Добавить в избранное

«Պետական տուրքի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 111-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Պետական տուրքի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 111-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­­տակը ս.թ. հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Պետական տուրքի մասին» Հայաս­տանի Հան­րա­պե­տու­թյան օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-69-Ն ՀՀ օրենքի կիրարկումն ապա­հո­վելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները. Ս.թ. հունիսի 25-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Պետական տուրքի մասին» Հայաս­­տանի Հան­րա­պե­տու­թյան օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-69-Ն ՀՀ օրենքը:

Նշյալ օրենքի համաձայն՝ 2020 թվականի հուն­վարի 1-ից կազ­մա­կեր­պու­թյուն­­ների և անհատ ձեռնարկատերերի կողմից թեթև մարդատար մեքենայով ուղևո­րա­փո­խադ­րումների կազ­­­­մակերպման, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահա­գործվող ավտո­մատ­ների միջո­­­­ցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտո­մատ­ների միջո­­­ցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործու­նեու­թյան) կազ­մա­կերպ­ման գոր­ծու­նեու­թյան տեսակները արտոնագրային հարկով հարկման համակարգից տեղա­­­փոխ­­վելու են պետա­կան տուրքի համակարգ: Ներկայումս թեթև մարդատար մեքենայով ուղևո­րա­փո­խադ­­րումների կազ­մակերպման, մետաղադրամով և (կամ) թղթա­դրամով շահա­գործ­վող ավտոմատ­ների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետա­ղա­դ­րամով շահա­գործ­վող ավտո­մատ­ների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղա­տների գոր­ծու­­նեու­թյան) կազ­մա­կերպ­ման գոր­ծու­նեու­թյան տեսակներով զբաղվող տնտեսավարող սուբ­յեկտ­ները գործում են արտո­նագ­րային հարկով հարկման համակարգում և ՀՀ հարկային օրենս­­գրքի 279-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` արտոնագրային հարկի ամսական դրույ­­քաչափի կիրառման համար հիմք հան­­դի­սացող սահմանամերձ գյուղերի ցանկը սահ­ման­ված է ՀՀ կառա­­­­վարության 2018 թվա­կանի փետր­վարի 8-ի «Արտո­նագ­րա­յին հարկի ամսա­կան դրույքաչափերի կիրառման համար սահ­­մանամերձ գյու­ղերի ցանկը սահ­մանելու մասին» թիվ 111-Ն որոշ­մամբ:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ «Պետա­­­­­­­­­­կան տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խություն­ներ և լրա­­­­­­ցում­ներ կատարելու մասին» ՀՕ-69-Ն ՀՀ օրենքի համաձայն՝ վերոնշյալ գործունեության տեսակ­­ների մասով արտոնագիր տրա­մադ­րելու նպատակով պետական տուրքի ամսական դրույ­­քա­չափի կիրառման համար հիմք է ընդուն­վելու ՀՀ կառավարության կողմից սահ­ման­վող սահմանամերձ գյուղերի ցանկը, որը ներ­կա­յումս սահմանված չէ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել թեթև մարդատար մեքենայով ուղևո­րա­փո­խադ­րումների կազ­մակերպման, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահա­գործվող ավտո­մատ­ների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտո­մատ­ների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործու­նեու­թյան) կազմակերպման գոր­ծու­նեու­թյան տեսակ­ների մասով արտոնագիր տրա­մադ­րելու նպատակովպետական տուրքի ամսական դրույքաչափի կիրառ­ման համար հիմք հանդիսացող սահմանամերձ գյուղերի ցանկը:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան թեթև մարդատար մեքե­նայով ուղևո­րա­փո­խադ­րումների կազ­մակերպման, մետաղադրամով և (կամ) թղթադրա­մով շահա­գործվող ավտո­մատ­ների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետա­ղա­դրա­մով շահագործվող ավտո­մատ­ների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղա­տների գործու­նեու­թյան) կազմակերպման գոր­ծու­նեու­թյան տեսակ­ների մասով արտո­նա­գիր տրա­մադ­րելու նպատակովպետական տուրքի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք հանդիսացող սահմանամերձ գյուղերի ցանկի սահմանումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել թեթև մարդատար մեքենայով ուղևո­րա­փո­խադ­րում­ների կազ­մակերպման, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահա­գործվող ավտո­մատ­ների միջո­ցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտո­մատ­ների միջո­ցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործու­նեու­թյան) կազ­մա­կերպ­ման գոր­ծու­նեու­թյան տեսակ­ների մասով արտոնագիր տրա­մադ­րելու նպա­տա­կով պետա­կան տուրքի ամսական դրույքաչափի կիրառման համար հիմք հան­դի­սա­ցող սահ­մա­­նամերձ գյու­ղերի ցանկը:

  • Обсуждалось

    26.09.2019 - 12.10.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7083

Принт