Добавить в избранное

В стадии разработки

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման և արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց, այդ թվում, երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման, ուղղորդման և համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու խնդիրներով:

  • Обсуждалось

    17.10.2019 - 01.11.2019

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 28460

Принт

Предложения

Ստելլա Չանդիրյան

01.11.2019

Առաջարկում ենք սույն օրենսդրական փոփոխությունների շրջանակներում կատարել փոփոխություն նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ «ապաստարանում տեղավորված ընտանիքում բռնության ենթարկված անձի գտնվելու վայրը հրապարակելը» իրավախախտման սուբյեկտների թվում ավելացնել նաեւ ընտանեկան բռնության ենթարկված եւ (կամ) նրանց խնամքի տակ գտնվող անձանց, քանի որ գործնականում չի բացառվում, որ առավելապես նշված անձանց կողմից են նաեւ այդ տեղեկությունները հայտնի դառնում։

Ստելլա Չանդիրյան

01.11.2019

Առաջարկում ենք նախազգուշացումը որպես պաշտպանության միջոց հանել Օրենքի ձեւակերպումներից, քանի որ ընտանեկան բռնության դեպքերը պահանջում են կանխարգելման կամ պաշտպանական համարժեք միջոցների ձեռնարկում: Ձեւավորված վիճակագրական տվյալները փաստում են, որ նախազգուշացման կիրառումը որպես պաշտպանության միջոց շուրջ 2,5 անգամ գերազանցում է անհետաձգելի միջամտության որոշումների նկատմամբ, մինչդեռ նախազգուշացումը չի ենթադրում շոշափելի միջամտություն բռնության իրավահարաբերություններին, իսկ բռնության ենթարկված անձը շարունակում է մնալ բռնության անմիջական տիրույթում, որում կարող են առկա լինել վերջինիս կյանքի եւ անվտանգության համար իրական սպառնալիքներ: Ընտանեկան բռնության դեմ շոշափելի եւ արդյունավետ պայքար ծավալելու խնդիրը լավագույնս կարող է լուծվել, եթե բռնություն գործադրած անձը գիտակցի եւ անմիջականորեն կրի բռնության բացասական հետեւանքները, ինչը չի կարող ապահովել նախազգուշացման միջոցը: Գործնականում նախազգուշացումը չի ապահովում հետագա բռնության կանխարգելումը եւ որեւէ կերպ չի երաշխավորում տուժողների անվտանգությունը:

Ստելլա Չանդիրյան

01.11.2019

Առաջարկում ենք Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 7-րդ կետով, որով կամրագվի հետամտումը՝ որպես բռնության տեսակ. «Հետամտումը՝ դիտավորությամբ շարունակաբար անձին հետապնդելը կամ սպառնալից գործողություններ կատարելը, այդ թվում՝ ֆիզիկապես կամ հեռախոսային, նամակագրական, էլեկտրոնային եղանակով կամ սոցիալական ցանցերով կամ կապի այլ միջոցներով սպառնալիքներ հնչեցնելը, որոնք անձի մոտ վախ են հարուցում սեփական անձի կամ ընտանիքի անդամների, իր խնամքին գտնվող անձանց՝ այդ թվում՝ երեխաների կամ ազգականների անվտանգության կամ կյանքին եւ առողջությանը հնարավոր վնաս պատճառելու համար։»։

Узнать больше