Добавить в избранное

«Այն գործունեության ոլորտները սահմանելու մասին, որոնցում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել իրենց նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքները» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

     ՈՐՈՇՈՒՄ

 

 2019 թվականի  N ___    - Ն

 

 

ԱՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾԵԼ ԻՐԵՆՑ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ կետերը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման 3-րդ հավելվածի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

  1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեության բոլոր ոլորտներում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձը կարող է ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքներ՝ աշխատանքի այդ թույլտվությունը ներկայացնելու պայմանով։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    05.11.2019 - 22.11.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Работа и занятость, Финансовая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5172

Принт