Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

          N -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը հաստատելու մասին» № 1015-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի 14-րդ կետը:
  • Հավելվածի 2-րդ, 7-րդ և 24-րդ կետերի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունյակում «2020 թ.» բառերը փոխարինել «2022 թ.» բառերով:
  • Հավելվածի 16-րդ կետի «Իրավական ակտի վերանայման վերջնաժամկետը» 6-րդ սյունյակում «2019 թ.» բառերը փոխարինել «2023 թ.» բառերով, իսկ «Իրավական ակտի նախագիծը վերանայելու համար պատասխանատու պետական մարմնի անվանումը» 5-րդ սյունակում «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բառերով:
  • Հավելվածի «Ֆինանսավորման աղբյուրը» 7-րդ սյունակում բոլոր կետերում «պետական բյուջե¸ դրամաշնորհներ¸ միջազգային դոնոր կազմակերպություններ» ձևակերպումից հանել «դրամաշնորհներ» բառը:
  • Հավելվածի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 13-րդ և 24-րդ կետերում «տնտեսական զարգացման և ներդրումների», «բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել համապատասխանաբար «էկոնոմիկայի», «շրջակա միջավայրի և «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    23.10.2019 - 12.11.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6394

Принт