Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 339-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

1.

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից կարող են գործել ռազմական, առևտրական և այլ կցորդներ, մասնագիտացած միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ, որոնք գործում են իրենց նշանակող մարմնի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Միջազգային պայմանագրերի առկայության դեպքում օտարերկրյա պետություններում կարող են գործել այլ ներկայացուցչություններ՝ այդ պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով: Կցորդները, ներկայացուցիչները և ներկայացուցչությունները գործում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ: Նշված կցորդների և ներկայացուցիչների նշանակման, գործունեության կարգի, կարգավիճակի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի կարգավիճակն ու գործունեության կարգը հաստատելու մասին» N 339-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանվել է, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից գործում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, ում կարգավիճակը հավասարեցվում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի կարգավիճակին: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը գործում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կից` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ: Ներկայացուցիչը Օրենքով նախատեսված կարգով ստանում է դիվանագիտական անձնագիր: Օրենքի 48-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրվող` անձը հաստատող փաստաթուղթ է, որը հաստատում է, որ դրա կրողը դիվանագետ կամ սույն օրենքի 49-րդ հոդվածի համաձայն, այն կրելու իրավունքն ունեցող անձ է: Օրենքի 49-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր տրվում է՝ օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագիտական ներկայացուցիչներին, դիվանագետներին, սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-6-րդ մասերում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին՝ ամուսնուն և մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող զավակներին, նրանց հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:

Օրենքի 18-րդ հոդվածով խորհրդականը դասվում է օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագիտական ծառայության պաշտոններին:

Որոշման 3-րդ կետի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն հատկացվում ու այդ ծախսերը կատարվում են յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող ընդհանուր միջոցների հաշվին:

Այսինքն, ներկայացուցչի դիվանագիտական ծառայության հետ կապված անհրաժեշտ ծախսերի, այդ թվում՝ բնակարանի վարձակալության, ճանապարհածախս և այլն, փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն հատկացվում: Քննարկվող դրույթը հնարավորություն չի տալիս ապահովելու ներկայացուցչի ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումը: Յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող ընդհանուր միջոցների հաշվին (աշխատավարձի ֆոնդ, պարգևատրման ֆոնդ) կատարվում է միայն ներկայացուցչի վարձատրության ծախսերը՝ աշխատավարձ, պարգևատրում:

Մինչդեռ, Օրենքի 46-րդ հոդվածն ամրագրում է դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման հետևյալ իրավակարգավորումները, մասնավորապես.

- Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին աշխատավարձից բացի, վճարվում է ամսական փոխհատուցում օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի համար՝ համաձայն տվյալ երկրի կենսամակարդակի հիման վրա հաշվարկված գործակցի՝ Կառավարության սահմանած չափով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Օտարերկրյա պետություններում գործող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման չափը հաստատելու մասին» N 738-Ն որոշման N 3 հավելվածով (Օտարերկրյա պետություններում գործող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափը) Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում (Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն) ծառայող դիվանագետի՝ խորհրդականի ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափ սահմանվում է 2177  ԱՄՆ դոլար:

- Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին վճարվում է փոխհատուցում նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար` սույն հոդվածի 2-րդ մասում նշված փոխհատուցման 10 տոկոսի չափով:

Ինչպես նշվեց, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշման N 3 հավելվածով Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում ծառայող խորհրդականի ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափ սահմանվում է 2177  ԱՄՆ դոլար, հետևաբար, խորհրդականի հետ համատեղ բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար փոխհատուցման ենթակա գումարը կկազմի 2177  ԱՄՆ դոլարի 10 տոկոսը՝ 217,7 ԱՄՆ դոլար:

- Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին տրամադրվում է նրա դիվանագիտական աստիճանին, զբաղեցրած պաշտոնին և ընտանիքի անդամների թվին համապատասխան բնակարանի համար փոխհատուցում` Կառավարության սահմանած չափով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման N 7 հավելվածովտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար տրամադրվող գումարի չափ) Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում (Հայաստանի Հանրապետության դեսպանությունում) ծառայող դիվանագետին՝ խորհրդականին Մոսկվայում բնակելի տարածության վարձակալության համար տրամադրվող գումար սահմանվում է 734 179 դրամ: Ընդ որում, N 7 հավելվածում նշված գումարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար:

- Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը, ներառյալ՝ անձնական օգտագործման ուղեբեռի և տրանսպորտային միջոցի տեղափոխման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 6 հավելվածով սահմանվում է oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից oտարերկրյա պետություն մեկնելու կամ oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման կարգը (այսուհետ՝ Կարգ): Կարգի համաձայն՝ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից oտարերկրյա պետություն մեկնելու ծախսը (տոմսերի արժեքը) վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին: Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին: Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս դիվանագետին անվճար թույլատրվող ուղեբեռի քաշից ավելի բեռի համար վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում` դիվանագետին` 60 կիլոգրամ լրացուցիչ բեռի համար, ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 30 կիլոգրամ լրացուցիչ բեռի համար:

- Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայություն անցնող դիվանագետին և նրա ընտանիքի անդամներին ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ վճարվում է Հայաստանի Հանրապետությունում արձակուրդն անցկացնելու համար ճանապարհածախսը: Ներկայումս գործող գներով Մոսկվա-Երևան չվերթի օդանավի տոմսի արժեքը մեկ ուղևորի համար կազմում է 128 738 դրամ:

Օրենքի իմաստով օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը և մինչև 18 տարեկան երեխաները:

2.

Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

 

Ներկայացվող նախագծով առաջարկվում է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և լրացում, համաձայն որի նախատեսվում է՝

- Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին, որպես Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի, և նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին վճարել ամսական փոխհատուցում օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի, այդ թվում՝ բնակելի տարածության վարձակալության, Ռուսաստանի Դաշնություն մեկնելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ճանապարհածախսի համար՝ «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով,

- ներկայացուցչի Ռուսաստանի Դաշնությունում ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել լրացուցիչ միջոցներ,

- օրենսդրական հակասություններից խուսափելու նպատակով (որպես դիվանագետ՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդական, թե՝ որպես փրկարարական ծառայող) հստակեցնել ներկայացուցչի վարձատրության և սոցիալական ապահովության հետ կապված հարցերը, մասնավորապես՝ սահմանել, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի վարձատրության (հիմնական և լրացուցիչ աշխատավարձ, պարգևատրում) և սոցիալական ապահովության (զինվորական կենսաթոշակ, դրամական օգնություն, բժշկական ապահովագրություն, վերապատրաստում և այլ վճարներ) հետ կապված հարաբերությունները և առանձնահատկությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Փրկարար ծառայության մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

3.

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

 

Նախագիծը մշակվել է Փրկարար ծառայության կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի, որպես Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի, և նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումը:

5.

Նորմատիվ բնույթի հիմնավորվա­ծությունը

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

Սույն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման, գործող իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

 

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

Սույն նախագծի ընդունմամբ 2020 թվականի պետական բյուջեում կառաջանա  26 936 814,396 դրամի ծախս, որը նախատեսվում է 2020 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին, որպես Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի, և նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին Ռուսաստանի Դաշնությունում ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման վճարման համար՝ ընդգրկելով 2020 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Փրկարար ծառայության համար նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածում (մանրամասն հաշվարկը՝ տես ստորև):

Այսպես.

1. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում ծառայության հետ կապված ծախսերի համար վճարվող ամսական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված 2177  ԱՄՆ դոլարի չափով:

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդական x 1 (անձ) x 2177  ԱՄՆ դոլար = 2177  ԱՄՆ դոլար (1.039.147,41 ՀՀ դրամ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից 26.06.2019թ. դրությամբ սահմանված փոխարժեքով` 1 ԱՄՆ դոլար / 477.33 ՀՀ դրամ):

2. Օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար վճարվող փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված 2177  ԱՄՆ դոլարի 10 տոկոսի չափով:

217,7 ԱՄՆ դոլար (2177 ԱՄՆ դոլարի 10%) x ընտանիքի անդամ x 3 (անձ) = 653.1 ԱՄՆ դոլար (311.744,223 ՀՀ դրամ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից 26.06.2019թ. դրությամբ սահմանված փոխարժեքով` 1 ԱՄՆ դոլար / 477.33 ՀՀ դրամ):

3. Օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին տրամադրվող բնակարանի համար փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածով բնակելի տարածության վարձակալության համար սահմանված 734 179 դրամի չափով: Ընդ որում, N 7 հավելվածում նշված գումարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար:

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդական x 1 (անձ) x 734 179 դրամ = 734 179 դրամ + երեխա x 1 (անձ) x 36 708,95 (734 179 դրամի 5%) = 770 887, 95 դրամ + երեխա x 1 (անձ) x 36 708,95 (734 179 դրամի 5%) = 807 596,9 դրամ:

4. Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի, ներառյալ՝ անձնական օգտագործման ուղեբեռի և տրանսպորտային միջոցի տեղափոխման ծախսերի փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 6 հավելվածով սահմանված կարգով:

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդական x 1 (անձ) + ընտանիքի անդամ x 3 (անձ) = 4 (անձ) x 130 000 դրամ (Երևան - Մոսկվա- Երևան չվերթի օդանավի տոմսի արժեքը մեկ ուղևորի համար) =  520 000 դրամ:

Ընդ որում, Որոշման հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ ներկայացուցիչը նշանակվում է 5 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով: Հետևաբար, սույն կետում նշված 520 000 դրամը (օդանավի տոմսի արժեքը) անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 5 տարին մեկ անգամ՝ 2020 - 2025թթ. կտրվածով:

5. Օրենքի 46-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայություն անցնող դիվանագետին և նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետությունում արձակուրդն անցկացնելու համար ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ վճարվող ճանապարհածախս:

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդական x 1 (անձ) + ընտանիքի անդամ x 3 (անձ) = 4 (անձ) x 128 738 դրամ (Մոսկվա- Երևան չվերթի օդանավի տոմսի արժեքը մեկ ուղևորի համար) =  514 952 դրամ:

Ընդ որում, սույն կետում նշված 514 952 դրամը (օդանավի տոմսի արժեքը) անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 5 տարին մեկ անգամ՝ 2020 - 2025թթ. կտրվածով:

 

Ընդամենը`

- ամսական՝ 1 039 147,41 դրամ (ծառայության հետ կապված ծախսերի համար վճարվող ամսական փոխհատուցում) + 311 744,223 դրամ (ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար վճարվող փոխհատուցում) + 807 596,9 դրամ (բնակարանի վարձակալության համար փոխհատուցում) = 2 158 488,533 դրամ:

- 2020թ. տարեկան՝ 2 158 488,533 դրամ x 12 = 25 901 862,396 դրամ + 520 000 դրամ (Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսեր) + 514 952 դրամ (Հայաստանի Հանրապետությունում արձակուրդն անցկացնելու համար ծառայության ամբողջ ընթացքում մեկ անգամ վճարվող ճանապարհածախս) = 26 936 814,396 դրամ (2020 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ծախս՝ ընդգրկել պետական բյուջեով Փրկարար ծառայության համար նախատեսված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածում):

- 2021թ. և հետագա տարիներ՝ 26 936 814,396 դրամ - 520 000 դրամ - 514 952 դրամ = 25 901 862,396 դրամ:

 

 

Արտակարգ իրավիճակների նախարար                                     Ֆելիքս Ցոլակյան

  • Обсуждалось

    06.11.2019 - 22.11.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7422

Принт