Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի N02/12.4/47127-2019 հանձնարարականը և նպատակն՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառու ճանաչված և 2019 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված գրավոր հարցման արդյունքում բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար (բնակարանի գնման վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) տրամադրման տարբերակը նախընտրած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման կանոնակարգումն է:

 

  1. Առկա իրավիճակը

Ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում 2018 թվականի տարեվերջի դրությամբ շահառու ճանաչված 5396 ընտանիքից 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր:

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 458.0 մլն. դրամի հաշվին մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը կլուծվի ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում թվով 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույց բնակելի տների ավարտման միջոցով:

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հատկացված 560.0 մլն դրամի հաշվին լուծման ընթացքում է գտնվում ծրագրի շահառու ճանաչված 61 ընտանիքի բնակարանային խնդիր (24-ը՝ կիսակառույցների ավարտման, 22-ը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման, 15-ն՝ ուղղակի ֆինանսական աջակցության  տրամադրման միջոցով):

Մնացած 453 ընտանիքների շրջանում նրանց կողմից նախընտրելի բնակապահովման տարբերակի (բնակարակային շինարարություն կամ վկայագրի տրամադրում) վերաբերյալ հարցում կազմակերպելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին է ուղարկվել համապատասխան հարցման թերթիկ և ձևաչափ:

Միաժամանակ, հարցման ընթացքում քաղաքացիներին կողմնորոշիչ տեղեկատվություն տրամադրելու նպատակով հաշվարկվել է նաև ընտանիքներին հասանելիք ֆինանսական աջակցության հաշվարկային չափը:

Հարցմանը մասնակցած ընտանիքներից 227-ը (121-ը՝ Լոռու, 90-ը՝ Շիրակի և 16-ը՝ Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերում) նախընտրել է բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը:

ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի N02/12.4/47127-2019 հանձնարարականով առաջարկվել է նշված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով նախապատրաստել ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

 

 

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Նախագծի նպատակը՝ ծրագրի շահառու ճանաչված և 2019 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացված գրավոր հարցման արդյունքում բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար վկայագրի տրամադրման տարբերակը նախընտրած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար իրավական հիմքերի ստեղծումն է:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կատարել ծրագրի շահառու ճանաչված 227 ընտանիքի բնակարանային խնդրի նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունը:

 

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի N02/12.4/47127-2019 հանձնարարականը:

 

  1. Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս.

Նախագիծը մշակելիս հիմք են ընդունվել ծրագրի շահառու ճանաչված անձանց շրջանում 2019 թվականին կատարված գրավոր հարցման արդյունքները, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված՝ 2019 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները

 

 

  1. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Իրավական ակտի՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, այն է՝ մեկ այլ նորմատիվ իրավական ակտի մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ընդհանուր առմամբ կառաջանա 1,291,572.0 մլրդ. դրամի չափով նվազեցում: 

 

  1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.

Նախագիծը դրված է հանրային քննարկման՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքի՝ www.minurban.am, «Օրենսդրություն» բաժնի «Իրավական ակտերի նախագծեր» ենթաբաժնում:

 

 

 

  • Обсуждалось

    04.11.2019 - 19.11.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6065

Принт