Добавить в избранное

В стадии разработки

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը.

Նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65 - Ա որոշման հավելվածի 4.2 բաժնի առաջին պարբերությունով սահմանված նպատակից՝ քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական վիճակի բարելավելում:

Նախագծի մշակումը պայմանավորված է նաև պետական նպաստների բնագավառում առկա նույնանպատակ նպաստների անհարկի կրկնությունից խուսափելու անհրաժեշտությամբ: 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Պետական նպաստների, այդ թվում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների տրամադրման իրավակարգավորումները սահմանված են «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման հիմքում ընկած է տվյալ ընտանիքի աղքատությունը, բացարձակ հաշվի չառնելով այդ ընտանիքի աշխատանքային տնտեսական ներուժը, որը երբեմն ծնում է սոցիալական խնամառություն:

Միաժամանակ նպաստների բնագավառում առկա են նույնանպատակ նպաստների տեսակներ, որոնք կարիք ունեն վերանայման: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության շրջանակներում նախատեսվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի էական բարձրացումներ` առաջին երեխայի համար վեց անգամ, իսկ երկրորդ երեխայի համար` երկու անգամ, երկուսի չափն էլ հավասարեցնելով 300 հազար դրամ: Երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող միանվագ հրատապ օգնության առկայությունն այլևս էական չէ, դրա իրավունքն ունեցող ընտանիքների համար: Ինչ վերաբերում է երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում տրվող միանվագ հրատապ օգնությանը, ապա այն իրականացվելու է սոցիալական աջակցության այլընտրանքային ծրագրերի շրջանակներում` դրանում ներառելով նաև դպրոց հաճախող (ոչ միայն ընդունվող) երեխաներին: Ըստ այդմ վերանայման կարիք ունեն հրատապ օգնության տեսակները (միանվագ հրատապ օգնություն` ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում, ընտանիքի անդամի մահվան դեպքում, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում, եռամսյակային հրատապ օգնություն) և դրանց նշանակման նպատակահարմարությունը: Ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվող միանվագ հրատապ օգնությունն էլ կրկնում է թաղման նպաստին: 

  • Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է ձևավորվել անապահով ընտանիքների կարողությունների զարգացման` նրանց ինքնաբավ դարձնելուն ուղղված և արժանապատիվ ու սեփական վաստակ ունեցող ընտանիք ձևավորելու, այդ ընտանքիների պետական աջակցությունից` երկարատև կախվածությունից ձերբազատվելու իրավական հենք: Վերացվում են նաև առկա տեխնիկական վրիպակները, որոշակի դրույթների դեպքում սահամանվում են նաև նոր հստակ մեխանիզմներ: Այս նպատակով նաև 2021 թվականից վերացվում է նպաստների տեսակներից մեկը՝ հրատապ օգնությունը, որին փոխարինում է ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխը:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծով կստեղծվեն հիմքեր խրախուսման և պետական աջակցության մեխանիզմներ սահմանելու համար, որոնք կխթանեն նպաստառու ընտանքիներին ինքնակամ հրաժարվել ընտանեկան կամ սոցիալական նպաստից։

3. Միջոցառման իրակացումից ակնկալվող արդյունքը

 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում ակնկալվում է`

  • նպաստառռւ ընտանիքներին տրամադրվող աջակցության բարձր հասցեականություն,
  • անապահով ընտանիքների զարգացած կարողություններ, ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակ ունեցող ընտանիքների առկայություն.
  • Նվազել է ընտանքիների երկարատև կախվածությունը պետական աջակցությունից,
  • կոռուպցիոն ռիսկերի նվազեցում.
  • իրավակիրառական հստակ դրույթներ, վերացվել են առկա տեխնիկական վրիպակները:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում էական ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

                                                 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

  • Обсуждалось

    13.11.2019 - 28.11.2019

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2877

Принт