բանկային գաղտնիք համարվող տեղեկությունը կտրամադրեն նման քաղաքացիաիրավական լիազորագրի հիման վրա։ Ավելին, նշված չէ, արդյոք ՀՀ-ն այլ երկրների հետ ունի փոխադարձ օգնության այնպիսի գործիքազմ, որը հիմք կհանդիսանա իրավապահ մարմին չհանդիսացող մարմնին տրամադրել նշյալ տեղեկատվությունը։ գ) Մեկ այլ մտահոգություն վերաբերվում է այն հանգամանքին, որ ՀՀ քաղաքացիաիրավական օրենսդրության համաձայն՝ լիազորագիրը տրվում է այլ անձի, իսկ նախագծով նշվում է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հարց է առաջանում, թե կոնկրետ ում անունով է տրվելու լիազորագիրը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի կամ անդամներից որևէ մեկի անունով լիազորագրի տրամադրումը ևս չի լուծի խնդիրը, քանի որ վերջիններս պաշտոնավորումն իրականացնում են օրենքով նախատեսված ժամկետում, և նման կարգավորումը կարող է նման դեպքերում վերջինների լիազորությունների չարաշահման հնարավորություն առիթ դառնալ։ Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտ է նախ լուծել վերոշարադրյալ խնդիրները, այնուհետև միայն քննարկել նման լիազորագրի տրամադրման նպատակահարմարությունը։ 8.Չի ընդունվել 8. Սույն կետի սահմանումն ուղղակիորեն բխում է Կառավարության ծրագրի «Հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն» գլխի պահանջներից: Ըստ նախագծի լիազորագրի ձևանմուշը սահմանվելու է կառավարության որոշմամբ, որով հստակ կսահմանվեն լիազորագրով տրվելիք իրավունքների շրջանակը, դրա գործողության ժամկետը և այլն: Սույն թվականի մարտի 25-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման օրենքով սահմանված հիմքերի նշման ուղղությամբ: Այս դրույթը հանդիսանում է տվյալ փաթեթի տրամաբանական շարունակությունը: Ինչ վերաբերում է կոնկրետ անձի անունով լիազորագիր տալու վերաբերյալ դրույթների ամրագրմանը՝ կարծում ենք տվյալ առաջարկա նախագծի կարգավորման առարկա չէ և հարցին լուծում կտրվի ընդհանուր ներկայացուցչության կանոնների համատեսքտում:
10 «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 22:07:23 9. Նախագծով ընդլայնել նաև պաշտոնատար անձանց «ընտանիք» եզրույթը՝ նախատեսելով նաև պաշտոնատար անձի մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված հետևյալ անձանց՝ ամուսնու ՀՀ ռեզիդենտ ծնողին, զավակին, եղբորը և քրոջը, ինչպես նաև սանիկ-քավոր հարաբերություններում գտնվող անձանց։ 9.Ընդունվել է ի գիտություն 9.Սույն թվականի մարտի 25-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներդրվել է իրավիճակային հայտարարագիր հասկացությունը. Սույն ինստիտուտը հնարավորություն կստեղծի հիմնավոր կասկածի պարագայում առաջարկով նշված անձանցից պահանջելու և ստանալու իրավիճակային հայտարարագիր: Միաժամանակ, միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ընտանիքի անդամի շրջանակի այդչափ ընլայնումը նպատակահարմար չէ:
11 «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 22:08:17 10. Առաջարկվում է փոփոխություններ կատարել հայտարարագրման ոլորտի պատասխանատվություն սահմանող կարգավորումներում՝ ա) Նախագծի հարակից իրավական ակտերի գործող կարգավորումները («Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրք, հոդված 169, մաս 5 և ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 314.3) հնարավորություն են տալիս հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքում խուսափել քրեական պատասխանատվությունից՝ որակելով նշյալ արարքները որպես Հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը, որի համար սահմանված է առավել մեղմ՝ վարչական պատասխանատվություն։ Ավելին, բացակայում են որևէ ուղեցույցներ, որոնք կկարգավորեն, թե որ դեպքում է արարքն ընկնում վարչական օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների ներքո, իսկ որ դեպքում՝ քրեական։ Հարկ է նաև ընդգծել, որ քրեաիրավական կարգավորումներում նախատեսված է հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու պարտավորություն, իսկ վարչաիրավական կարգավորումներում չեն կատարվել համապատասխան փոփոխություններ, և փաստաթղթում շրջանառվում է գոյություն չունեցող մարմնի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անվանումը։ Ուստի, առաջարկվում է վերանայել վերոնշյալ կարգավորումները՝ սահմանափակելով հայեցողության հնարավորությունը, բացի այդ մշակել նշյալ ուղեցույցները։ բ) Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից հայտարարագրման խախտումներ կատարվելու դեպքում պատասխանատվության է ենթարկվում պաշտոնատար անձը, ոչ թե՝ խախտում կատարած ընտանիքի անդամը։ Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխությունները, և նման խախտումների դեպքում որպես սուբյեկտ դիտել խախտում կատարած ընտանիքի անդամին։ 10. ա) Ընդունվել է մասնակի բ) չի ընդունվել 10. Հարկ է նշել, որ զանցանքը, ի տարբերություն հանցանքի, աչքի է ընկնում նվազ հանրային վտանգավորությամբ։ Այս իրավահարաբերության առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքում առկա հանցակազմերի, մասնավորապես՝ հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու, հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու, կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու սուբյեկտիվ կողմը (հանցակազմերի վերլուծության արդյունքում) դրսևորվում է դիտավորությամբ։ Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սույն իրավահարաբերությանը առնչվող զանցանքները, այն է՝ Հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով սահմանված ժամկետներում չներկայացնելը կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելը կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը, ինչպես նշեցինք, նվազ հանրային վտանգավորություն ունեն հետևյալ պատճառաբանությամբ․ զանցանքի վերլուծության արդյունքում ակնհայտ է, որ օբյեկտիվ կողմը կազմող արարքների նկատմամբ զանցանքի սուբյեկտը պետք է դրսևորի հանցավոր անզգուշություն, հակառակ պարագայում արարքը կորակվի ՀՀ քրեական օրենսգրքով։ Ինչ վերաբերում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28-րդ հոդվածում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով» բառերը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով փոխարինելու վերաբերյալ առաջարկին՝ հարկ է նշել, որ սույն թվականի մարտի 25-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով խնդրո առարկա հարցերին արդեն լուծում է տրվել: բ) ՀՀ քրեական օերնսգրքի 314.3-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ այս հանցագործության սուբյեկտ կարղ է լինել ինչպես հայտարարատու պաշտոնատար անձը, այնպես էլ վերջինիս ընտանիքի անդամը։ Յուրաքանչյուր հայտարարատու անձ պատասխանատու է իր կողմից հայտարարագրված տվյալների ամբողջականության և իսկության համար։
12 «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 22:09:35 11. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունի հայտարարագրերի վերլուծության մի շարք լիազորություններ, սակայն գտնում ենք, որ նշյալը բավարար չէ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու տեսանկյունից։ Գործող օրենսդրությամբ ձեռնարկատիրական գործունեության որոշ ոլորտներ չեն կարգավորվում, ինչպես օր.` հողագործությունը։ Հետևաբար, պաշտոնատար անձը կարող է հայտարարագրում նշել, որ իր եկամտի աղբյուրը հողագործությունից, և դժվար կլինի ստուգել դա։ Մեկ այլ օրինակ է, երբ պաշտոնատար անձը չի հայտարարագրում իր կողմից փաստացի տիրապետվող գույքը, կամ հայտարարագրված անշարժ գույքի արժեքը մի քանի անգամ հեռու է իրականությունից։ Միջազգային պրակտիկայում, օրինակ՝ Ֆիլիպիններ, Կոսովո, նշյալ խնդիրների լուծման նպատակով մշակվել են կյանքի որակի ստուգման մեխանիզմներ (life style checks), որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը հայտարարագրված և իրական գույքի և եկամուտների տարբերությունները վերհանելու գործընթացում։ 11. Չի ընդունվել 11. Նախագծով ներդրվող ծախսերի հայտարարագրի բովանդակությունն ըստ էության համատասխանում է կյանքի որակի ստուգման մեխանիզմին: Այս առումով տվյալ ինստիտուտին առնչվող առարկայական առաջարկների դեպքում հարցը կքննարկվի:
13 «Իրավաբանների հայկական ասոցիացիա» 13.03.2020 22:10:30 12. Թեև նախագծով առաջարկվում է փաստացի տիրապետվող գույքը ևս հայտարարագրելու պարտավորություն, սակայն գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումները թերի են և վերանայման կարիք ունեն։ Մասնավորապես, ի տարբերություն սեփականության իրավունքով պաշտոնատար անձին պատկանող գույքի բնութագրիչ հատկանիշներին, փաստացի տիրապետման գույքի պարագայում դրանց վերաբերյալ օրենսդրական պահանջ սահմանված չէ։ Նման կարգավորումներ չեն տրվում նաև «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու (…) մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով: Սակայն, այս պարագայում ևս անհրաժեշտ է հայտարարագրել փաստացի տիրապետման գույքի գտնելու վայրը, մակերեսը, ձեռք բերման ամսաթիվը, գործարքի մյուս կողմին, որը հնարավորություն կտա բացահայտել այն իրավիճակները, երբ գույքի նոմինալ սեփականատերն իրականում պաշտոնատար անձն է։ Ուստի, առկա է համապատասխան փոփոխությունները կատարելու անհրաժեշտություն։ 12. Ընդունվել է 12. Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ