Добавить в избранное

"Անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագիծ

  • Продолжительность

    27.09.2019 06.12.2019
  • Тип

    Закон

  • Область

    Охрана природы, Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 584

Принт

Предложения

Արմեն Վարդանյան

02.10.2019

Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 9-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել, թե նշված լիազորությունները կամ գործառույթները տեղական ինքնակառավարման մարմինների համար ինչպիսի լիազորությունների շրջանակներում են լինելու՝ պարտադիր, թե սեփական թե պատվիրակված: Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 9-րդ հոդվածի 1-ին մասի դ/ կետում նշվածը փաստացի կրկնորդում է մարզպետարանին վերապահված նույն լիազորությունը, ինչի կարիքը չկա, գործնականում բնակչությունը որոշակի համայնքի բնակիչ է, որտեղ անմիջական և գործնական շփում բնակիչների հետ և կազմակերպչական ցանկացած խնդիր անմիջականորեն լուծելու գործնական և իրատեսական հնարավորություն ունի համայնքի ղեկավարը, հետևաբար մարզպետարանին նույն գործառույթը վերապահելու կարիքը և անհրաժեշտությունը չկա կամ այն հիմնավորման կարիք ունի: Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 9-րդ հոդվածի 1-ին մասի ը/ կետում համայնքին վերապահվում է հաստատել մինչև 100 հա մակերեսի պլանների հաստատումը, ինչը կրկնորդում է մարզպետարանին տրված նույն լիազորությունը, բացի այդ, հաշվի առնել, որ համայնքային անտառները ևս կարող են տրվել վարձակալության կամ լինել սեփականության իրավունքով, որի դեպքում այդ պլանների հաստոտւմը և դրանցով նախատեսված միջոցառումների իրականացումը պետք է լինի սեփականատիրոջ պատասխանատվության դաշտում: Ինչ խնդիրներ կամ ռիսկեր կամ հիմնավորումներ կան, որոնք հիմք են տալիս նախագծով ման տարբերակված մոտեցմանը: Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 9-րդ հոդվածի 1-ին մասի թ/ կետում անհրաժեշտ է հստակեցնել համայնքային անտառների և անտառային հողերի վարձակալության տրամադրման կամ հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքերը, թե՞ ցանկացած համայնքային անտառ կամ անտառային հող կարող է տեղական ինքնակառավարման մարմնի հայեցողությամբ տրվել վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչը կարծում եմ ռիսկային և հնարավոր հետևանքների մասով չհաշվարկված մոտեցում է: Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 9-րդ հոդվածի ժ/կետում հարց է առաջանում, թե ինչ հետևանք է ունենալու հաշվետվությունների հաստատումը և ինչ է լինելու չհաստատման դեպքում, ինչ հետևանքներ է առաջացնելու չհաստատումը անտառային տնտեսություն վարողների համար: Նախագծի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 19-րդ հոդվածի 1-ին մասում պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում անտառների բազմագործառնական գոտիավորումը, անհրաժեշտ է տալ դրա բացատրությունը կամ սահմանումը, ինչպես նաև հստակեցնել, թե արդյոք բոլոր դեպքերում է պարտադիր անտառակառավարման պլանում բազմագործառնական գոտիավորումը, թե այդ գոտիավորումը սահմանվելու է որոշակի նպատակով և դեպքերում, որի պարագայում հարցական է, թե ինչպես է այն սահմանվելու և անցկացվելու: Նախագծի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 19-րդ հոդվածի 3-րդ մասում պարզ չէ, թե ում կողմից և ինչպես են մշակվելու և ում կողմից են հաստատվելու անտառակառավարման միջոցառումների իրականացման տարեկան գործողությունների պլանները: Նախագծի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 20-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես կամ ինչ ընթացակարգով է տրվելու համաձայնությունը, քանի որ պարզ չէ, թե ինչ oրենքով սահմանված կարգով համաձայնություն տալու մասին է խոսքը: Նախագծում, այդ թվում՝ նախածի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված սանիտարական հատումների վերաբերյալ դրույթներից պարզ չէ, թե սանիտարական հատումների համար թույլտվություն պահանջվում է, թե ոչ: Եթե թույլտվության տրամադրումը նախատեսվում է սանիտարական հատումների իրականացման կարգի շրջանակներում, ապա պետք է հաշվի առնել, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ մասի համաձայն՝ հատումների կամ այլ տեսակի թույլտվության համար պետք է տվյալ թույլտվությունը տրամադրելու իրավասությունը սահմանել օրենքով: Այստեղ առաջ է գալիս նաև այն խնդիրը, թե սեփական անտառների դեպքում սանիտարական կամ այլ տեսակի հատումների համար արդյո՞ք պահանջվում է թույլտվություն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, եթե այո, ապա այն հիմնավորման կարիք ունի, քանի որ տրամաբանական և իրատեսական չէ սեփականատիրոջ կողմից մասնավոր անտառում սանիտարական հատման համար թույլտվություն ստանալը, այդ հատումների լիազորությունը պետք է կամ նպատակահարմար է լինի սեփականատիրոջ իրավասությունը: Նախածի 12-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 21-րդ հոդվածի 3-րդ մասում և 5-րդ մասում <<վնասատուների>> բառը փոխարինել <<կարանտին վնասակար և վնասակար օրգանիզմների>> բառերով՝ հիմք ընդունելով <<Բուսասանիտարիայի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-11-րդ կետերի սահմանումները և դրանց վերաբերյալ օրենքի դրույթները: Նույն հոդվածի 4-րդ մասում <<անտառների>> բառից հետո լրացնել <<բուսասանիտարական և >> բառերը, քանի որ անտառապաթոլոգիական ուսումնասիրության խնդրո առարկա հանդիսացող վնասատուներն ու հիվանդությունները փաստացի <<Բուսասանիտարիայի մասին>> ՀՀ օրենքով սահմանված բուսասանիտարական ուսումնասիրության կամ մշտադիտարկման առարկա հանդիսացող կարանտին վնասակար ու վնասակար օրգանիզմներն են, հաշվի առնելով, որ սանիտարական վիճակը 4-րդ մասի ձևակերպմամբ ներառում է կամ նշանակում է հիվանդ, չորացող և չորացած ծառերի քանակը, uանիտարական հատումների անհրաժեշտությունը և դրանց ծավալները: 23-րդ հոդվածի համարակալումը դարձնել 22, իսկ հոդվածով առաջարկվող՝ նոր խմբագրությամբ 36-րդ հոդվածի 2-րդ մասում խնդիր է, թե ինչպես է անտառակառավարման պլանների հիման վրա որոշվելու տարեկան հաշվարկային հատատեղերը, ու՞մ կողմից և ի՞նչ գործողությունների կամ ընթացակարգերի արդյունքներով, արդյո՞ք այդ հատատեղերը սահմանվելու են անտառակառավարման պլաններում, եթե այո, ապա ի՞նչ սկզբունքներով կամ հիմքերով կամ չափորոշիչներով: Նոր խմբագրությամբ 36-րդ հոդվածի 3-րդ մասում՝ 2-րդ նախադասությունում հիմնավորման և պարզաբանման կարիք ունեն անտառկառավարման պլանների բացակայության, ժամկետանց կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքերը, ե՞րբ, ի՞նչ հիմքով են հնարավոր դրանց առաջացումը: Բացի այդ, նույն նախադասությունում ձևակերպումը փոխել՝ հստակ սահմանելով, որ բնափայտի մթերումն իրականացվում է անտառային տնտեսություն վարող կազմակերպության կողմից uտեղծված մաuնագիտական հանձնախմբի թույլտվությամբ, միևնույն ժամանակ հստակեցնել և սահմանել, թե ինչ ընթացակարգով և ժամկետներում է կատարվելու ուսումնասիրությունը, ինչ է իրենից ներկայացնում այդ ուսումնասիրությունը, ինչպես է տրվելու եզրակացությունը և ինչպես է կատարվելու համաձայնեցումը լիազոր մարմնի հետ: Այստեղ հաշվի առնել, որ նոր խմբագրությամբ 36-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 7-րդ հոդվածի 1-ին մասի զ/ կետին, որտեղ մասնագիտական հանձնաժողովներ կազմավորելը, ուսումնասիրություն կատարելը և եզրակացություն տրամադրելը պետական լիազոր մարմնի իրավասությունն է:

Արմեն Վարդանյան

02.10.2019

<<Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի /այսուհետ՝ նախագիծ/ 1-ին հոդվածում սահմանված երկրորդական անտառանյութ և թափուկ հասկացություններում առկա է կրկնորդում, որովհետև մթերված կոճղը կամ կեղևը կամ չորացած ճյուղն ու շիվը կարող է դիտարկվել և ընդունվել որպես թափուկ, որովհետև դրանք փաստացի մահացած ծառերի մասեր են, իսկ 3 տարուց ավելի վաղեմության տապալված ծառերը ևս կարող են համարվել երկրորդական անտառանյութ՝ որպես չորացած ճյուղ կամ կեղև կամ կոճղ կամ էլ հակառակը, օրինակ՝ չորացած ճյուղը կամ կոճղը ինքնին մահացած ծառի մաս է, ընդորում <<թափուկ>> հասկացությունում նկատի առնել, որ <<անտառային հողի վրա ընկած>> ձևակերպումը կարող է ասոցացվել մահացած ծառի կամ դրա մասի հետ և համարվել կրկնորդում, որովհետև հողի վրա ընկածը կենդանի չէ, մահացած է, հետևաբար անհրաժեշտ է վերանայել և հստակեցնել նշված հասկացությունները: Նախագծի 1-ին հոդվածում սահմանված <<հատման տարիք>> հասկացությունը նախագծի տեքստում չի օգտագործվում, հետևաբար պարզ չէ, թե ինչու է սահմանվում և հարց է առաջանում, թե ծառերի հասունության գիտականորեն հիմնավորված ցուցանիշը ում կողմից կամ ինչ ակտով է սահմանվելու կամ ինչպես է այդ ցուցանիշը հիմնավորվելու, որովհետև կարող են առաջանալ կամայական մոտեցումներ և դրսևորումներ: Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում զ/ կետը ուժը կորցրած ճանաչելը հիմնավորման կարիք ունի, քանի որ անտառի սեփականատիրոջ կողմից անատառային ճանապարհի համար տարածքի տարամադրման վնասի հատուցումը սեփականության իրավունքի տեսակետից օրինական և իրավաչափ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից պարզ չէ, թե անտառակառավարման պլանները ում են պատվիրվելու, որ մարմինները կամ ովքեր են այդ պլանները կազմելու և ինչ իրավական հիմքով: Նույն խնդիրը նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին է վերաբերում, որտեղ ևս պարզ չէ, թե հայտնաբերման և կանխարգելման ապահովումը ում կողմից է կատարվելու և ապահովման աշխատանքները ինչ իրավական հիմքով և կարգավորումներով են սահմանվելու և իրականացվելու: Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 7-րդ հոդվածի 1-ին մասի դ/ կետում սահմանվում է պետական անտառային տնտեսությունների վարման կազմակերպումը անտառների կառավարման լիազոր մարմնի կողմից, սակայն նախագծով չի կարգավորվում սեփական անտառների կամ վարձակալության տրված անտառների դեպքում անտառային տնտեսության վարման կազմակերպումը: Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 7-րդ հոդվածի 1-ին մասի զ/ կետում պարզ չէ, թե ինչ սկզբունքով կամ տրամաբանությամբ են կազմավորվելու մասնագիտական հանձնաժողովներ, ինչու հանձնաժողովը մեկը չէ, այլ հոգնակի թվով, ինչ բնույթի ուսումնասիրություններ են կատարվելու և ինչ ընթացակարգով, ինչպես նաև ինչ ընթացակարգով է տրվելու թույլտվությունը: Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 7-րդ հոդվածի 1-ին մասի իդ/ կետում հիմնավորման կարիք ունի, թե ինչու է 100 հա-ից ավել մակերեսի դեպքում պետական լիազոր մարմնին պլանների հաստատումը վերապահվում, բացի այդ, ստացվում է, որ մասնավոր անտառներ դեպքում ևս դրվում է 100-ից ավելի հա մակերեսի դեպքում պետական լիազոր մարմնի իրավասություն, ինչու՞ և ի՞նչ հիմնավորմամբ, ինչու մասնավոր անտառների դեպքում՝ անկախ մակերեսից, անտառակառավարման պլանի հաստատումը չի վերապահվում անտառի սեփականատիրոջը: Այստեղ հարց է առաջանում նաև, թե ո՞վ է պատասխանատու անտառակառավարման պլանների մշակման համար և ի՞նչ ընթացակարգով են պլանները հաստատվելու: Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 7-րդ հոդվածի 1-ին մասի իը/ կետում հարցական է, թե հիմնադրման նախագծերի հաստատման համար ինչ պահանջներ են սահմանվելու և ում կողմից, բացի այդ, պարզ չէ, թե ինչ ընթացակարգով են հիմնադրման նախագծերը հաստատվելու: Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող 8-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետում պարզ չէ, թե ծրագրերի իրականացմանը ապահովմանն ուղղված կոնկրետ ինչ գործողություններով և ինչ ռեսուրսներով է կատարվելու մասնակցությունը, անհրաժեշտ է հստակեցնել, հակառակ դեպքում՝ դեկլարատիվ բնույթ է կրում: Նույն հոդվածի 1-ին մասի բ/ կետում հաշվի առնել, որ մարզպետարանը հրդեհների մարման ծառայություններ չունի, իսկ նման ծառայություն ունեցող պատկան մարմինները համապատասխան կարիքի կամ պահանջի դեպքում կարող են ներգրավվել՝ առանց տարածքային կառավարման մարմնի ներգրավման կամ մասնակցության, հակառակ դեպքում ստացվում է ավելորդ վարչարարություն և գործողությունների միջնորդավորված կատարում՝ դրանց կրկնորդմամբ, ինչի կարիքը չկա: Նույն հոդվածի 1-ին մասի գ/ կեում անհասկանալի է և հիմնավորման կարիք ունի անտառակառավարման պլանի հաստատման լիազորության վերապահումը մինչև 100 հա մակերեսով համայնքային և մասնավոր անտառների համար այն դեպքում, երբ 100 հա-ից ավելի դեպքում նման լիազորություն ունի ՀՀ կառավարությունը և պարզ չէ, թե ինչու 100 հա-ից ցածրի դեպքում ևս չի կարող պլանի հաստատումը լինել կառավարության կամ էլ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունը, իսկ մասնավոր անտառների դեպքում այդ պլանների հաստատումն ու դրանցով նախատեսված միջոցառումների իրականացումը պետք է լինի մասնավորի պատասխանատվության դաշտում, ընդորում՝ հաշվի առնել, որ ներկայացված սկզբունքը գործառույթների և լիազորությունների չհիմնավորված կրկնորդում է:

Узнать больше

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .