Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«______» ___________-ի 2019 թվականի N_______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 75-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության2006 թվականի հունվարի 26-ի «Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներինդրամական վճարների չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 75-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում և 1-ին կետում, հավելվածի վերնագրում, 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում «ուսման» բառից հետո լրացնել «և վերապատրաստման» բառը.

2) որոշման նախաբանում «օրենքի» բառից հետո լրացնել «34-րդ հոդվածի 4-րդ մասին և» բառերը.

3) որոշման հավելվածի 2-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 

NN
ը/կ

 

Պաշտոնների խումբը

Դրամական վճարը
(ՀՀ դրամ)

Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատությունների ունկնդիրների համար

այլ օտարերկրյա պետությունների
ուսումնական հաստատությունների ունկնդիրների համար

1.

Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ

150 000

200 000

2.

Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ

135 000

180 000

3.

Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ

117 000

162 000

4.

Փրկարարական ծառայության միջին պաշտոններ

108 000

153 000

5.

Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ

99 000

144 000

».

4) որոշման հավելվածի 3-րդ կետում «18.000» թիվը փոխարինել «99 000» թվով.

5) որոշման հավելվածի 5-րդ կետում՝

ա. «սովորող» բառից հետո լրացնել «վերապատրաստվող» բառը,

բ. հանել «աշխատակազմի» բառը:

  1. 2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում անհրաժեշտ վերաբաշխումների վերաբերյալ` ելնելով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Փրկարար ծառայության համար նախատեսված հատկացումների վերահաշվարկից:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության

             Վարչապետ                                                       Նիկոլ Փաշինյան

 

 

2019 թվական _________ ___

ք. Երևան

  • Обсуждалось

    08.11.2019 - 24.11.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6888

Принт