Добавить в избранное

В стадии разработки

<<Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության <<Ձորակ>> հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության ննջարանային մասնաշենքում բնակվող ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ <<ՁՈՐԱԿ>> ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶԱՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՆՋԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 

     Նախագծի ընդունումը  բխում է  «Հայաստանի Հան­րապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հա­յաս­տանի Հանրապե­տության օրենքի N 1 հավելվածի բյո­ւջե­տա­յին ծախսերի գործա­ռա­կան դա­սա­կարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի «02. «Ձորակ» հոգեկան առող­ջու­թյան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի ննջարանային մաս­նա­շեն­քի տարածքում բնակ­­վող ընտա­նիքներին բնակարանով ապահովում» ծրագրով նախա­տես­ված հատ­կա­ցում­ների հաշվին՝ պետա­կան աջակցության 2017 թվականի միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից:

    Նախագծի ընդունումը պայմանավորված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Ձորակ» հոգեկան առող­ջու­թյան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) ննջարանային մաս­նա­շեն­քի տարածքում տասնամյակներ շարունակ բնակ­­վող ընտա­նիքների բնակարանով ապահովման, այլ նաև ՊՈԱԿ-ի շենքային տարածքները նպատակային օգտագործելու և շահառուներին տրամադրվող խնամքի և սոցիալական ծառայությունների տեսակներն ու ծավալները ընդլայնելու անհրաժեշտությամբ: 

       1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները       

     2017թ. հունվարի 1-ի դրությամբ ՊՈԱԿ-ի  ննջարանային մասնաշենքում փաստացի գրանցված են և բնակվում են (առանց սեփականության իրավունքի) ինն ընտանիք, որոնցից հինգը փախստական են և Հայաստան են եկել Բաքվից 1989-1990թ.թ.-ներին, մեկ ընտանիք` Գյումրիից, բնակվում է 1989թ.-ից, իսկ երեքը` Երևան քաղաքի անօթևան ընտանիքներ, բնակվում են 1999-2000թ.թ.-ներից: Ընտանիքներից մեկը կազմված է 4 անդամից,  երկուսը՝ 3 անդամից, երեքը՝ 2 անդամից և երեքը՝ 1 անդամից:

Նշված ընտանիքների կողմից մասնաշենքում 642.4 քմ տարածք զբաղեցնելու հետևանքով, ՊՈԱԿ-ը չի կարողանում իր շենքային տարածքները նպատակային օգտագործել և շահառուներին տրամադրվող խնամքի և սոցիալական ծառայությունների տեսակներն ու ծավալները ընդլայնել: Բացի այդ, ժամանակ առ ժամանակ ընտանիքների անդամները բողոքներ են ներկայացնում ԶԼՄ-ներին և տարբեր մարմիններին՝ ՊՈԱԿ-ում խնամվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ նույն շենքային և հարակից տարածքներում իրենց բնակության ընթացքում ծագած հարցերի վերաբերյալ:    

          1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները 

     Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է լուծել ՊՈԱԿ-ի ննջարանային մասնաշենքի տարածքում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը՝ նրանց բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու միջոցով:

      Ըստ նախնական հաշվարկների՝ ՊՈԱԿ-ի ննջարանային մասնաշենքում բնակվող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի իրականացման համար կպահանջվի 106,440.0 հազ. դրամի պետական աջակցություն (6 հատ մեկ, 2 հատ երկու և 1 հատ 3 սենյականոց բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու համար):   Հաշվարկի համար հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի համար հրապարակած տվյալները՝ Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների ընդհանուր մակերեսների միջինացված չափերի վերաբերյալ (մեկ սենյականոց բնակարանի ընդհանուր մակերեսը՝ 40 քմ, երկու սենյականոց բնակարանի ընդհանուր մակերեսը՝ 60 քմ և երեք սենյականոց բնակարանինը՝ 80 քմ), իսկ մեկ քառակուսի մետրի գինը հաշվարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2017 թվականի մարտ ամսվա համար Երևան քաղաքում՝ ըստ վարչական շրջանների՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գների միջինացված արժեքից, բացառությամբ Կենտրոն և Արաբկիր համայնքների, որի արդյունքում բազմաբնակարան շենքերում 1 քմ արժեքը կազմել է 243 000 դրամ:

Ձեռք բերվելիք բնակարանների սենյակների թիվը հաշվարկվել է ըստ ընտանիքների անդամների թվի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N309-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի:

     «Հայաստանի Հան­րապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հա­յաս­տանի Հանրապե­տության օրենքի N 1 հավելվածի բյո­ւջե­տա­յին ծախսերի գործա­ռա­կան դա­սա­կարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի «02. «Ձորակ» հոգեկան առող­ջու­թյան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի ննջարանային մաս­նա­շեն­քի տարածքում բնակ­­վող ընտա­նիքներին բնակարանով ապահովում» ծրագրով նախա­տես­վել է 20,420.0 հազ. դրամ պետական աջակցություն 2017 թվականին երեք ընտանիքի բնակարանով ապահովման համար, իսկ պահանջվող ընդհանուր գումարի մնացած՝ 86,020.0 հազ. դրամի հարցը նախատեսվում է լուծել՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընթացիկ տարում պետական բյուջեով հատկացված ընդհանուր միջոցների շրջանակներում:

2. Կարգավորման առարկան    

      Սույն որոշման կարգավորման առարկան բնակարանի կարիք ունեցող անօթևան ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով նրանց բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերություններն են:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը     

      Նախագծի ընդունման արդյունքում կլուծվի տարիներ շարունակ ՊՈԱԿ-ի  ննջարանային մասնաշենքի տարածքում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը, ինչպես նաև ՊՈԱԿ-ին պատկանող մասնաշենքի ազատված սենյակները կօգտագործվեն նպատակային՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համապատասխան խնամքի ծառայություններ մատուցելու համար:

  

ՏԵՂԵԿԱՆՔ 

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ <<ՁՈՐԱԿ>> ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶԱՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՆՋԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ  ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

    Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի ծախսերի և եկամուտների մասերում էական ավելացում կամ նվազեցում չի սապասվում: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ 

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ <<ՁՈՐԱԿ>> ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶԱՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՆՋԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

    Նախագծի ընդունման դեպքում նոր իրավական ակտերի ընդունման կամ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

  • Обсуждалось

    05.05.2017 - 20.05.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

05.05.2017 15:50

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8483

Принт