Добавить в избранное

«ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՏՈՒՆ» ԵՎ «Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ԵՎ ՇԱՇԿՈՒ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՏՈՒՆ-ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի № 154-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի № 1636-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով միևնույն գործառույթներն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաև դրանց գոր­ծունեության նպատակահարմարության և գործառույթների հստակ ու չկրկնվող լինելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության  «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» և «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմավորվում են միաձուլման եղանակով, և իրավահաջորդության կարգով ստեղծվում է ««Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

  • Обсуждалось

    19.11.2019 - 05.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9395

Принт

Предложения

Համլետ Հունանյան

04.12.2019

Միանշանակ դեմ եմ

Armen Akopyan

04.12.2019

Ստեղծելով «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն Հ.Գասպարյանի անունը դուրս է գալիս միաձուլման արդյունքում, ինչը անընդունելի է, քանի որ այդ մասով նախագիծը հիմնավորված և պատճառաբանված չէ: Բացի այդ պատահական չէ, որ մանկապատանեկան մարզադպրոցը կրում է հենց Հ Գասպարյանի անունը, քանի որ դպրոցի ստեղծման նախադրյալներից մեկը հանդիսանում է Խորհրդային Միության և միջազգային ասպարեզներում հանրահայտ շախմատիստներից ոչ միայն Տ.Պետրոսյանի այլ նաև Հենրիկ Գասպարյանի հաջողությունները։ Առաջարկում եմ պահպանել երկու մեծագույն հայ շախմատիստների անունը կրող երկու տարաբնույթ գործունեություն իրականացնող կազմակերպությունները։

ԼՅՈՎԱ ԱԼԵՔՅԱՆ

29.11.2019

ԹՈՌՆՈՒՀՈՒՍ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ ԴԵՄ, ԹՈՂԵՔ ԱՄԵՆ ԲԱՆ ՆՈՒՅՆԸ ԵՒ ԶԲԱՂՎԵՔ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՒՈՐ ԳՈՐԾԵՐՈՎ

Узнать больше