Добавить в избранное

В стадии разработки

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի  N 1073-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական գույքը (տարածքները) անհատույց օգտագործման տրամադրելու դեպքում հստակ չափորոշիչների, ինչպես նաև գործարար ծրագրերի օրինակելի ձևում կատարման տեսանկյունից իրատեսական պահանջներ և պայմաններ սահմանելու ու ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ գործուն վերահսկողություն իրականացնելու մեկ միասնական կարգավորումներով ներկայացնելու անհրաժեշտությամբ։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 3-րդ կետով սահմանվել է պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրվող սուբյեկտների շրջանակը և պայմանները։ Պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով  անհրաժեշտ է բոլոր սուբյեկտների համար տարածքների անհատույց օգտագործման տրամադրման դեպքում բացառել տարատեսակ մոտեցումների առկայությունը, հստակեցնել սուբյեկտներին ներկայացվող պայմանները (չափորոշիչները), բարեփոխել գործարար ծրագրերի օրինակելի ձևը, ստեղծել պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետ գործիքակազմ։

ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշմամբ կանոնակարգվել  գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները։  

Ներկայացված նախագծով նախատեսվում է բոլոր սուբյեկտներին պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրել մեկ իրավական ակտով սահմանելով համապատասխան  պայմաններ (չափորոշիչներ)։ Այս հանգամանքից ելնելով անհրաժեշտություն է առաջանում ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացում պահանջվող գործարար ծրագրերի իրականացման հավաստիության մակարդակը բարձրացնելու և տարածքների տրամադրման պայմանների նկատմամբ վերահսկողությունն արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկվում է գործարար ծրագրի և կնքվող պայմանագրի օրինակելի ձևերում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ։ Առաջարկվում է նաև հստակ սահմանել ներդրումային ծրագրերի պարտադիր պայմանները և կատարման ժամկետները, ինչպես նաև ըստ ոլորտների գույքն անհատույց օգտագործման տրամադրման ժամանակ սահմանել հստակ չափորոշիչներ` վարչարարության կրճատումն ապահովելու նպատակով։

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կվերացվի պետական գույքի անհատույց օգտագործման հանձնելու գործընթացում վարչարարական քաշքշուկները, կսահմանվեն տարածքների անհատույց տրամադրման կիրառելի, արդար և բոլոր շահառուների գործունեության արդյունավետության բարձրացմանը նպաստող և գործունեության համար լիարժեք աջակցությունն ապահովող չափանիշներ և պայմաններ, ինչպես նաև բոլոր սուբյեկտների համար հստակ և միասնական պահանջներ սահմանելու շնորհիվ կբարձրացվի գործընթացի արդյունավետությունը և ծառայությունների մատուցման որակը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  • Обсуждалось

    04.10.2019 - 20.10.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7680

Принт