Добавить в избранное
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արմեն Վարդանյան 18.10.2019 11:14:31 | «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածում առաջարկվող լրացումը հնարավոր չէ, որովհետև 23-րդ հոդվածի վերնագիրը Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի իրավունքի մասին է, իսկ լրացվող 3-րդ մասը ապրանք վաճառողի պարտավորություն է, որից բխում է պահանջները ՀՀ կառավարության կողմից սահմանելու մասին 4-րդ մասը: Խնդրի լուծումը 23-րդ հոդվածի վերնագրի փոփոխությունն է՝ լրացվող 3-րդ մասի տրամաբանությամբ կամ լրացվող 3-4-րդ մասերը օրենքի այլ՝ համապատասխան հոդվածներում սահմանելը: <<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածում լրացվող մասերը համարակալել համապատասխանաբար 39 և 40 թվերով: 2-րդ հոդվածով նոր խամբագրությամբ առաջարկվող 244.7 հոդվածի 1-ին մասում բաց են մնացել 158-րդ հոդվածի առաջարկվող 39-40-րդ մասերը, անհրաժեշտ է լրացնել դրանք: | Չի ընդունվել |