Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Վարդան Հակոբյան 12.10.2019 22:08:34 Ինչու՞ եք նոր գլխի ընկել՝ հանել սահմանային տարիքը, քանիսին եք զորացրել չարաբաստիկ *-ով հոդվածներից, լեղապարկի հեռացված լինելու հոդվածներից․․․․․․․։ ՇԱՏ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ Է։
2 Alik Asatryan 18.10.2019 21:10:04 Առաջարկվող նախագծի առաջին մասն իր մեջ պարունակում է մեծ ռիսկ և ոչ նպատակահարմար է, քանի որ գործող իրավակարգավարումը երաշխիք է նախատեսում այն մասով, որ զորակոչի ժամանակ քաղաքացու պիտանիության վերաբերյալ որոշում կայացրած, նրան պիտանի ճանաչած բժիշկ-մասնագետը հնարավորություն չունենա զորակոչից հետո զինվորական ծառայության ընթացքում որևէ հանձնաժողովի կազմում փորձաքննել իր, իսկ կողմից պիտանի ճանաչվածին, քանի որ նա կլինի կաշկանդված և չի կարող օբյեկտիվ լինել, արձանագրել իր, իսկ կողմից սխալ կայացրած որոշումը: Արդյունքում կխախտվի զինծառայողների արդար փարձաքննված լինելու իրավունքը, անհարկի կծանրաբեռնվի հոսպիտալային օղակի աշխատանքը` վտանգելով զինծառայողի առողջությունն ու ծառայության պատշաճ կազմակերպումը: Ելնելով վերոգրյալից` առաջարկվող փոփոխությունն առաջին մասով ոչ նպատակահարմար է և պարունակում է մեծ ռիսկեր:
3 Satenik Abrahamyan 23.10.2019 21:53:44 Շատ ճիշտ որոշում․․․
4 Գագիկ Հարությունյան 25.10.2019 23:18:40 Ըստ էության զորամասի հրամանատարի միջնորդագիրը որևէ կերպ չի ազդում զինծառայողի առողջական վիճակի վրա, սակայն զգալիորեն խոչընդոտում է փորձաքննական գործընթացին թե փորձաքննության տևողության անհարկի երկարացման և թե վարչարարության հիմնական սկզբունքների հետևելու առումով։
5 Գագիկ Հարությունյան 25.10.2019 23:38:00 Բժշկական հանձնաժողովների համալրումը փորձառու փորձագետներով կապահովի ՀՀ քաղաքացու հիմնական իրավունքներից պատշաճ վարչարարության իրավունքի իրականացմանը
6 Վահագն Հակոբյան 25.10.2019 23:18:49 Զինված Ուժերում անելիք ունեցող սպաներին չի կարելի ուղարկել հարկադիր պարապուրդի, իսկ փորձագետների անաչառությանը կարող են գնահատական տալ իրավապահ մարմինները՝ յուրաքանչյուր դեպքով:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: