Добавить в избранное

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Գևորգ Մալխասյան 31.10.2019 14:06:13 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին մասի 1-ին պարբերույունում բաց են թողնվել Հայաստանի Հանրապետության բառերը: Նույն հոդվածի վերաբերյալ գտնում եմ, որ՝ 1. Անձանց վրա ոչ միայն չի կարելի պարականություն դնել ցուցաբերել առաջին օգնություն, այլ ընդհակառակը պետք է արգելել համապատասխան գիտելիքներ չունեցող անձանց այն կատարել, քանի որ դրանով կամ անձին պահական մեքենայով տեղափոխելիս նրան կարող է հացվել մինչև անգամ մահացու վնաս: Մասնավորապես որոշակի վնասվաքներ ունեցող անձան անգամ չի կարելի տեղաշարժել առանց համապատասխան սարքավորումների: 2. Պարզ չէ թե որքանով է իրավաչափ անձանց վրա դնել պարտականություն իրենց հետ մշտապես սարքին վիճակում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքեր ունենալը: 3. Անձի վրա չի կարելի դնել պարտականություն գրացել ականատեսների անունները: Բացի այդ ականատեսները պարտավոր չեն ցանկացած անձի հայտնել իրենց անունները: Ըստ էության անձի վրա դրվում են ոստիկանի պարտականություներ:
2 Արթուր Բուդուրյան 01.11.2019 23:11:46 երևեկելի մասի՝ 20 րոպեի ընթացքում ազատման պահանջը անիմաստ ու հակասական կլինի եթե ապահովագրական գործակալությունները պատճառաբանելով Տրանսպորտային Միջոցի տեղաշարժը մերժեն վճարել ապահովագրական գումարը կամ առաջարկեն անհամեմատ ցածր գումար:
3 Ռոլանդ Դանիէլեան 05.11.2019 22:39:33 Սա շատ լավ նախագծ է: Պետք է վերջ տրվի հասարակություն ռեսուրսներով վճարել ապահովագրական ընկերությունների ոչ պրոֆեսիոնալ անձանց և կառուցվածքի համար:
4 Արմեն Վարդանյան 07.11.2019 12:46:41 <<ԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 24-րդ հոդվածի2-րդ մասի դ) կետի 2-րդ ենթակետի՝ ա. պարբերությունում հստակեցնել ծայրահեղ դեպքերը, որպեսզի պատահարի մասնակիցը և նրան աջակցող մարդիկ, վիրավորին տեղաշարժելիս կամ տեղափոխելիս, կամա, թե ակամա չդառնան վիրավորի վնասվածքների բարդացման կամ ավելացման՝ կյանքին ու առողջությանը սպառնացող կամ մահի պատճառ. բ. պարբերությունը հանել, քանի որ փաստացի կրկնորդում է դ/ կետի 3-րդ ենթակետին, վերջինս որպես առանձին դրույթ փակում է հարցը, ուղղակի 3-րդ ենթակետում անհրաժեշտ է լրացնել <<եթե տրանսպորտային միջոցը հնարավոր է տեղափոխել>> բառերը. գ. պարբերությունում պարզ չէ, թե պատահարի կոնկրետ ո՞ր մասնակիցն է պարտավոր գրանցել ականատեսներին և ի՞նչ է լինելու, եթե ականատեսները հրաժարվեն կամ սխալ տեղեկություն տան: 3-րդ ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել, թե պատահարի կոնկրետ որ մասնակիցը և ինչպես պետք է միջոցներ ձեռնարկի՝ դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ, ինչ գործոություններ է ենթադրում շրջանցման կազմակերպումը: <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածով առաջարկվող 124.6-րդ հոդվածի նոր 3․1 մասում առաջանում է խնդիր, թե պատահարի մասնակից վարորդը ճանապարհի երթևեկելի մասը ազատելիս ինչպե՞ս է որոշելու կամ իմանալու և ապացուցելու իր կամ պատահարի մյուս մասնակցի գործողությունները մինչև վթարը արդյո՞ք պարունակել են հանցագործության հատկանիշներ, թե՞ ոչ, արդյո՞ք վարորդն ունի համապատասխան գիտելիքներ և կարողություններ, հակառակ դեպքում նա չի կարող ազատել երթևեկելի մասը, որովհետև կկրի հետևանքների պատասխանատվությունը: