Добавить в избранное

«Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 591 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 «Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 591 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավա­րության որոշման նախագծի վերաբերյալ

 

1.   Իրավական ակտի անհրաժեշտությունը

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարմամբ:

2.   Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2012թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգի առկա­յութ­յան դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազ­մակեր­պությունների կողմից իրականացվող միջոցառումները կանոնակարգելու և դրանց արդյու­նավետությունը բարձրացնելու մասին» NՆԿ-201-ՆԳ կարգադրության 2-րդ կե­տի 17-րդ ենթակետով սահմանված միջոցառումների դիտարկման և վերլուծության փորձը վկայում է, որ խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում պետական կառավարման, պետական կառավարման համակարգի և պետական իշխանության այլ մարմիններին ու զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպություններին վերապահված լիազորությունների ու պարտականությունների կատարումը ենթադրում է մեծածավալ և համակարգված աշխատանք:

Խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում պաշտպանության ոլորտի քաղաքականության իրագործման ուղղությամբ պետական կառավարման, պետական կառավարման համակարգի և պետական իշխանության այլ մարմինների ու զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպությունների գործունեությունը չի արտահայտվում միասնական մոտեցումների դրսևորմամբ:

3.  Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում պետական քաղաքականությունն ուղղված է ապահովելու պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպություններում զորահավաքային մարմինների գործունեության հստակեցումը և պատշաճ իրականացումը:

 

4.    Կարգավորման նպատակը և բնույթը

     Որոշման նախագծով սահմանվում են խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպությունների զորահավաքային մարմինների խնդիրները, գործունեության իրականացման և ղեկավարման հետ կապված հարաբերությունները

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում:

6.  Ակնկալվող արդյունքները

Խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում պաշտպանության կազմակերպման գործընթացում բարձրացնել պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպությունների պատ­րաս­տության, խնդիրների կատարման կարողության մակարդակը և ներդաշնակության աստիճանը:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 591 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավա­րության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման անհրաժեշտության մասին

 

    Որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման անհրաժեշտություն չի առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 591 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավա­րության որոշման ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցման մասին

 

     Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2019 և հետագա տարիների պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում

 

 

 

 

  • Обсуждалось

    07.10.2019 - 22.10.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5727

Принт